Շառլ Բուայե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Շառլ Բուայե
ֆր.՝ Charles Boyer
CharlesBoyerinLoveAffair.jpg
«Սիրո պատմություն» ֆիլմում (1939)
Ծնվել է 1899 օգոստոսի 28
Ծննդավայր Ֆիժակ, Լո, Ֆրանսիա
Մահացել է հուլիսի 26, 1978(1978-07-26) (տարիքը 78)
Մահվան վայր Ֆինիքս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][2]
Կրթություն Սորբոն
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Կրոն կաթոլիկություն
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1920-1976
Ամուսին(ներ) Pat Paterson
Պարգևներ և մրցանակներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Special Tony Award և Պատվավոր Լեգեոնի շքանշան

Շառլ Բուայե (ֆր.՝ Charles Boyer, 1899 թվականի օգոստոսի 281978 թվականի օգոստոսի 26), ֆրանսիական ծագումով ամերիկացի դերասան, ով չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակին։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիներին Սորբոննայում ուսումնասիրել է փիլիսոփայություն, հետո սովորել է փարիզյան կոնսերվատորիայում, խաղացել է թատրոնում։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1920 թվականին, Բուայեն հանդես էր գալիս ռոմանտիկ հերոսների դերերում։ 1929 նա գնում է Հոլլիվուդ։ 1932 թվականին դերասանուհի Ջին Հարլոուի հետ խաղում է «Շիկահեր կինը» ֆիլմում, որից հետո ետ է վերադառնում Ֆրանսիա։ Այստեղ հաջողությամբ նկարահանվում է «Լիլիոն» ֆիլմում։ 1934 թվականին Բուայեն վերադառնում է ԱՄՆ։ ԱՄՆ-ում նա խաղում է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են՝ Լորետտա Յանգը (ֆիլմ «Քարավան»), Քեթրին Հեփբորնը («Կոտրված սիրտ»), Մառլեն Դիտրիխը («Ալլահի այգի»)։ Միաժամանակ Բուայեն հասցնում է նկարահանվել նաև Ֆրանսիայում՝ Անատոլ Լիտվակի «Մայերլինգ» ֆիլմում, որտեղ խաղում է թագաժառանգ Ռուդոլֆի դերը, որը դառնում է Բուայեի լավագույն աշխատանքներից մեկը։

Հաջորդ տարիներին նկարահանվում է հիմնականում ԱՄՆ-ում։ Արժե թվել հետևյալ ֆիլմերը. «Պատմություն,որ կատարվել է գիշերը» Ջին Արթուր հետ, «Մարիա Վալևսկայա» Գրետա Գարբոյի հետ (այս ֆիլմում Բուայեն խաղացել է Նապոլեոնի դերը), «Այս ամենը և դրախտը նույնպես» Բեթ Դեվիսի հետ, «Սիրային պատմություն» Դանն Այրինի հետ (1939), «Հետաձգե՛ք լուսաբացը» Օլիվիա դե Հևիլլենդի հետ (1941), «Հավատարիմ գեղեցկուհի» Ջոան Ֆոնտեյնի հետ (1943), «Գազային լույս» Ինգրիդ Բերգմանի հետ (1944), կատակերգություն «Նորից միասին» Դանն Այրինի հետ (19441951 թվականին դերասանը դառնում է «Four Star Television» հեռուստաընկերության ստեղծողներից մեկը։ 1966 թվականին մտնում է Ռենե Կլեմանի «Վառվու՞մ է արդյոք Փարիզը» ֆիլմի դերասանական աստղային կազմի մեջ։

Շառլ Բուայեն ինքնասպան է եղել իր կնոջ՝ Պատրիսիա Պատերսոնի (ում հետ ապրել է 44 տարի) մահվանից երկու օր անց (ընդունել է քնաբերի չափից մեծ դոզա)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Swindell, Larry. Charles Boyer։ The Reluctant Lover. Doubleday. (1983)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]