Ֆաուստ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Ֆաուստ
Faust
Faust by Gounod Act1 1864 Covent Garden lithograph NGO2p132.jpg
Տեսակօպերա
ԿոմպոզիտորՇառլ Գունո
Լիբրետտոյի
հեղինակ
Ժյուլ Բարբիե, Միշել Կարե
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուրՅոհան Գյոթե. «Ֆաուստ» ողբերգություն
Գործողությունների քանակ5 արար
ԿերպարներMéphistophélès?, Faust?, Valentin?, Marguerite?, Siébel?, Wagner?, Marthe Schwertlein? և Q63676481?
Առաջնախաղի տարեթիվմարտի 19, 1859
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Faust (opera) Վիքիպահեստում

«Ֆաուստ», ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի օպերա հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Ժյուլ Բարբիեի և Միշել Կարեի՝ ըստ Յոհան Գյոթեի համանուն ողբերգության առաջին մասի։ Օպերայի առաջին ներկայացումը կայացել է 1859 թ. մարտի 19-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Theatre Lyrique)՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության։ Օպերան 1860-ական թթ. ընթացքում հեղինակի կողմից լրացվել ու վերամշակվել է։ Վերջնական տեսքով այն բեմադրվել է 1869 թ. մարտին Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնում՝ անընդմեջ մնալով դրա խաղացանկում առ 1970-ական թթ., որտեղ երգել է նաև հայ հայտնի երգիչ Արմենակ Շահմուրադյանը։ Ֆաուստը բեմադրվել է նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։