Մյուզիք-հոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մյուզիք-հոլլ (անգլ.՝ music-hall համերգային դահլիճ), էստրադային թատրոնի տեսակ։ Մյուզիք-հոլլի ծրագիրը կազմված է կրկեսային, բալետային, երաժշտական համարներից, ինչպես նաև սկետչներից ու վոդևիլներից։

Առաջին մյուզիք-հոլլերից մեկը կազմակերպվել է Լոնդոնի Վոքսհոլլ արվարձանում։ Նախկին ԽՍՀՄ-ում առաջին մյուզիք-հոլլը ստեղծվել է 1923 թվականին, Մոսկվայի «Ակվարիում» այգում։ Մյուզիք-հոլլեր են բացվել նաև Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Գորկիում (այժմ՝ Նիժնի Նովգորոդ), Դոնի Ռոստովում և այլուր (գործել են մինչև 1930-ական թթ․ կեսը)։

1960-ական թթ․ ստեղծվել են Մոսկվայի, Լենինգրադի և վրացական շրջիկ մյուզիք-հոլլերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 648 CC-BY-SA-icon-80x15.png