Մառլոն Բրանդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Մառլոն Բրանդո
Մառլոն Բրանդո
Marlon Brando.jpg
Հասակը 175 սմ
Ծնվել է 1924 ապրիլի 3
Ծննդավայր Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մահացել է հուլիսի 1, 2004(2004-07-01) (տարիքը 80)
Մահվան վայր Լոս Անջելես, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրթություն դերասանության ստուդիա, Shattuck-Saint Mary's և Նոր Դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասան,Ռեժիսոր
Ակտիվ շրջան 1950–2001
Ժանրեր Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Ընտրանի "Կնքահայրը"
Ծնողներ հայր՝ Marlon Brando, Sr., մայր՝ Դոդի Բրանդո
Ամուսին(ներ) Տարիտա
(ամուսնալուծված)
(2 երեխա),
Մովիտա
(ամուսնալուծված)
(2 երեխա), Աննա Կաֆշի
(ամուսնալուծված)
(1 երեխա)
Երեխա(ներ) 16 երեխա[1]
Քույր Jocelyn Brando
Պարգևներ և մրցանակներ Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն դերասանի համար և Թատերական համաշխարհային մրցանակ[2]
IMDb ID 0000008
ԿինոՊոիսկ ID 33037
marlonbrando.com

Մառլոն Բրանդո (անգլ.՝ Marlon Brando; ապրիլի 3, 1924, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ - հուլիսի 1, 2004, Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինո ռեժիսոր և հասարակական ակտիվիստ։ Նրան է վերագրվում Ստանիսլավսկիի դերասանական սիստեմի զարգացումը և տարածումը։ Կինոաշխարհում հանդիսանալով մշակութային իկոնա, Բրանդոն առավել հայտնի է իր Օսկար շահած դերերով որոնք են՝ Թերի Մալոյ «Նավահանգստում» 1954 թվականին, Վիտո Կոռլեոնե «Կնքահայրը» 1972 թվականին։ Բացի այս նրան մեծ ճանաչում բերեցին «Ցանկություն» տրամվայը» 1951 թվակնին նկարահանված ֆիլմում Սթենլի Կովալսկիին մարմնավորած իր դերը ինչպես նաև «Վիվա Սապատա», «Հուլիոս Կեսար» և «Վայրենին» ֆիլմերում իր մարմնավորած կերպարները։ 1960-ականներից հետո նա արդեն հասել էր իր արտիստական կարիերիայի գագթնակետին որոնցից առավել հայտնի են «Արտացոլւոմներ ոսկե աչքում», «Վերջին տանգոն Փարիզում» և «Ապոկալիպսիսը հիմա», որոնք նկարահանվել են 1967, 1972 և 1979 թվականներին համապատսխանաբար։ Բրանդոն նաև ակտիվիստ էր որը աջակցում էր Սևամորթների իրավունքների համար պայքարին ինչպես նաև Տեղացի հնդկացիների իրավունքի համար պայքարին, վերջինիս համար նա հրաժարվել է 1973 թվականին իրեն շնորհված Օսկար մրցանակի արձանիկից։

1951 թվականին Բրանդոն ներկայացվեց Օսկարի «Ցանկություն» տրամվայը» ֆիլմում Սթենլի Կովալսկիին մարմնավորած իր դերի համար։ Հետագայում նա առավել հայտնի դարձավ 1954 թվականին նկարահանված «Նավահանգստում» ֆիլմում իր՝ Թերի Մալոյ կերպարով, եւ դրանից մեկ տարի առաջ նկարահանված «Վայրենին» ֆիլմում իր խաղացած դերով, վերջինս մինչեւ հիմա շարունակում է մնալ փոփ մշակույթի ճանաչված կերպարներից մեկը։ Բրանդոն Օսկարի է ներկայացվել նաեւ «Վիվա Սապատա» ֆիլմում Էմիլիանո Սապատային մարմնավորելու համար, Շեքսպիրի հայտնի «Հուլիոս Կեսար» դրամայի հիման վրա նկարահանված ֆիլմում որտեղ նա պատկերում էր Մարկոս Անտոնիոսին, եւ Ջեյմս Միչեների «Սայոնարա» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում Լլոյդ Գրուվերի կերպարը մարմնավորելու համար։ Բրանդոն ընդգրկվեծ ամենաշատ վարձատրվող կինոաստղերի ցանկում 3 անգամ մեկ տասնամյակի ընտացքում՝ զբաղեցնելով 10 հորիզոնականը 1954 թվականին, 6 հորիզոնականը 1955 թվականին եւ 4 հորիզոնականը 1958 թվականին։

8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է 2 Օսկար, 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը։[3]

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարկված 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։ Բրանդոն մեկն էր այն երեք դերասաններից, մյուս երկուսը Չարլի Չապլինն և Մերիլին Մոնրոն են, որն ընդգրկվել է աշխարհահռչակ «Թայմ» (Time) ամսագրի 1999 թվականին լույս տեսած «Դարի ամենակարևոր 100 մարդկանց» ցուցակում[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են՝

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրանդոն ինքն է հեղինակը Կնքահայրը ֆիլմում իր հայտնի կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում՝ երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ արտասանել հետևալ խոսքերը, «Սա այն է ինչ հարկավոր է»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]