Օլդերշոթ (անգլ.՝ Aldershot), քաղաքՄեծ Բրիտանիայում՝ Հարավարևելյան Անգլիա տարածաշրջանի Հեմփշիր կոմսության Ռաշմուր շրջանում։ Զբաղեցնում է 8,35 քառակուսի կիլոմետր տարածք։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 840[2] ; Քաղաքում և նրա ագլոմերացիայում ընդհանուր առմամբ ապրում է 243 344 մարդ. այս ցուցանիշով հանդիսանում է Մեծ Բրիտանիայի երեսուներորդ առավել բնակեցված քաղաքային տարածքը[3]։
Քաղաքի երկաթուղային կայարանը
Օլդերշոթը հայտնի է որպես « Բրիտանական բանակի տուն»[4] .բանակի հետ կապը նրան հնարավորություն է տվել փոքրիկ գյուղակից Վիկտորիանական դարաշրջանում արագորեն վերածվելու քաղաքի։ Բրունևալյան զորանոցը / Bruneval Barracks, որ Օլդերշոթում կառուցվել էր դեռ 1850 թվականին, ֆելդմարշալ Մոնտգոմերիի կողմից 1965 թվականին վերաբացվել է։ Դա առաջին մշտական ռազմական ուսումնական բազան էր Բրիտանիայում, և Օլդերշոթը արագորեն և միանգամայն արժանիորեն դարձել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ բանակային բազան։
1972 թվականի փետրվարի 22-ին քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որ իրականացվեց Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից. ականապատ մեքենայի պայթյունից զոհվեց 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կաթոլիկ քահանա; Ավելի ուշ ԻՀԲ-ն հայտարարեց, որ դա վրեժի գործողություն է՝ ի պատասխան Դերիում տեղի ունեցած Արյունոտ կիրակիի։