Լանա Թըրներ
![]() անգլ.՝ Lana Turner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Wallace, Այդահո, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 29, 1995[4][1][2][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Կրթություն | Հոլիվուդի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի և մոդել |
Ծնողներ | հայր՝ John Virgil Turner?[6], մայր՝ Mildred Frances Cowan?[6] |
Ամուսին(ներ) | Արտի Շոու, Joseph Stephen Crane?, Joseph Stephen Crane?, Henry J. Topping Jr.?[7], Լեքս Բարքեր, անհայտ, անհայտ և Ronald Pellar? |
Երեխա(ներ) | Cheryl Crane? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լանա Թըրներ (անգլ.՝ Lana Turner, настоящее имя Ջուլիյա Ջին Միլֆրեդ Ֆրենսես Թըրներ, անգլ.՝ Julia Jean Milfred Frances Turner,փետրվարի 8, 1921[1][2][3], Wallace, Այդահո, ԱՄՆ - հունիսի 29, 1995[4][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկյան դերասանուհի, դասական Հոլիվուդի ամենագլամուրային և զգացմունքային աստղերից մեկն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հանքափորի ընտանիքում, Թենեսի նահանգում։ Հայրը սպանվել է, երբ Լանան դեռ երեխա էր։ Կինոյում սկսել է նկարահանվել 16 տարեկանից։
Հոլիվուդի ամենասեկսուալ աստղի կոչման համար մրցակցել է Ռիտա Հեյուորթի և Ջեյն Ռասելի հետ։ Քլարկ Գեյբլի հետ նկարահանվել է չորս ֆիլմում։ Նրա ամենահաջողված ֆիլմերից մեկը` նուար ոճում նկարահանված «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգում» (1946) ֆիլմն էր։ Համարվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զինվորականները նախընտրում էին նրա նկարներն ու պլկատները կախել զորանոցի պատերին։ Պատերազմից հետո հիմնականում նկարահանվում է մյուզիքլներում։
1950-ական թվականներին Թըրների կարիերան անհասանելի էր։ Գեղարվեստական տեսանկյունից ամենահաջողված ֆիլմերից մեկը Վինսենթ Մինելլիի «Չար և գեղեցիկ» (1952), ֆիլմն էր, այնուհետև «Պեյտոն Պլեյս»-ը (1957), այն նույնիսկ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Վերջին հաձոողված ֆիլմը Դուգլաս Սիրկի «Կյանքի նմանակում»-ն (1959) էր, որտեղ ընդգրկված էին ինքնակենսագրական մոտիվներ. իր հերոսուհու նման Թըրները միայնակ դաստիարակում է դստերը, որը ծնվել է 1944 թվասկանին։
Լանա Թըրները ութ անգամ ամուսնացել է, այդ թվում ճանաչված ջազմեն` Արտի Շոուի(1940), միլիոնատեր Հենրի Տոպինգոմի (1948-52), դերասան Լեկս Բարկերի (1953-1957) հետ։
Բաժանվելով նրանից, Լանա Թըրները կապվել է հայտնի մաֆյոզի, Միկի Կոենի օգնական Ջոնի Ստոմպանատոյի հետ։ 1958 թվականի ապրիլին դերասանուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընտանեկան վեճի ժամանակ, Թըրների տասնչորսամյա դուստրը փորձելով պաշտպանել մորը, դանակահարել է Ջոնի Ստոմպանատոյին։
1969—1972-ական թվականներին ամուսնացած էր հիպնոսիչ Ռոնալդ Դանթեի հետ։
Լանա Թըրները մահացել է քաղցկեղից, 1995 թվականին, Լոս Անջելեսի իր տանը։ Կինոարվեստում ունեցած նրա ներդրումը նշանավոորվել է Հոլիվուդյան փառքի ծառուղում բացված աստղով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1937 | ф | Նրանք չեն մոռանա | They Won't Forget | Մերի Կլեյ |
1938 | ф | Մարկո Պոլոյի արկածները | The Adventures of Marco Polo | Նազամայի սպասուհին |
1938 | ф | Սերը գտնում է Էնդի Հարդիին | Love Finds Andy Hardy | Սինտիա Պոտտեր |
1938 | ф | Չորսը — խումբ է | Four's a Crowd | անցորդ |
1939 | ф | Այս գլամուրային աղջիկները | These Glamour Girls | Ջեյն Թոմաս |
1939 | ф | Պարող ուսանողուհին | Dancing Co-Ed | Պետտի Մարլոու |
1940 | ф | Երկու աղջիկներ Բրոդվեյում | Two Girls on Broadway | Պատ Մախոնտի |
1941 | ф | Զիգֆելդի աղջիկները | Ziegfeld Girl | Շեյլա Ռեգան |
1941 | ф | Բժիշկ Ջեկիլ, և պարոն Հայդ | Dr. Jekyll and Mr. Hyde | Բեաթրիս Էմերի |
1941 | ф | Салун | Honky Tonk | Էլիզաբեթ Կոտոն |
1941 | ф | Ջոնի Իգեր | Johnny Eager | Լիսբերտ Բարդ |
1942 | ф | Ինչ որ տեղ ես կգտնեմ քեզ | Somewhere I'll Find You | Պոլա Լեյն |
1946 | ф | Փոստատարը երկու անգամ է զանգում | The Postman Always Rings Twice | Կորա Սմիթ |
1948 | ф | Երեք հրացանակիրներ | The Three Musketeers | Օրիորդ Վինտեր |
1952 | ф | Կենսուրախ այրին | The Merry Widow | Քրիստալ Ռադեկ |
1952 | ф | Չար և գեղեցիկ | The Bad and the Beautiful | Ջորջիյա Լորինսոն |
1956 | ф | Դիանա | Diane | Դիանա դե Պուտե |
1957 | ф | Պեյտն Պլեյս | Peyton Place | Կոնստանցիյա Մաքենզի |
1959 | ф | Կյանքի նմանակում | Imitation of Life | Լորա Մերեդիտ |
1961 | ф | Բռնկված սիրով | By Love Possessed | Մերջերի Պենրոուզ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119306557 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ WikiTree — 2005. — ed. size: 23699588
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լանա Թըրներ։ Լեգենդի կյանքը Արխիվացված 2013-01-15 Wayback Machine(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանա Թըրներ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 1995 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Քաղցկեղից մահացածներ
- Բեմական կեղծանուններ