Մաք Սեննեթ
| Մաք Սեննեթ անգլ.՝ Mack Sennett | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 17, 1880[1][2][3][…] |
| Ծննդավայր | Melbourne, Le Val-Saint-François, Էստրի, Քվեբեկ, Կանադա |
| Մահացել է | նոյեմբերի 5, 1960[1][2][4][…] (80 տարեկան) |
| Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, հեռուստահաղորդավար, կոմպոզիտոր, կինոդերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, բեմանկարիչ, կատակերգու, կինոսցենարիստ, երգիչ, պարող, դերասան և գրող |
| Պարգևներ և մրցանակներ | |
Մաք Սեննեթ (Sennett) իսկական անունը և ազգանունը՝ Մայքլ Սինոթթ (Sinnott) (հունվարի 17, 1880[1][2][3][…], Melbourne, Le Val-Saint-François, Էստրի, Քվեբեկ, Կանադա - նոյեմբերի 5, 1960[1][2][4][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, դերասան։
1902 թվականից Նյու Յորքի թատրոններում եղել է կատակերգակ դերասան, երգիչ, պարող։ 1908 թվականից կինոյի դերասան, ապա՝ ռեժիսորի ասիստենտ, 1910 թվականից ռեժիսոր։ 1912 թվականին հիմնել է «Քիսթոուն» սեփական կինոընկերությունը։ Սեննեթը զավեշտական դրությունների, անտրամաբանական սրամիտ հնարանքների վրա հիմնված ամերիկյան. կինոկատակերգական ժանրի նախահայրն է։ Նա է «հայտնաբերել» աշխարհահռչակ դերասաններ Չառլի Չապլինին, Մասոն Նորմանին, Ռ. Արբեքլին, Բ. Տյորպինին, ավելի ուշ՝ Դ. Սուենսոնին, Բ. Քիթոնին, Հ. Լլոյդին և ուրիշների։ 1916 թվականից հիմնականում եղել է պրոդյուսեր։ Հնչուն կինոյից հետո իր ստեղծած ժանրի ավանդույթները շարունակելու Սեննեթի փորձերը հաջողություն չեն ունեցել։ 1935 թվականից թողել է կինոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1933
- ↑ https://walkoffame.com/mack-sennett/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաք Սեննեթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 293)։ |
- Հունվարի 17 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1960 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի օպերատորներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հեռուստահաղորդավարներ
- Օսկարակիրներ
- Համր կինոյի դերասաններ
- Ամերիկացի կինոօպերատորներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի