Սեզար Ֆրանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեզար Ֆրանկ
ֆր.՝ César Franck
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1822(1822-12-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼիեժ, United Kingdom of the Netherlands[4]
Մահացել էնոյեմբերի 8, 1890(1890-11-08)[1][3][5][…] (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg United Kingdom of the Netherlands և Flag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Լիեժի թագավորական կոնսերվատորիա
ԵրկերPrelude, Chorale and Fugue? և Les Béatitudes?
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ակադեմիական արմավենիներ շքանշանի ասպետ
Կայքcesar-franck.org
César Franck Վիքիպահեստում

Սեզար Ֆրանկ (ֆր.՝ César Franck, լրիվ անունը` Սեզար Օգյուստ Ժան Գիյոմ Յուբեր Ֆրանկ; դեկտեմբերի 10, 1822(1822-12-10)[1][2][3][…], Լիեժ, United Kingdom of the Netherlands[4] - նոյեմբերի 8, 1890(1890-11-08)[1][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար, ծագումով՝ բելգիացի։

Սեզար Ֆրանկը ծնվել է բելգիա-գերմանական ընտանիքում, հայրը բելգիական Գեմմենիխ գյուղից էր, իսկ մայրը գերմանացի էր Աախեն քաղաքից: 1830 թվականին ընդունվել է Լիեժ քաղաքի կոնսերվատորիան, ավարտել 4 տարի հետո գերազանցությամբ սոլֆեջոյի և դաշնամուրի դասարանները: 1833 թվականից մինչև 1835 թվականը հարմոնիայի դասեր է առել պրոֆեսոր Դասսաունի մոտ, ով դասավանդում էր Փարիզի կոնսերվատորիայում: Որդու երաժշտական հաջողությունները տեսնելով, հայրը 1835 թվականին համերգներ է կազմակերպել Աախենում, Լիեժում և Բրյուսելում:Նույն թվականին ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ Ֆրանկը ընդունվեց կոնսերվատորիա` պրոֆեսոր Անտոնին Ռեյխի դասարան: 1838, 1839 և 1841 թվականներին Ֆրանկը ստացավ ավարտական քննությունների առաջին մրցանակը` դաշնամուրի, կոնտրապունկտի և երգեհոնի դասարաններում: Նա հնարավորություն ունեցավ մասնակցելու <<Հռոմեական մրցանակ>> մրցույթին, բայց հոր պնդմամբ վերադարձավ Բելգիա, որտեղ հաջողությամբ հանդես եկավ, որպես դաշնակահար և երգեհոնի վիրտուոզ: Բելգիայում Ֆրանկը ստեղծում է իր առաջին գործերը` Դաշնամուրային տրիո(1843) և էսքիզներ <<Հռութ>> օրատորիայի համար: Երկու տարի անց, իր հոր կամքին հակառակ, Ֆրանկը կրկին մեկնում է Փարիզ, որտեղ գրում է <<Ինչ է լսվում լեռան վրա>> սիմֆոնիկ պոեմը և սկսում է աշխատել <<Վարձու ծառան>> օպերայի վրա: 1853թ. ստանձում է երգեհոնահարի տեղը` Սեն-Ժան-Սեն Ֆրանսուա դյու Մարե եկեղեցում: Ոգեշնչված հանրաճանաչ երգեհոնահար Ժակ Լեմմենսի արվեստից` Ֆրանկը սկսում է աշխատել իր կատարողական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` իմպրովիզացիայի: 1859թ. դեկտեմբերի 1-ին Ֆրանկին վստահվեց հայտնի վարպետ` Արիստիդե Կավայ-Կոլի գործի նար կառուցվածքի վրա առաջին կատարումը `Սուրբ Կլոտիլդե եկեղեցում: Նա կյանքի մնացած ժամանակահատվածը աշխատել է, որպես երգեհոնահար այս եկեղեցում: 1871թ. երգեհոնի դասատու Ֆրանսուա Բենոյտը լքեց Փարիզի կոնսերվատորիան, իսկ թափուր տեղն առաջարկվեց Ֆրանկին: Դրա համար պահանջվում է Ֆրանսիայի քաղաքացիություն, և կոմպոզիտորը համաձայնվում է: Նա պաշտոնապես ղեկավարեց առարկան 1872թ. փետրվարին: Նրա ուսանողները անվանի երգեհոնահարներ և կոմպոզիտորներ էին, այդ թվում` Վենսան դ Էնդի, Էռնեստո Շասոն և Գի Ռոպարց: 1874 թվից ի վեր` Ֆրանկը ստեղծեց բազմաթիվ գործեր տարբեր ժանրերում` օրատորիաներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային ստեղծագործություններ և այլն: 1885թ.-ին կոմպոզիտորը արժանացավ Պատվո լեգեոնի, իսկ մեկ տարի անց դարձավ Ազգային երաժշտական ընկերության նախագահ: Ֆրանկը մահացավ 1890թ. գրիպից հետո առաջացած թոքախտից: Թաղված է Մոնրուժեյում, մոխիրը հետագայում տեղափոխվեց Մոնպարնազի գերեզմանատուն:

Ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 2-րդ կեսի երաժշտական ռոմանտիզմի ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործական գրիչը ազդեցություն է թողել ֆրանսիացի կոմպոզիտորների հաջորդ սերնդի վրա, ներառյալ` Էռնեստո Շասոննա, Կլոդ Դեյուսի, Մորիս Ռավել: Ցեզար Ֆրանկն իր գրություններում Ֆրանկը կիրառեց, այսպես կոչված, «վերջավոր զարգացում» սկզբունքը ՝ հիմնվելով մի քանի թեմաների օգտագործման վրա, մեկից զարգանալով և բոլոր մասերում անցկացնելով, և դրանք միավորելով եզրափակչում, ինչը աշխատանքների կառուցվածքին տալիս էր ավելի մեծ կայունություն և ամբողջականություն: Ֆրանկի ժառանգության անբաժանելի մասը բաղկացած է` երգեհոնի համար գրված ստեղծագործություններից` գործիք, որին լավ տիրապետում էր կոմպոզիտորը: Շատերը նրան անվանում էին այս գործիքի ամենամեծ կոմպոզիտորը` Բախից հետո: Ֆրանկի երգեհոնային ստեղծագործությունները, որոնք գրվել են ուշ ռոմանտիկ ոճին բնորոշ ոճով, ազմաթիվ մոդուլացիաներով և իմպրովիզացիաներով, եղել են Շառլ Վիդորայի, Լյուի Վյերնայի, Մարսելյա Դյուրեյի լայնածավալ կոմպոզիցիաների նախադրյալը: Գրել է սիմֆոնիա (1888), «Էոյաններ» (1876), «Անիծված որսորդը» (1882) սիմֆոնիկ պոեմները, «Զիներ» պոեմը (1884) և «Սիմֆոնիկ վարիացիաներ» (1885) դաշնամուրի և նվագախմբի համար, «Քավություն» (սիմֆոնիա–պոեմ, 2-րդ խմբ․ 1874), «Երանության պատվիրանները» (1869–79) օրատորիաները, կամերագործիքային, դաշնամուրային, երգեհոնային ստեղծագործություններ։

Հեղինակ է նաև «Հուլդա» (1885, բեմ․ 1894), «Գիզել» (ավարտել են Վենսան դ'Էնդին, Էռնեստ Շոսսոնը և ուրիշներ, բեմ․ 1896) օպերաների։

1885 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, իսկ մեկ տարի անց դարձել ազգային երաժշտական միության նախագահ:

Սեզար Ֆրանկը մահացել է 1890 թվականին թոքամզի բորբոքումից, որն իր մոտ գրիպի հետևանք էր, թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը:

Հիմնական Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • <<Ստրադելլա>> (1841)
  • <<Վարձու ծառան>> (1851-1853)
  • <<Գուլդա>> (1879-1885)
  • <<Ժիզելլա>> (1888-1890) :

Օրատորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • <<Ռուֆ>> (1845)
  • <<Հատուցում>> (1871)
  • <<Երանության պատվիրանները>> (1869-1879)
  • <<Հանդիսավոր մեսսա>> :

Ստեղծագործություններ նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ սիմֆոնիա G dur (1840)
  • Սիմֆոնիա D moll (1883)
  • Սիմֆոնիկ պոեմներ
  • <<Էոլիդներ>> (1876)
  • <<Անիծված որսորդ>> (1882)
  • <<Հոգեբուժարան>> (1886-1888)
  • Սիմֆոնիկ վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար (1885) :

Ստեղծագործություններ երգեհոնի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆանտազիա C dur
  • Մեծ սիմֆոնիկ պիես
  • Պրելյուդիա, ֆուգա և վարիացիա
  • Պաստորալ
  • Մալիտվա
  • Ֆինալ
  • Խորալ E dur
  • Խորալ h moll
  • Խորալ a moll
  • Ֆանտազիա A dur
  • Կանտաբիլե
  • Հերոսական պիես:

Ստեղծագործություններ դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկլոգա
  • Մեծ կապրիչո
  • Պրելյուդիա, խորալ և ֆուգա
  • Պրելյուդիա, արիա և ֆուգա
  • Կամերային ստեղծագործություններ
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1886)
  • Լարային քառյակ D dur
  • Դաշնամուրային տրիո (1843)
  • Կվինտետ դաշնամուրի, 2 ջութակի, ալտի և թավ ջութակի համար:[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 база данных Léonore (фр.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118534645 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Dictionnaire des Wallons (фр.)Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules-Destrée.
  6. «Франк, Сезар» (ռուսերեն)։ 2020-01-16 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Рогожина Н․, Сезар Франк, М․, 1969․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 698 CC-BY-SA-icon-80x15.png