Քամիլ Սեն-Սանս
Քամիլ Սեն-Սանս ֆր.՝ Charles Camille Saint-Saëns | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1835[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1921[5][1][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ալժիր, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Գիտական աստիճան | երաժշտության դոկտոր[8] |
Երկեր | Piano Concerto No. 1?, Piano Concerto No. 2?, Symphony No. 3?, Մահվան պարը և The Carnival of the Animals? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, դիրիժոր, երաժիշտ, դաշնակահար և երաժշտական քննադատ |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[2] Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ[2] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[2] Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[2] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[2] |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Camille Saint-Saëns Վիքիպահեստում |
Քամիլ Սեն-Սանս (ֆր.՝ Charles-Camille Saint-Saëns, հոկտեմբերի 9, 1835[1][2][3][…], Փարիզ[4] - դեկտեմբերի 16, 1921[5][1][3][…], Ալժիր, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի երգահան, երգեհոնահար, դիրիժոր և դաշնակահար, «Կենդանիների շքահանդես», «Մահվան պարը», «Հավանեզ», «Նախերգ և ռոնդո կապրիչոզո» սիմֆոնիկ ստեղծագործությունների, սիմֆոնիաների (այդ թվում՝ Սիմֆոնիա No. 3 (Երգեհոնային), «Սամսոն և Դալիլա» օպերայի հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամիլ Սեն-Սանսը ծնվել է Փարիզում: Նրա հայրը՝ Վիկտոր Սեն-Սանսը նորմանդացի էր և ծառայում էր Ներքին գործերի նախարարությունում, իսկ նրա կինը Վերին Մարնից էր: Քամիլը ծնվել է Պատիոյի փողոցում (Ղյու դյու Պատիո), որը գտնվում էր Փարիզի վեցերորդ վարչական շրջանում, և մկրտվել է մոտակա Սեն Սյուլպիս եկեղեցում: Որդու կնունքից երկու ամիս էլ չանցած Վիկտոր Սեն-Սանսը վախճանվեց թոքախտից՝ իրենց ամուսնության մեկամյակի օրը: Փոքրիկ Քամիլին տարան երկրից՝ առողջության ամրապնդման համար, և երկու տարի նա ապրեց բուժքրոջ հետ, Փարիզից 29 կմ հարավ, Կորբեյ կոչվող փոքրիկ բնակավայրում: Երբ Սեն-Սանսը վերադարձավ Փարիզ, նրա դաստիարակությամբ սկսեցին զբաղվել մայրը և տատիկի քույրը՝ Շարլոտա Մեսոնը: Դեռ Քամիլի երեք տարին չբոլորած, նա աչքի ընկավ փայլուն լսողությամբ, և տատիկի քույրը ձեռնամուխ եղավ տղային դաշնամուր նվագելու հիմունքները սովորեցնելուն: Արդեն յոթ տարեկանում Քամիլը սկսեց աշակերտել Քամիլ Ստամատիին, ով ժամանակին եղել էր Ֆրիդրիխ Կալկբրենների աշակերտը:
Դեռևս երեխա, Քամիլը պարբերաբար համերգներով ելույթ էր ունենում փոքրիկ հանդիսատեսների համար (5 տարեկան և բարձր): Այդպես շարունակվեց, մինչև Քամիլը դարձավ տասը տարեկան, երբ կայացավ նրա առաջին հրապարակային բեմելը Փլեյել դահլիճում: Այդ օրը նրա համերգային ծրագրում ընդգրկված էին Մոցարտի կոնցերտը դաշնամուրի համար (K450) և Բեթհովենի Երրորդ կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար: Համերգն անցավ մեծ հաջողությամբ, որին հատկապես նպաստեց այն, որ Քամիլը նվագում էր հիշողությամբ (դա բնութագրական չէր այդ ժամանակաշրջանի համար): Դրանից հետո Քամիլ Ստամատին Սեն-Սանսին խորհուրդ տվեց աշակերտել կոմպոզիտոր Պիեռ Մալեդանին (որին Սեն-Սանսը հետագայում անվանում էր «անգերազանցելի ուսուցիչ») և երգեհոնահար Ալեքսանդր Պիեռ Ֆրանսուա Բոելին: Եվ հենց Բոելն էր, որ Սեն-Սանսի մեջ սեր սերմանեց Բախի երաժշտության հանդեպ, որն այն ժամանակվա Ֆրանսիայում քիչ էր հայտնի: Բացի երաժշտությունից երիտասարդ Սեն-Սանսը խիստ հետաքրքրված էր Ֆրանսիայի պատմությամբ, գրականությամբ, փիլիսոփայությամբ, կրոններով, հին լեզուներով և բնական գիտություններով՝ մաթեմատիկայով, աստղագիտությամբ և հնագիտությամբ: Դրանց հանդեպ հետաքրքրությունը նա պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում:
1848 թվականին, 13 տարեկանում, Կամիլն ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա: Տնօրեն Դանիել Օբերը, որ պաշտոնավարում էր 1842 թվականից, Լուիջի Քերուբինիից հետո, դասավանդման կարգի մեջ կատարել էր նպաստավոր փոփոխություններ, չնայած որ ուսումնական ծրագիրն ամբողջությամբ մնացել էր նույնը: Ուսանողներին, նույնիսկ Սեն-Սանսի նման աչքի ընկնող դաշնակահարին, առաջարկվում էր ձեռք բերել երկրորդ՝ երգեհոնահարի մասնագիտություն, քանի որ եկեղեցական երգեհոնահարի կարիերան ավելի լայն հնարավորություններ էր ընձեռում, քան դաշնակահարինը: Սեն-Սանսը երգեհոն նվագել սկսեց սովորել պրոֆեսոր Ֆրանսուա Բենուայի դասարանում, որին նա համարում էր միջակ երգեհոնահար, բայց առաջնակարգ մանկավարժ: Բենուայի աշակերտներից են եղել Ադոլֆ Ադանը, Սեզար Ֆրանկը, Շարլ Ալկանը և Ժորժ Բիզեն: 1851 թվականին Սեն-Սանսը կոնսերվատորիայում անցկացված երգեհոնահարների մրցույթում նվաճեց գլխավոր մրցանակը և նույն տարում սկսեց սովորել կոմպոզիցիա: Նրա պրոֆեսորն էր Ֆրոմենտալ Հալևին, ում աշակերտել են նաև Շառլ Գունոն ու Ժորժ Բիզեն:
Սեն-Սանսի ուսանողական տարիների ստեղծագործություններից ուշագրավ է 1850 թվականին գրված Սիմֆոնիա A-dur-ը: 1852 թվականին նա մասնակցեց Հռոմի մրցանակաբաշխությանը, բայց անհաջող: Օբերը կարծում էր, որ մրցանակը պետք է ստանար Սեն-Սանսը, իբրև երաժիշտ, որ ուներ մեծ ներուժ, և ոչ թե հաղթող Լեոնս Կոենը: Նույն տարում Սեն-Սանսը մեծ հաջողություն ունեցավ Փարիզի Սուրբ Սեսիլիայի միաբանության կազմակերպած մրցույթում, որտեղ հնչեց նրա «Ձոն Սուրբ Սեսիլիային» ստեղծագործությունը, որի համար էլ ժյուրիի անդամները հաղթանակը միաձայն շնորհեցին Սեն-Սանսին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/1527 — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Saint-Saëms, Charles Camille // The Enciclopædia Britannicа — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 344.
- ↑ https://www.findagrave.com/memorial/924/camille-saint-saens
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ Риман Г. Доктор музыки (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 476—477.
|
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 16 մահեր
- 1921 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիր
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի երգեհոնահարներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- Օպերային կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ