Չարլի Չապլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլի Չապլինը «Թափառաշրջիկի» կերպարում

Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլին, (անգլ.՝ Charles Spencer «Charlie» Chaplin; ապրիլի 16, 1889թ. - դեկտեմբերի 25, 1977թ.), անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։

Կենսագրությունը[խմբագրել]

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում՝ դերասանների ընտանիքում։ Նրա հոր՝ Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը՝ նա սկսել է խմել՝ մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը՝ Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել՝ օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի՝ թատերական խմբավարի մոտ։ 1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում՝ սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։

կադր «Փոքրիկը» ֆիլմից

Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում Ժնևի լճի ափին նրա հիշատակին արձան է կանգնեցվել։

1978 թ. մարտի 1-ին Չապլինի աճյունը դագաղով գողացվել է գումար ստանալու նպատակով[1]։ Ոստիկանությանը սակայն հաջողվել է ձերբակալել հանցագործներին, և 1978 թ. մայիսի 17-ին նրան վերահուղարկավորել են մոտ 1.8 մ հաստությամբ բետոնի շերտի տակ, հետագայում նման դեպքերից խուսափելու համար։

Չապլինը 4 անգամ ամուսնացած է եղել և ունեցել է 12 երեխա։

Կինոկարիերան[խմբագրել]

Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ։ Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921 թ. նկարահանված «Փոքրիկը», 1925 թ.` «Ոսկու տենդ» 1928 թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը։

Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը։

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»։ Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը։ Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը։

Չապլինի երեխաներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, նրանցից ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը։

Չարլի Չապլինի լիամետրաժ ֆիլմերը[խմբագրել]

  1. 1914 - Թիլլիի ընդհատված սիրավեպը (Tillie’s Punctured Romance, այլ անուններ՝ For the Love of Tillie / Marie’s Millions / Tillie’s Big Romance / Tillie’s Nightmare; համարվում է պատմության մեջ առաջին լիամետրաժ կինոկատակերգությունը)
  2. 1921 - Փոքրիկը (The Kid; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
  3. 1923 - Փարիզուհին (A Woman of Paris; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
  4. 1925 - Ոսկու տենդ (The Gold Rush; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
  5. 1926 - Ծովի կինը (A Woman of the Sea; պրոդյուսեր)
  6. 1928 - Կրկես (The Circus; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
  7. 1928 - Արվեստի մարդիկ (Show People; դերասան)
  8. 1931 - Մեծ քաղաքի լույսերը (City Lights; այլ անվանումը՝ City Lights։ A Comedy Romance in Pantomime; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր, կոմպոզիտոր)
  9. 1936 - Նոր ժամանակներ (Modern Times; այլ անվանումը՝ The Masses; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  10. 1940 - Մեծ բռնապետը (The Great Dictator; այլ անվանում՝ The Dictator; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  11. 1947 - Մըսյե Վերդու (Monsieur Verdoux; այլ անվանում՝ A Comedy of Murders / The Ladykiller; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  12. 1952 - Բեմի լուսերը (Limelight; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  13. 1957 - Արքա Նյու-Յորքում (A King in New York; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  14. 1967 - Կոմսուհին Հոնկոնգից (A Countess From Hong Kong; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)

Աղբյուրներ[խմբագրել]

aysor.am- Չարլի Չապլինի 120-ամյակն է

Հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել]