Մարտին Բոլսամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Մարտին Բոլսամ
Martin Henry Balsam
Martin Balsam in Ada trailer.jpg
Մ. Բոլսամը 1961 թ. «Ադա» ֆիլմում
Բնօրինակ անուն Martin Henry Balsam
Հասակը 1.70 մ
Ծնվել է՝ նոյեմբերի 41919
Ծննդավայր Նյու Յորք,ԱՄՆ
Մահացել է փետրվարի 13, 1996 (76 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1947-1995
Ամուսին(ներ) Պիրլ Սոմներ (1952–1954)

Ջոյս Վան Պատտեն (1959–1962)
Իրեն Միլլեր (1963–1987)

Երեխա(ներ) Թալիա Բոլսամ,

Ադամ Բոլսամ,
Զոե Բոլսամ

Պարգևներ և մրցանակներ 1 Օսկար
IMDb ID 0000842

Մարտին Բոլսամ (անգլ.՝ Martin Balsam, նոյեմբերի 4, 1919, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 13, 1996, Հռոմ, Իտալիա), ամերիկացի դերասան։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Մարտին Հենրի Բոլսամը ծնվել է 1919 թվականին Նյու Յորքի Բրոնքսյան թաղամասում հրեայի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալբերտ Բոլսամը, կանանց սպորտային հագուստ արտադրող էր[2][3] Դպրոցում սովորելու տարիներին նա արդեն հաճախում էր դերասանական դասընթացների։ Դպրոցն ավարտելուց հետո սովորում է Նյու Յորքի Դրամատիկական արվեստի Նոր դպրոցում, գերմանացի հայտնի թատերական ռեժիսոր Էրվին Պիսկատորի մոտ։ Նրա թատերական նորամուտը կայացավ 1941 թվականին «Պիեսը ամեն ինչ որոշում է» բեմադրության մեջ։ [4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ Պատերազմի ավարտից հետո, 1947 թվականին Էլիա Կազանը և Լի Ստրասբերգը վերցնում են Մարտին Բոլսամին իրենց դերասանական ստուդիայի հեռուստատեսային նախագիծ, որից էլ սկսվում է նրա կարիերան հեռուստատեսությունում։ Նա խաղաց մի քանի սերիալներում՝ «Մթնշաղային զոնա», «Դոկտոր Կիլդեր», «Նա գրել էր սպանություն» և այլն։

Գեղարվեստական ֆիլմում նրա նորամուտը կայացավ 1954 թվականին Էլիա Կազանի «Նավահանգստում» ֆիլմում Մառլոն Բրանդոյի գլխավոր դերակատարմամբ, որը կարելի է ասել հաջողություն բերեց Բոլսամին։ Ֆիլմը ստացավ բազմաթիվ մրցանակներ՝ որոնց թվում 8 Օսկար, 4 Ոսկե Գլոբուս և այլն։ Դրան հաջորդեցին ևս մի քանի հաջողված ֆիլմեր՝ «12 զայրացած տղամարդ» (1957), «Պսիխո» (1960), «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ» (1961), «Վախի հրվանդան» (1962) և «Հազար ծաղրածուներ» (1965), որի համար նա ստացավ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։

Նրա մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերից են «Տորա, Տորա, Տորա» (1970), «Սպանություն արևելյան ճեպընթացում» (1974), «Ողջ թագավորական շքախումբը» (1976) և «Վախի հրվանդան» ֆիլմի համանուն ռիմեյքը (1991)։

Կինոյում նկարահանվելուց բացի Մարտին Բոլսամը հաջողությամբ հանդես էր գալիս նաև թատրոնում և 1967 թվականին ստացել է հեղինակավոր «Տոնի» մրցանակ՝ «Դուք գիտեք, ես ձեզ չեմ լսում, երբ ջուր է թափվում» ներկայացման մեջ խաղալու համար։

Անձնական կյանք և մահ[խմբագրել]

Մարտին Բոլսամը երեք անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին երկու կանայք դերասանուհիներ էին՝ Պիրլ Սոմները և Ջոյս Վան Պատտենը։ Երկրորդ ամուսնությունից 1959 թվականին ունեցել է մեկ աղջիկ, ով հետագայում նույնպես դարձավ դերասանուհի՝ Թալիա Բոլսամ։ Երրորդ կնոջից ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։ Մահացել է 1996 թվականին Հռոմում ինֆարկտից։ Հուղարկավորված է Նյու Ջերսիի Բերգենի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Մարտին Բոլսամը ընդհանուր թվով խաղացել է 150-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։
Առավել նշանավորներից են՝

տարի ֆիլմ բնօրինակ անվանում դեր
1954 Նավահանգստում On the Waterfront Ջիլետ
1957 12 զայրացած տղամարդ 12 Angry Men Ժյուրիի նախագահ
1959 Ալ Կապոնե Al Capone լրագրող Մակ Կելլի
1959 Կեսգիշեր Middle of the Night Ջեք
1960 Կիրակնոօրյա շոու Sunday Showcase Նիկոա Սակկո
1960 Պսիխո Psycho դետեկտիվ Միլտոն Արբոգաստ
1960 Բոլորը տներով Tutti a casa սերժանտ Քվենտին Ֆորնաչիարի
1961 Ադա Ada Սթիվ Ջեքսոն
1961 Նախաճաշ Տիֆանիի մոտ Breakfast at Tiffany's Օ.Դ.Բերման
1962 Վախի հրվանդան Cape Fear ոստիկանապետ Մարկ Դատտոն
1964 Յոթ օր մայիսին Seven Days in May Պոլ Ջիրարդ
1965 Հազար ծաղրածու A Thousand Clowns Առնոլդ Բյոռնս
1966 Որս «Աղվեսի» հետևից Caccia alla volpe Հարրի
1969 Լավ տղաներ և վատ տղաներ The Good Guys and the Bad Guys մայոր Ուիլքեր
1970 Որս - 22 Catch-22 գնդապետ Կետկարտ
1970 Տորա, Տորա, Տորա Tora! Tora! Tora! ադմիրալ Հազբենդ Քիմել
1970 Փոքր մեծ մարդը Little Big Man Մերրիուեզեր
1971 Ոստիկանության կոմիսարի խոստովանությունը հանրապետական դատախազին Confessione di un commissario di polizia al procuratore della repubblica կոմիսար Բոնավիա
1972 Անդերսոնի երկաթե ժապավենները The Anderson Tapes Հասկինս
1972 Ամառային ցանկություններ, ձմեռային երազանքներ Summer Wishes, Winter Dreams Հարրի Ուելդեն
1973 Լրիվ նոր կյանք A Brand New Life Ջիմ Դուգլաս
1973 Քարե մարդասպանը The Stone Killer Էլ Վեսկարի
1974 Պելեմ 1-2-3 գնացքի գրավումը The Taking of Pelham One Two Three Հարոլդ Լոնգման
1974 Սպանություն «Արևելյան ճեպընթացում» Murder on the Orient Express սենյոր Բյանկի
1976 Ողջ նախագահական շքախումբը All the President's Men Հովարդ Սիմոնս
1978 Ոսկե արջեր Silver Bears Ջո Ֆյոր
1979 Տուն Գարիբալդիի փողոցի վրա The House on Garibaldi Street Այսեր Հարել
1981 Սալամանդր The Salamander կապիտան Ստեֆանելլի
1985 Սուրբ Էլմի կրակներ St.Elmo's Fire միստր Բիմիշ
1985 Մահվան ծարավ 3 Death Wish 3 Բենետ
1986 «Դելտա» ջոկատ The Delta Force Բեն Կապլան
1988 Եղբայրը տիեզերքից The Brother from Space հայր Հովարդ
1991 Վախի հրվանդան Cape Fear դատավոր
1994 Խոզապուխտի լռությունը Silence of the ham դետեկտիվ Բոլսամ

Մրցանակներ[խմբագրել]

Մարտին Բոլսամը քիչ թվով կինոմրցանակներ է ստացել՝ 3-ը, ներկայացված է եղել ևս 4-ի, որոնց թվում.

  • 1 Օսկար Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Հազար ծաղրածուներ» ֆիլմի համար
  • ներկայացվել է 1 Ոսկե Գլոբուսի որպես դրամայի լավագույն դերասան «Ամառային ցանկություններ, ձմեռային երազանքներ» ֆիլմի համար
  • 2 անգամ ներկայացվել է BAFTA-ի «Պելեմ 1-2-3 գնացքի գրավումը» և «Ողջ նախագահական շքախումբը» ֆիլմերի համար
  • 1 անգամ ներկայացվել է Էմմիի և այլն

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Record #12925052X // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  2. [1]
  3. Great Character Actors
  4. Ian Herbert, ed։ (1981). «BALSAM, Martin». Who's Who in the Theatre. Gale Research Company. p. 39–40. ISSN 0083-9833. 

Արտաքին հղումներ[խմբագրել]