Վիրջինիա Չերիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիրջինիա Չերիլլից)
Վիրջինիա Չերիլ
Virginia Cherrill by Lansing Brown.jpg
Ի ծնե անուն՝ Virginia Cherrill
Ծննդյան թիվ՝ ապրիլի 12, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:12|2|0}})[1]
Ծննդավայր՝ Քարթհեյջ, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝ նոյեմբերի 14, 1996(1996-11-14) (տարիքը 88)
Վախճանի վայր՝ Սանտա Բարբարա, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝ դերասանուհի
Կարիերա՝ 19311936
IMDb։ ID 0156039

Վիրջինիա Չերիլը (անգլ.՝ Virginia Cherrill, ապրիլի 12 1908 - նոյեմբերի 14 1996), համր կինոյի ամերիկացի հայտնի դերասանուհի է։ Առավել հայտնի դարձել՝ մարմնավորելով կույր աղջկա դերը՝ Մեծ քաղաքի լույսերը ֆիլմում։ Ֆիլմը նկարահանվել է 1931 թ-ին։ Սա նրա մեկնարկային ֆիլմն էր։ Կարիերան շարունակեց մինչև 1936 թ-ը։ Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր աստղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինիան ծնվել է Իլինոյս նահանգի Քարթհեյջ քաղաքի մոտ գտնվող ֆերմայում՝ ՝ Ջեյմս Է․ Չերչիլի և Բլանշ Ուիլկոկսի ընտանիքում։ Մեծանալով՝ տեղափոխվում է Հոլիվուդ, որտեղ բռնցքամարտի հանդիպմանը ծանոթանում է Չարլի Չապլինի հետ։


  1. SNAC