Կաբարեում բռնվածը
Կաբարեում բռնվածը անգլ.՝ Caught in a Cabaret | |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Ժանր | կինոկատակերգություն և համր կինո |
| Թվական | 1914 |
| Ռեժիսոր | Մեյբլ Նորմանդ[1][2][3] |
| Պրոդյուսեր | Մաք Սեննեթ |
| Սցենարի հեղինակ | Մեյբլ Նորմանդ և Չարլի Չապլին |
| Դերակատարներ | Չարլի Չապլին[1][2][3], Մեյբլ Նորմանդ[1][3], Մինթա Դերֆի[1], Ֆիլիս Ալեն[1], Էդգար Քենեդի[1], Էլիս Դևենպորտ[1], Մարկ Սուեյն[1], Ալ Սենթ Ջոն[1], Էլիս Հաուել[1], Բերթ Հան, Բիլլի Հիլբերթ, Չեսթեր Քոնքլին[1][3], Գլեն Քավենդեր, Գորդոն Գրիֆիթ[1], Գրովեր Լիգոն, Հենք Ման[1], Հարրի ՄաքՔոյ[1][3], Ջոզեֆ Սուիքարդ, Նիկ Քոգլի, Ուոլլես ՄաքԴոնալդ[1], Ուիլյամ Հոբեր և Դեն Ալբերտ |
| Օպերատոր | Ֆրենկ Դ. Ուիլյամս |
| Կինոընկերություն | Keystone Studios |
| Տևողություն | 16 րոպե |
«Կաբարեում բռնվածը» (անգլ.՝ Caught in a Cabaret, այլ անվանումներ - Charlie the Waiter / Faking with Society / Jazz Waiter), Չարլի Չապլինի կարճամետրաժ ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 1914 թվականի ապրիլի 27-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլին սովորական մատուցող է կաբարեում։ Մի անգամ տերը նրան ուղարկում է իր շան հետ զբոսանքի, միայն թե նա ապահով հետ վերադարձնի շանը, այլապես կպատժվի։ Չարլին փրկում է Մեյբլին մի ավազակից, որն էլ ծանոթացնում է նրան իր ծնողների հետ։ Չարլին ներկայանում է որպես Հունաստանի դեսպան, իսկ նրանք հրավիրում են նրան իրենց խնջույքին։ Բնականաբար նա ուշանում է վերադառնալ կաբարե և պատիժ է ստանում։ Հետո նա գնում է խնջույքին, որտեղ լավ խմում է և կատաղեցնում Մեյբլի ընտրյալին։ Վերադառնալով կաբարե՝ նա շարունակում է իր աշխատանքը՝ դուրս վռնդելով մի հարբած հաճախորդի։ Մի անգամ կաբարե է գալիս մի աղմկոտ խումբ, որոնց թվում էին նաև Մեյբլը և նրա ծնողները։ Չարլիի սուտը բացահայտվում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չարլի Չապլին - մատուցող
- Մեյբլ Նորման - Մեյբլ
- Հարրի Մաքքոյ - Մեյբլի ընտրյալը
- Ալիսա Դեվենպորտ - Մեյբլի մայրը
- Չեստեր Քոնքլին - մատուցող
- Էդգար Քենեդի - կաբարեի տերը
- Մինտա Դերֆի - պարուհի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կաբարեում բռնվածը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կաբարեում բռնվածը» ինտերնետ արխիվում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբարեում բռնվածը» հոդվածին։ |
|
| ||||||||||||||||||||||||