Նոր Ժամանակներ (ֆիլմ, 1936)
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | Կատակերգություն, մելոդրամա |
Թվական | 1936 |
Պրեմիերա | 1936 թվականի փետրվարի 5, ԱՄՆ |
Լեզու | տիտրերն անգլերեն |
Ռեժիսոր | Չառլի Չապլին |
Պրոդյուսեր | Չառլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չառլի Չապլին |
Դերակատարներ | Չառլի Չապլին, Փոլեթ Գոդար |
Օպերատոր | Ռոլանդ Թոտերո, Իռա Հ. Մորգան |
Երաժշտություն | Չառլի Չապլին |
Մոնտաժ | Չառլի Չապլին, Ուիլլարդ Նիկո |
Նկարահանման վայր | Լոնգ Բիչ |
Կինոընկերություն | Charles Chaplin Productions, United Artists |
Տևողություն | 87 րոպե |
Բյուջե | 1.500.000 $ |
Շահույթ | 163.577 $ (![]() |
Նախորդ | Մեծ քաղաքի լույսերը |
Հաջորդ | Մեծ բռնապետը |
Modern Times (film) Վիքիպահեստում |
Նոր Ժամանակներ (անգլ.՝ Modern Times), Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1936 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1936 թվականի փետրվարի 5-ին, ԱՄՆ-ում։ Ֆիլմի գլխավոր հերոսը դարձյալ թափառաշրջիկն է, որը փորձում է ողջ մնալ Մեծ Ճգնաժամի նոր ինդուստրիալ հասարակության մեջ։ Սա վերջին ֆիլմն է, որտեղ հանդես է գալիս թափառաշրջիկի աշխարհահռչակ կերպարը։ Ֆիլմը ճանաչվել էր որպես Չապլինի լավագույն կինոնկարներից մեկը։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցանկում 33-րդն է։
Բովանդակություն
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի արտադրումը սկսվել էր 1933 թվականի սեպտեմբերին, իսկ ավարտվել էր 1936 թվականի հունվարի 12-ին։ Առաջին պրեմիերան տեղի էր ունեցել 1936 թվականի փետրվարի 5-ին, Նյու-Յորքում։ Ֆիլմը պետք է հնչունային արվեր, սակայն Չապլինը չէր կարող պատկերացնել իրեն խոսող թափառաշրջիկին։ Վերջինս միայն համր կինոյի հերոս պետք է լիներ։ Վերջ ի վերջո Չապլինը թողեց փորձարկումները ֆիլմը հնչունային անել, բայց վերջում ավարտեց այն, ինչպես համր կինո։
Ֆիլմի վերջում թափառաշրջիկը դուրս է գալիս ռեստորանի բեմ, որպեսզի երգ երգի հանդիսատեսների համար։ Նա չի հիշում երգի խոսքերը և տեքստը ձայնագրում են նրա մանժետների վրա։ Երգելու ժամանակ հերոսը կորցնում է մանժետներն ու ստիպված արտասանում է խառը-խշտիկ բառեր, ֆրանսերենին և իտալերենին նման։ Հանդիսատեսն առաջին անգամ լսում է թափառաշրջիկի ձայնը։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Չառլի Չապլին | գործարանի աշխատող |
Փոլեթ Գոդար | երիտասարդ կին |
Հենրի Բերգման | սրճարանի տնօրեն |
Թայնի Սենդֆորդ | Մեծ Բիլլ |
Չեստեր Քոնկլին | մեխանիկ |
Հենկ Մանն | կողոպտիչ |
Սթենլի Բլիսթոուն | երիտասարդ կնոջ հայր |
Ալ Էրնեստ Գարսիա | «Էլեկտրո Սթիլ» կորպորացիայի նախագահ |
Ռիչարդ Ալեքսանդր | կալանավոր |
Սեսիլ Ռեյնոլդս | Բանտային հոգևորական |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կերակրող մեքենան» հորինված էր Չառլի Չապլինի կողմից, դեռ 1916 թվականին, լիամետրաժ ֆիլմի համար, լուսնի վրա ճանապարհորդության մասին։ Այդ ֆիլմը պետք է նկարահանվեր որպես երգիծանք՝ տեխնիկական առաջընթացի հանդեպ, սակայն հետագայում չնկարահանվեց։
- Բանտ այցելող հոգևորականի դերում, հանդես էր եկել անգլիական վիրաբույժ Սեսիլ Ռեյնոլդսը։
- Չապլինը մեղադրվել էր գրագողության մեջ, Ռենե Կլերի՝ «Ազատությու՛ն մեզ» ֆիլմից, մասամբ կոնվեյերի տեսարանից։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նոր Ժամանակներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Նոր Ժամանակներ»(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Նոր Ժամանակներ»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
|