Գիշերվա ժամը մեկին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գիշերվա ժամը մեկին անգլ.՝ One A.M. | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | համր կինո և կինոկատակերգություն |
Թեմա | հարբեցողություն |
Թվական | 1916 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Չարլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Չարլի Չապլին և Ալբերտ Օսթին |
Օպերատոր | Ուիլյամ Ս․ Ֆոսթեր և Ռոլանդ Թոտերո |
Մոնտաժ | Չարլի Չապլին |
Տևողություն | 34 րոպե |
![]() |
Գիշերվա ժամը մեկին (անգլ.՝ One A.M., ուրիշ անվանումը՝ Solo), Չարլի Չապլինի դասական կատակերգական համր ֆիլմ, նկարահանված 1916 թվականին։ Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1916 թվականի օգոստոսի 7-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է՝ Mutual Film Corporation կինոըկերությունում։ Ֆիլմում բացի ինքնուրույն Չապլինից, համարյա չի հայտնվում է ոչ մի դերասան։ Ֆիլմը ցուցադրում է Չապլինի տեխնիկական և դերասանական բարձր վարպետությունը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը՝ մի հարուստ ջենթելմեն է, որը հարբած վերադառնում է իր շքեղ տուն։ Նա երկար ժամանակ, տանջվելով ու չարչարվելով, փորձում է առաջին հարկի սենյակներից, տեղափոխվել երկրորդ հարկի, իր ննջասենյակը։ Իր ճանապարհին ամեն մի հանդիպած իրեր, առարկաներ, դառնում են նրա համար փորձություններ, որոնց պատճառով նա չի կարողանում առաջ շարժվել։ Դրանք են պտտվող սեղանը, գորգը, արջի և աղվեսի կմախքները, վագրի մորթին, ժամացույցի մեծ ճոճանակը և այլն...
Կահույքը ծուղակներ է առաջացնում հերոսի համար, որոնք նա հաղթահարում է մի քանի հնարքներով։ Ամեն մի բարդ իրավիճակի ժամանակ հերոսն աշխատում է չկորցնել ազնվական պահելաձևը։ Հետո նա ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել թռչկոտող մահճակալին, որի զսպանակները փչանում են։
Արդյունքում նա իր տեղն է գտնում լողասենյակում, որտեղ և պառկում է քնելու։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չարլի Չապլին - հարբած ջենթելմեն
- Ալբերտ Օսթին - տաքսիստ
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միակ դերասանը, որը հայտնվում է ֆիլմում բացի Չապլինից, Ալբերթ Օսթինն է, որը հանդես է գալիս հերոսին տուն բերող տաքսիստի դերում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գիշերվա ժամը մեկին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գիշերվա ժամը մեկին»(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Գիշերվա ժամը մեկին»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- ֆիլմը youtube կայքում
- ֆիլմը ինտերնետ արխիվում
|
|