Լուիջի Քերուբինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիջի Քերուբինի
ֆր.՝ Luigi Cherubini
Cherubini by Bollinger (1803).jpg
Ծնվել էսեպտեմբերի 14, 1760(1760-09-14)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[1]
Մահացել էմարտի 15, 1842(1842-03-15)[1][7][8][3][4][9][5][6] (81 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԵրկերLes Abencérages?, Մեդեա, Ave Maria?, Les deux journées, ou Le porteur de l'eau? և Requiem in C minor?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և երաժշտություն տեսաբան
ԱշխատավայրՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
ԱմուսինAnne-Cécile Cherubini?
Զբաղեցրած պաշտոններdirectors of higher national conservatories of music, dance and drama in France?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունՆիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Luigi Cherubini Վիքիպահեստում

Լուիջի Քերուբինի (լրիվ անունը՝ Մարիա Լուիջի Կարլո Զենոբիո Սալվատորե Քերուբինի, իտալերեն՝ Maria Luigi Carlo Zenobio Salvatore Cherubini, սեպտեմբերի 14, 1760(1760-09-14)[1][2][3][4][5][6], Ֆլորենցիա, Իտալիա[1] - մարտի 15, 1842(1842-03-15)[1][7][8][3][4][9][5][6], Փարիզ, Ֆրանսիա[1]), իտալական ծագմամբ ֆրանսիացի երգահան և երաժշտական տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բոլոնիայում Ջուզեպպե Սարտիի մոտ, ստեղծագործել է մանկությունից, առաջին օպերան բեմադրել է 1778 թվականին՝ 18 տարեկան հասակում։ Քիչ անց Քերուբինին թողնում է Իտալիան՝ այլևս երբեք չվերադառնալով հայրենիք։ 1784-1786 թվականներին ապրում է Լոնդոնում՝ նշանակվելով արքունի երգահան, 1788 թվականին վերջնականապես հաստատվում է Փարիզում։ 1795 թվականին դառնում Փարիզի երաժշտանոցի դասախոս, 1816 թվականին՝ պրոֆեսոր, 1822 թվականին՝ տնօրեն։ Քերուբինիի մոտ ուսանել են Ֆրանսուա Օբերը, Ֆրոմենտալ Հալևին, նա ողջունել է երիտասարդ Մենդելսոնին։ Թաղված է Պեր-Լաշեզ գերեզմանատանը։

Քերուբինիի ստեղծագործություններից առանձնանում են՝ «Մեդեա» («Médée», 1797), «Երկու օր» («Les deux journées», 1800), «Անակրեոն կամ Վաղանցիկ սեր» («Anacreon, ou L'Amour fugitif», 1803) օպերաները։ Հայտնի է և հաճախ կատարվում է երգահանի «Ռեքվիեմը» (դո մինոր, 1816)։ Այն համարվում է տվյալ ժանրին պատկանող լավագույն ստեղծագործություններից մեկը և բարձր է գնահատվել մի շարք երգահանների, այդ թվում՝ Բեթհովենի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118520377 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Base Léonoreministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 KNAW Past Members
  7. 7,0 7,1 7,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 SNAC — 2010.
  9. 9,0 9,1 9,2 Comité des travaux historiques et scientifiques — 1834.