Արա Բերբերյան
Արա Բերբերյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 14, 1930[1][2] Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3][4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 21, 2005[1][2] (74 տարեկան) Բոյնտոն Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մասնագիտություն | երգիչ և օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս[4][5] |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Միչիգանի համալսարան և University of Michigan Law School? |
Արա Բերբերյան (մայիսի 14, 1930[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3][4][5] - փետրվարի 21, 2005[1][2], Բոյնտոն Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[6]), հայ օպերային երգիչ, բաս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախական կրթությունն ստացել է տեղի հանրային վարժարանում։ Սովորել է Ինդիանայի Culver ռազմական ակադեմիայում։ Այնուհետև ընդունվել է Միչիգանի համալսարանը։ Համալսարանում սովորելու տարիներին հրապուրվել է խմբերգային արվեստով, մասնակցել մի շարք երգչախմբերի։ Դետրոյթում ձայնամարզման դասեր է ստացել ուսուցիչ դոկտոր Քենեֆ Ռեստերմանից, ով նպաստել է Արա Բերբերյանի արտիստական ընդունակության զարգացմանը։
Միչիգանի համալսարանում Դոկտոր Բարտոլոյի դերերգով հանդես է եկել Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, որից հետո ընդունվել է համալսարանի ուսանողական օպերային խումբ։ Այս ելույթը Արա Բերբերյանի անդրանիկ բեմական հաջողությունն է լինում, որն էլ հիմք է դառնում, որ նրան ընդունեն համալսարանի ուսանողական օպերային խմբի մեջ և առաջադրվում է Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ մի քանի մեներգերի կատարման համար։
1958 թվականին հրավեր է ստացել երգելու Աբրահամի դերերգը Էլզա Լադերմանի «Սառա» օպերայի հեռուստատեսային ներկայացման մեջ, որից հետո համերգային ելույթներ է ունեցել Վաշինգտոնի «Ֆիլիպս» պատկերասրահում։
1959 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և համագործակցել Նյու-Օրլեանս օպերային ընկերության հետ։
1962 թվականին Նյու-Յորքում ելույթ է ունեցել «Լինքըլն» համերգային մեծ սրահի բացման ժամանակ։ Մշտական մասնակցություն է ունեցել հայկական երեկույթներին։ 1962 թվականին ամերիկահայության մշակութային տոնին մասնակցել է հայկական երգերի կատարմամբ՝ Արամ Խաչատրյանի, Հ. Պերպերյանի, Արմեն Տիգրանյանի ստեղծագործություններով։ 1970 թվականին մենահամերգով հանդես է եկել Երևանում։ 1979 թվականինից երգել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնում[7]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեֆիստոֆել՝ Գունոյի «Ֆաուստ»
- Ֆիլիպ՝ Վերդիի «Դոն Կառլոս»
- Դոն Բազիլիո՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»
- Սպարաֆուչիլե՝ Վերդիի «Ռիգոլետտո»
- Նիլականտա՝ Լեո Դելիբի «Լակմե»
- Թագավոր՝ Վերդիի «Աիդա»
- Աբեմելիխին՝ Քամիլ Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա»
- Վերդիի, Բրամսի և Մոցարտի «Ռեքվիեմներ»
- Հայդնի «Աշխարհի արարումը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 227.
- ↑ Ara Berberian, 74, a Bass In Opera and Musical Theater
- ↑ «Արա Բերբերյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Article on Berberian's former Michigan estate
- Biography at Bach-cantatas.com
- Obituary from the Associated Press(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Բերբերյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 417)։ |