Jump to content

Ֆելիքս Մենդելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Մենդելսոն
Բնօրինակ անունգերմ.՝ Felix Mendelssohn Bartholdy
Ծնվել էփետրվարի 3, 1809(1809-02-03)[1][2][3][…]
Համբուրգ, Հռենոսյան միություն[4]
Երկիր Սաքսոնիայի թագավորություն և  Համբուրգ
Մահացել էնոյեմբերի 4, 1847(1847-11-04)[1][2][3][…] (38 տարեկան)
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Գերեզմանcemeteries at Hallesches Tor
Ժանրերօպերա, դասական երաժշտություն և սիմֆոնիկ երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, նկարիչ և գրող
Գործիքներերգեհոն, դաշնամուր և ջութակ
ԱշխատավայրԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
ԿրթությունHU Berlin
ԱնդամակցությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
ԱմուսինCécile Mendelssohn Bartholdy?
Պարգևներ
Կայքmendelssohn-stiftung.de/de/
Ստորագրություն
Ստորագրություն
 Felix Mendelssohn Վիքիպահեստում

Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի (գերմ.՝ Jakob Ludwig Felix Mendelssohn Bartholdy, փետրվարի 3, 1809(1809-02-03)[1][2][3][…], Համբուրգ, Հռենոսյան միություն[4] - նոյեմբերի 4, 1847(1847-11-04)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4]), գերմանացի, հրեա կոմպոզիտոր և դիրիժոր, երաժշտության մեջ ռոմանտիկ ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Ստեղծել է ամենատարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ՝ օրատորիաներ, սիմֆոնիաներ, համերգային նախերգանքներ, դաշնամուրի և ջութակի համար գրված կոնցերտներ, կամերային-անսամբլային գործիքային երաժշտական երկեր, տրիոներ, կվարտետներ, կվինտետներ, օկտետներ և այլն։ Հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված Մենդելսոնի քայլերգ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Մենդելսոնի դաշնամուրի առաջին ուսուցիչը եղել է մայրը։ Կոմպոզիցիայի և դաշնամուրի դասեր է առել նաև ժամանակի հայտնի երաժիշտներից։ 9 տարեկանից ելույթներ է ունեցել, հռչակվել որպես վիրտուոզ դաշնակահար, իսկ 11 տարեկանից ստեղծագործել է։ 1829 թվականից Մենդելսոնը համերգներով շրջագայել է Անգլիայում, Շոտլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր։ Նույն թվականին Բեռլինում նրա ղեկավարությամբ կատարվել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը՝ սկիզբ դնելով Բախի գրեթե մոռացված ժառանգության վերագնահատմանը։ Մենդելսոնի գլխավորությամբ բազմաթիվ համերգներ են կազմակերպվել Դյուսելդորֆում և Լայպցիգում։

1835 թվականից եղել է «Գևանդհաուզ» նվագախմբի դիրիժորը։ 1841 թվականին կոմպոզիտորին հրավիրել են Բեռլին՝ աշխատելու։ Մեկ տարի անց վերադարձել է Լայպցիգ։ 1843 թվականին հիմնել է Գերմանիայում առաջին կոնսերվատորիան, ղեկավարել կոմպոզիտորական լայպցիգյան դպրոցը։ Չնայած, որ ռոմանտիկ նոր միտումներին, նրա արվեստը միաժամանակ սերտորեն կապված է 18-19-րդ դարերի դասական երաժշտության ավանդույթներին։ Ժանրային վառ երանգավորում ունեն Մենդելսոնի «Շոտլանդական» և «Իտալական» սիմֆոնիաները։ Նա հիմք է դրել նաև սիմֆոնիկ երաժշտության նոր ժանրի՝ ռոմանտիկական ծրագրային կոնցերտային նախերգանքի («Ամառային գիշերվա երազը», «Խաղաղ ծով և երջանիկ նավարկություն», «Հեբրիդներ» կամ «Ֆինգալյան քարայր» և այլն)։

Համաշխարհային հռչակ են վայելում նրա Ջութակի կոնցերտը, դաշնամուրի 2 կոնցերտները, հատկապես «Երգեր առանց խոսքի» նուրբ մանրանվագները։ Մենդելսոնը գրել է նաև 5 սիմֆոնիա, լարային անսամբլներ, կանտատներ, երգեր և ռոմանսներ։ Գերմանական օրատորիայի պատմության մեջ արժանի տեղ ունեն նրա «Պողոս» և «Եղիա» գործերը։

Նշանավոր ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վ.Ս. Գալացկայա, Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, Պրակ երրորդ, Երևան, 1976 Մենդելսոն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Մենդելսոն» հոդվածին։