Լի Ստրասբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ստրասբերգ
Լի Ստրասբերգ.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 17, 1901(1901-11-17)[1][2][3][…]
Ծննդավայր՝Budaniv, Q11825782?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Վախճանի թիվ՝փետրվարի 17, 1982(1982-02-17)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, ռեժիսոր և ուսուցիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0833448
methodactingstrasberg.com

Լի Ստրասբերգ (անգլ.՝ Lee Strasberg, նոյեմբերի 17, 1901(1901-11-17)[1][2][3][…], Budaniv, Q11825782?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 17, 1982(1982-02-17)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, դերասանական ստուդիայի ղեկավար, դերասան և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թվականի նոյեմբերի 17-ին Ավստրո-Հունգարիայի Բուդանով քաղաքում (այժմ Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Տերեբովլյայի շրջանում), Իդա և Բորուխ-Մեեր Ստրասբերգների հրեական ընտանիքում։ Ծնողների հետ միասին 1908 թվականին գաղթել է Միացյալ Նահանգներ։

1931 թվականին դարձել է Group Theatr-ի հիմնադիրներից մեկը։ 1949 թվականին սկսել է աշխատել Նյու Յորքի Դերասանական ստուդիա ում։ 1951 թվականին դարձել է նրա ղեկավարը, դասավանդել է Ստանիսլավսկու համակարգի հիման վրա։ Դպրոցի շրջանավարտների թվում կան շատ հայտնի դերասաններ՝ Ջեյմս Դին, Փոլ Նյուման, Ալ Պաչինո, Մերիլին Մոնրո, Ջեյն Ֆոնդա, Դասթին Հոֆման, Ռոբերտ դե Նիրո, Մառլոն Բրանդո, Միքի Ռուրկ, Թոմ Հոլանդ և այլն։

1966 թվականին Լոս Անջելեսում հիմնել է Actors Studio West-ը։ 1969 թվականին հիմնադրել է Լի Ստրասբերգի թատերական ինստիտուտը։ 1974 թվականին երկրորդական դեր է խաղացել «Կնքահայրը 2» ֆիլմում։ Այս դերի համար Ստրասբերգը առաջադրվել է Օսկարի և Ոսկե գլոբուսի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը եղել էՆորա Կրեկաուն 1926-1929 թվականներին։ 1934-1966 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Փոլ Ստրասբերգի հետ։ Նրանց երեխաներն են դերասանուհի Սյուզան Ստրասբերգը և դերասանության ուսուցիչ Ջոն Ստրասբերգը։ Երրորդ կինը Աննա Միզրահին է։ Երեխաները՝ Դեյվիդը և Ադամը։ Եղել է իր ուսանողուհի Մերիլին Մոնրոյի մտերիմ ընկերը, որը իր կարողության մեծ մասը կտակել է նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.