Մեծ քաղաքի լույսերը
Մեծ քաղաքի լույսերը անգլ.՝ City Lights | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և տրագիկոմեդիա |
Թվական | հունվարի 30, 1931[1], մարտի 7, 1931[1], ապրիլի 3, 1931[1] և 1931 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Չարլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Florence Lee?, Հարրի Մայերս, Չարլի Չապլին, Հենրի Բերգման, Վիրջինիա Չերիլլ, Ալ Էռնեստ Գարսիա, Ալբերտ Օսթին, Granville Redmond?, Հենք Ման, Ջին Հարլոու, Ռոբերտ Փերիշ, Էդդի Բեյքեր և Florence Lee? |
Օպերատոր | Ռոլանդ Թոթերո և Gordon Pollock? |
Երաժշտություն | Չարլի Չապլին |
Մոնտաժ | Չարլի Չապլին |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 87 րոպե |
Բյուջե | 1 500 000 $ |
Շահույթ | 5 000 000 $ |
City Lights Վիքիպահեստում |
«Մեծ քաղաքի լույսերը» (անգլ.՝ City Lights: A Comedy Romance in Pantomime), համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1931 թվականին։ Առաջին անգամ ցուցադրվել է՝ 1931 թվականի հունվարի 30–ին, ԱՄՆ–ում։ Չառլի Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չառլի Չապլինը գրում էր ֆիլմի ստեղծման պատմության մասին.
Ֆիլմի նկարահանումներնը սկսվեցին 1927 թվականի դեկտեմբերի 31-ին և տևեցին մոտավորապես երեք տարի։ Ֆիլմը նկարահանվում էր Մեծ Ճգնաժամի տարիներին։ Չապլինը ներդնում էր սեփական երաժշտությունն ու ձայնային հնարքները։ Ֆիլմն ավարտված էր 1931 թվականի հունվարի 31-ին։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 1931 թվականի հունվարի 30-ին Լոս-Անջելեսում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թափառաշրջիկը դեգերում է մեծ ու վտանգավոր քաղաքով, փնտրելով նոր արկածներ ու զգացողություններ։ Նա հանդիպում է մի ծաղիկներ վաճառող աղջկա, որը ինչպես հետագայում պարզվում է՝ կույր է։ Վերջինս պատահականորեն, թափառաշրջիկին մեծահարուստի տեղ է դնում, իսկ նա էլ՝ սիրահարվում աղջկան։
Գիշերը՝ թափառաշրջիկը փրկում է մի միլիոնատիրոջ կյանքը, որը հարբած վիճակում ցանկանում է խորտակվել։ Էքսցենտրիկ մեծահարուստը իր շնորհակալությունը հայտնելու համար, ընկերանում է թափառաշրջիկի հետ, և իր շքեղ տուն տանում։ Այնտեղ նրանք ընթրում, տաքանում են, իսկ հետո էլ ակումբ գնում՝ զվարճանալու։ Առավոտյան պարզվում է, որ մեծահարուստը միայն հարբած վիճակում է հիշում թափառաշրջիկին։ Սթափ վիճակում նա մոռանում է իր կյանքը փրկողին։ Այդպիսով՝ միլիոնատերը դուրս է նետում թափառաշրջիկին իր տանից, որին հարբած ժամանակ ապաստան ու խոշոր նվերներ էր տալիս։
Փողոցում թափառաշրջիկը դարձյալ ծաղիկներ վաճառող՝ կույր աղջկան է հանդիպում։ Նա ընկերանում է աղջկա հետ, իրենից ծաղիկներ գնելով, և վերջինիս տուն ուղեկցում։ Պարզվում է, որ աղջիկն ապրում է իր տատիկի հետ՝ բնակարան վարձելով։
Թափառաշրջիկն ամեն օր այցելում է աղջկան և կերակուր բերում։ Նա հավաքարար է աշխատում, որպեսզի ամեն կերպ օգնի խեղճ աղջկան։ Շուտով նա իմանում է, որ Վիեննայի բժիշկներին հաջողվում է վիրահատության շնորհիվ, վերականգնել մարդու տեսողությունը։ Դրա հետ մեկ տեղ, աղջիկն ու իր տատիկը չեն կարողանում վճարել տան վարձը և սպառնալից նամակ են ստանում բնակարանի տիրոջից։ Աղջիկը հիվանդանում է և ի վիճակի չի լինում գումար վաստակել։ Նրան իր տատիկն է փոխարինում, փողոցներում ծաղիկներ վաճառելով։
Այդ մարդկանց համար գումար վաստակելու նպատակով, թափառաշրջիկը նույնիսկ բռնցքամարտի է մասնակցում, բայց ապարդյուն։ Հետո նա հանդիպում է այն նույն միլիոնատիրոջը, որը հարբած վիճակում ճանաչում է հին ընկերոջն, ու իր տուն տանում։ Այնտեղ մեծահարուստը մեծ գումար է տալիս աղջկա համար՝ թափառաշրջիկին։ Վերջինս շատ է ուրախանում ու երջանկանում։ Այդ պահին տուն են ներխուժում երկու կողոպտիչներ, որոնք մեկ հարվածի շնորհիվ ուշաթափեցնում են միլիոնատիրոջն ու կռվի մեջ մտնում թափառաշրջիի հետ։ Վերջինս արագ ոստիկանություն է ահազանգում։ Կողոպտիչները փախչում են ոստիկանների գալուց առաջ։ Թափառաշրջիկի մոտ խոշոր գումարը գտնելուց հետո, բոլոր կասկածներն իր վրա են ընկնում։ Մեծահարուստը ուշքի է գալիս, սակայն ինչպես միշտ չի հիշում իր ընկերոջը։ Մի կերպ փախչելով ոստիկաններից, թափառաշրջիկը հասցնում է վերջին անգամ այցելել կույր աղջկան, և իրեն տալ մեծ գումարը, որը նախատեսված է վիրահատության ու վարձի համար։ Հետո թափառաշրջիկը ինքնակամ հանձնվում է ոստիկանությանը։
Բանտից ազատվելուց հետո, թափառաշրջիկը հուսահատված դեգերում է քաղաքով։ Կույր աղջիկն արդեն վերականգնել է տեսողությունն ու ծաղկե խանութ բացել։ Նա երբեք աչքերով չի տեսել իր բարերարին, և իրեն հարուստ ու գեղեցիկ է պատկերացնում։ Թափառաշրջիկը տեսնում է ապաքինված աղջկան ու երկար նայելով գեղեցկուհուն, փախցում է՝ ամաչելով ինքն իր կեցվածքից։ Սակայն աղջիկը վազում է իր ետևից ու կպչելով թափառաշրջիկի ձեռքին, ճանաչում է հին ու բարի ընկերոջը։ Նրանք երկուսն էլ երջանիկ են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Չառլի Չապլին | թափառաշրջիկ |
Վիրջինիա Չերիլլ | կույր աղջիկ |
Ֆլորենս Լի | աղջկա տատիկ |
Հերի Մայերս | միլիոնատեր |
Ալլան Գարսիա | միլիոնատիրոջ ծառա |
Հենկ Մանն | բռնցքամարտիկ |
Վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում ֆիլմը հետևալ տեղերում է
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցուցակում 1-ինն է որպես ռոմանտիկ կատակերգություն։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմեր - 10
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 33
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմեր - 38
- Ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը համր է նկարահանված, սակայն այն ժամանակ, համր կինոյի դարաշրջանն արդեն ավարտվել էր (դեռ 1920 թվականից)։ Ինքնուրույն ֆիլմը համր է, բայց ուղեկցվում է սեփական երաժշտությամբ և տարբեր ձայնային հնարքներով։
- Տեսարանը, որտեղ թափառաշրջիկը հանդիպում է ծաղիկներ վաճառող աղջկան, նկարահանվել է հինգ օր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեծ քաղաքի լույսերը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «City Lights»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ քաղաքի լույսերը» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Չառլի Չապլինի ֆիլմեր
- 1931 ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Համր ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր հարբեցողության մասին