Ինգրիդ Բերգման
Ինգրիդ Բերգման շվեդ.՝ Ingrid Bergman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 29, 1915[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][12] |
Ծննդավայր | Hedvig Eleonora församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5] |
Մահացել է | օգոստոսի 29, 1982[1][2][3][4][7][8][9][10][11][12][12] (67 տարեկանում) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Dramatens elevskola? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Յուստուս Բերգման |
Ամուսին(ներ) | Ռոբերտո Ռոսսելինի և Lars Schmidt? |
Համատեղ ապրող(ներ) | John Van Eyssen? |
Երեխա(ներ) | Pia Lindström?, Isotta Ingrid Rossellini? և Իզաբելլա Ռոսսելլինի |
Պարգևներ և մրցանակներ | Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Օսկար լավագույն դերասանուհու համար, Օսկար լավագույն դերասանուհու համար, «Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում և «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար |
ingridbergman.com | |
Ինգրիդ Բերգման (շվեդ.՝ Ingrid Bergman, օգոստոսի 29, 1915[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][12], Hedvig Eleonora församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[5] - օգոստոսի 29, 1982[1][2][3][4][7][8][9][10][11][12][12], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի, խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր։
Բովանդակություն
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների։ 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը՝ Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր։ Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր՝ Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա։
Արդեն 17 տարեկանում Ինգրիդ Բերգմանին աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում[13]: Բերգմանը թատրոնում երկար չի մնում և տեղափոխվում է կինեմատոգրաֆ։ Կինոյում նա խաղում է նկարահանվելով էպիզոդիկ դերերում։ Առաջին քիչ թե շատ մեծ դերը կինոյում 1934 թ. «Կոմսը Մունկբրուից» ֆիլմն էր։ Շվեդական մոտ մեկ տասնյակ ֆիլմերում խաղալուց հետո պրոդյուսեր Դևիդ Սելեզնիկը նրան հրավիրում է Հոլիվուդ խաղալու «Ինտերմեցցո» ֆիլմում։ ԱՄՆ-ում նա անցնում է դերասանական վարպետության դասեր Միխայիլ Չեխովի դպրոցում։
1942 թվականին Բերգմանը նկարահանվում է իր թերևս ամենանշանավոր ֆիլմում «Կասաբլանկայում», ուր իր խաղընկերն էր Համֆրի Բոգարտը: Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում, իսկ Բերգմանը դառնում է հոլիվուդյան առաջին մեծության աստղ։ Նրա հաջորդ աշխատանքները կինոյում նույնպես շատ հաջողակ էին՝ «Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը», «Ու՞մ մահն է գուժում զանգը», «Գազային լույս» և այլն։
1949 թվականին նա հեռանում է Հոլիվուդից, բաժանվում առաջին ամուսնուց՝ Փեթեր Արոն Լինդստրեմից և ամուսնանում իտալացի նշանավոր ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի հետ։ 1950 թվականից մինչև 1964 թվականը Իտալիայում, ամուսնու՝ ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի ղեկավարությամբ նկարահանվում է «Ստրոմբոլի» (1950), «Եվրոպա-51» (1952), «Ճանապարհորդություն Իտալիայում (1954) և այլ ֆիլմերում: Դերասանական մենաշնորհը չսահմանափակելով մի երկրի կինոարվեստում, նա ամենուր արժանանում է մեծ հաջողության, աշխատակցում է համաշխարհային ճանաչման արժանացած այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան Ռենուարը, Սիդնեյ Լյումենը, Անատոլ Լիտվակը, Ջորջ Կյուքորը և ուրիշներ: Կանացի լավագույն դերակատարման համար Բերգմանը եռակի արժանացել է ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակին: Այդ տարիներին նա նկարահանվում է Ռոսսելինիի ֆիլմերում, միաժամանակ նաև խաղալով թատրոնում։ 1974 թվականին Բերգմանը վերադառնում է Շվեդիա: Իրեն արված առաջարկություններին՝ մասնակցելու սարսափ ֆիլմերում, Բերգմանը պատասխանել է.- «Ավելի լավ է հին ժապավեններս դիտեմ հեռուստատեսությամբ, քան թե նկարահանվեմ այնպիսի կինոժապավեններում, որոնք վնասելու են իմ և աշխարհի միլիոնավոր երեխաներին: Արդյոք անհեթեթություն է հավատալ, որ վերադառնալու են այն ժամանակները, երբ իշխում էին գեղեցիկ, մաքուր և իսկական բարձրարվեստ կինոնկարները[14]:
Ռոսսելինիից նա ունենում է 3 երեխա, նրա երեխաներից Իզաբելլա Ռոսսինին նույնպես դառնում է դերասանուհի։ 1957 թվականին նա բաժանվում է ամուսնուց։ 1973 թվականին նա դառնում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ[15]:
1973 թվականին նրա մոտ հայտնաբերում են կրծքի քաղցկեղ, 1982 թվականի օգոստոսի 29-ին՝ իր ծննդյան օրը, նա մահանում է այդ հիվանդությունից։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է մոտ 50 ֆիլմում, դրանցից առավել հայտնիներից են՝
Մրցանակներ և ճանաչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։ Ընդհանուր թվով խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 3 անգամ ստացել է Օսկար, որոնցից 2-ը հեղինակավոր Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (ներկայացված է եղել 7 անգամ), 4 անգամ Ոսկե Գլոբուս (ներկայացված է եղել նույնպես 7 անգամ), նաև Էմմի, Սեզար, BAFTA և այլ կինոմրցանակների դափնեկիր է։
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը[16]: Ինգրիդ Բերգմանի պատվին է կոչվում վարդի մի տեսակ[17]:
Հոնորարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1939 - «Ինտերմեցցո», $ 20 000
- 1941 - «Ցասում երկնքում», $ 34 000
- 1942 - «Կասաբլանկա», $ 25 000
- 1943 - «Ու՞մ մահն է գուժում զանգը», $ 3 177 083
- 1944 - «Գազային լույս», $ 7 515 625
- 1948 - «Հաղթական կամար», $ 175 000
- 1948 - «Ժաննա դ'Աևկ», $ 245 000
- 1950 - «Ստրոմբոլի, Աստծո երկիր», $ 17 500 000
- 1956 - «Անաստասիա», $ 250 000
- 1958 - «Թանկագին սըր», $ 7 500 000
- 1964 - «Դեղին ռոլս-ռոյս», $ 275 000
- 1969 - «Կակտուսի ծաղիկը», $ 800 000
- 1974 - «Սպանություն արևելյան ճեպընթացում», $ 100 000
- 1976 - «Ժամանակի գործը», $ 250 000
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Hedvig Eleonora kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0006/C I/43 (1913-1916), bildid: 00012320_00128 — P. 141.
- ↑ 6,0 6,1 Rotemansarkivet
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Babelio
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 filmportal.de — 2005.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 FemBio
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 12,9 Store norske leksikon — 1978.
- ↑ Chandler, Charlotte (2007)։ Ingrid: Ingrid Bergman, A Personal Biography։ New York: Simon & Schuster։ էջեր 30–31։ ISBN 0-7432-9421-1
- ↑ Կինոռեժիսորներ, դերասաններ: Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978: Հ. 1, Էջ 52-53:
- ↑ «Ingrid Bergman PRESIDENT OF THE JURY Ingrid BERGMAN»։ Cannes Film Festival։ Վերցված է 01 ապրիլ 2014
- ↑ Ինգրիդ Բերգմանի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում
- ↑ Ingrid Bergman վարդի տեսակի նկարագրություն HelpMeFind.com կայքում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bergman, Ingrid and Burgess, Alan (1980). Ingrid Bergman: My Story. New York: Delacorte Press. ISBN 0-440-03299-7.
- Chandler, Charlotte (2007). Ingrid: Ingrid Bergman, A Personal Biography. New York: Simon & Schuster. ISBN 0-7432-9421-1.
- Leamer, Laurence (1986). As Time Goes By: The Life of Ingrid Bergman. New York: Harper & Row. ISBN 0-06-015485-3.
- Dagrada, Elena (2008). Le Varianti Trasparenti. I Film con Ingrid Bergman di Roberto Rossellini. Milano: LED Edizioni Universitarie. ISBN 978-88-7916-410-8.
Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бергман, Ингрид; [ Бёрджесс, Алан ]. Моя жизнь / Послесловие В. С. Соловьёва. М.: Радуга, 1988. - 493 с.: илл. - ISBN 0-440-14085-4, ISBN 5-05-002299-1
- Спото, Дональд. Ингрид Бергман. Смоленск: Русич, 1998. - 512 с. - ISBN 5-88590-884-2, ISBN 0-06-018702-6 («Женщина-миф»)
- Краснова Г. Ингрид Бергман: От интермеццо до сонаты // Видео-Асс Премьер - Premiere. 1995. № 28. С.40 - 43.
- Мышкина, Анна. Ингрид Бергман, святая грешница // Караван историй. 1999. Декабрь. С. 26 - 40.
- Иванова, Александра. Ингрид Бегрман: Любовь по правилам и без // Имена. 2007. С.82 - 94.
- Ингрид Бергман: Девушка с севера: Фотобиография // Gala Биография. 2008. № 8, август. С.132 - 145.
- Вахрамов, Владимир. Лучезарная Ингрид // Новый взгляд : газета. - Москва, 2008. - № 09 (419). - С. 01.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Internet Movie Database կայքում
- ԿինոՊոիսկ կայքում
- people.am կայքում
- նկարներ և կենսագրական փաստեր
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ինգրիդ Բերգման կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Օգոստոսի 29 մահեր
- 1982 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Շվեդ դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Կին ինքնակենսագիրներ
- 20-րդ դարի կին գրողներ