Մարտին Ֆրիմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Ֆրիմեն
անգլ.՝ Martin Freeman
Martin Freeman
Ծնվել էսեպտեմբերի 8, 1971(1971-09-08)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՕլդերշոթ, Ռաշմուր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[4], Salesian School, Chertsey?, Cardinal Newman High School? և Brooklands College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և թատրոնի դերասան
Ակտիվ շրջան1997-այժմ
Համատեղ ապրող(ներ)Ամանդա Աբինգդոն
Պարգևներ և մրցանակներ

Մարտին Ջոն Քրիստոֆեր Ֆրիմեն[6] (սեպտեմբերի 8, 1971(1971-09-08)[1][2][3][…], Օլդերշոթ, Ռաշմուր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն)[7], անգլիացի դերասան է, առավել հայտնի է «Գրասենյակը» կեղծ վավերագրական սիթքոմում Թիմ Քենթերբարիի դերում խաղալու համար։ Նաև հայտնի է բրիտանական դետեկտիվ դրամա «Շերլոկ» բրիտանական դետեկտիվ հեռուստասերիալում դոկտոր Ջոն Վաթսոնի դերով, Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» ֆիլմաշարում Բիլբո Բեգինսի դերով և «Ֆարգո» հեռուստասերիալում Լեսթեր Նիգարդի դերով։

Հանդես է եկել նաև «Իրական սեր» (2003) ռոմանտիկ կատակերգությունում, «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» (2005) գիտաֆանտաստիկ կինոնկարում, «Ծնու՜նդ» (2009) և «Աշխարհի վերջը» (2013) ֆիլմերում[8]։ Ֆրիմենը արժանացել է Էմմի, BAFTA մրցանակների և այլ մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Ֆրիմենը ծնվել է անգլիական Հեմփշիր կոմսության Օլդերշոտ քաղաքում՝ ծովային սպա Ջեֆրիի և Ֆիլոմենա Նորիսի ընտանիքում։ Ընտանիքի փոքր երեխան էր։ Ծնողները ամուսնալուծված էին, իսկ երբ Մարիտինը դարձել է 10 տարեկան, հայրը մահացել է սրտի կատվածից[9]։

Սովորել է Սուրեյ կոմսության Չերթսի քաղաքի հռոմեական կաթոլիկ միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումն շարունակել է Լոնդոնի բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտորանական դպրոցում։ 15 տարեկանից հանդես է եկել երիտասարդական թատրոնում, սակայն դերասան դառնալու որոշումը կայացրել է տարիներ անց[10][11]։։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիմենը փաստացի ամուսնացած էր բրիտանացի դերասանուհի Ամանդա Էբինգթոնի հետ, որի հետ ծանոթացել էր 2000 թվականին՝ «Միայն տղամարդիկ» հեռուստաֆիլմի նկարահանումների ժամանակ[12]։ Միասին նկարահանվել են նաև «Հավաքելով շշերի բեկորներ», «Տուր բաժինը», «Ռոբինզոններ», «Բոլորը միասին» ֆիլմերում և «Շերլոկ» հեռուստասերիալում։ Ունեն 2 երեխա՝ Ջոն[13] (ծնված 2005 թվականին) և Գրեյսը (ծնված 2009 թվականին)։ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին հայտնի է դարձել զույգի բաժանման մասին։ «Financial Times»-ին տրված հարցազրույցում դերասանն ասել է․« Ես և Ամանդան այլևս միասին չենք, բայց շատ լավ ընկերներ ենք։ Ես միշտ կսիրեմ և կհարգեմ նրան»[14]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Ֆրիմենի ամենահայտնի դերերից է «Գրասենյակ» կատակերգական սերիալում Թիմ Քենթերբերիի դերը (2001-2003)։ Այդ դերի համար դերասանն արժանացել է 2 հեղինակավոր մրցանակի «British Comedy Award» և «BAFTA TV Award»։ Նա նաև գլխավոր դերեր է խաղացել «Hardware» (2003-2004) սիթքոմում և «Ռոբինզոնները» հոդվածում։ Ֆրիմենը նկարահանվել է նաև «Սա կյանք է» (1997, «Բլեքի գրախանութը» (2000) սերիալներում և «Իրական սեր» (20003) ֆիլմում։ Կատակերգական դերերից բացի Ֆրիմենը հանդես է եկել որոշ լուրջ դրամատիկական ֆիլմերում, այդ թվում «BBC»-ի «Վերջին արքան» (2003) պատմական մինի սերիալում։

Ֆրիմենը նկարահանվել է «Hot Fuzz» (2007), որի սցենարը գրել են «Շոն անունով զոմբին» ֆիլմի հեղինակներ Սայմոն Պեգը և Էդգար Ռայթը։ «Շոն անունով զոմբին» ֆիլմում նա խաղում էր առանց բառերի փոքրիկ դեր։ Ֆրիմենը գլխավոր դերով հանդես է եկել 2007 թվականին նկարահանված «Բոլորը միասին» ֆիլմում։

Ֆրիմենը նկարահանվել է «Faith No More» խմբի «I Started a Joke» երգի տեսահոլովակում։ Նկարահանվել է BBC-ի «6 Music» հաղորդման մի քանի մասում։ 2009 թվականի մայիսին հանդես է եկել «Տղան հանդիպում է աղջկան» կատակերգության մեջ"։ 2010 թվականից Ֆրիենը նկարահանվել է «Շերլոկ» հեռուստասերիալում՝ Դոկտոր Վաթսոնի դերում։ Ֆիլմը Շերլոկ Հոլմսի դետեկտիվ պատմությունների ժամանակակից էկրանավորումն է։ 2011 թվականին դերասանն այդ դերի համար արժանացել է «BAFTA» մրցանակի։ Նրա նախին կինը՝ Ամանդա Էբինգթոնը, երրորդ եթերաշրջանից նկարահանվել է նրա կնոջ դերում։ Ֆրիմենը համարվել է Փիթեր Ջեքսոնի Հոբբիթ ֆիլմի գլպաբոր դերի առաջին թեկնածուն, թեև նշվել է, որ «Շերլոկ»-ի նկարահանումները կարող են խանգարել դրան[15]։ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին պարզ է դարձել, որ պաշտոնապես հաստատվել է նրա մասնակցությունը երիտասարդ Բիլբո Բեգինսի դերում[16]։

2010 թվականի մայիսին հայտարարվել է, որ Մարտին Ֆրիմենը միանալու է Marvel-ի կինեմատոգրաֆիական տրեզերքին։ Ֆրիմենի մասնակցությամբ 2016 թվականի մայիսի 6-ին թողարկվել է«Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմը[17]։ 2015 թվականին «Giffoni Film Festival»-ի հարցազրույցի ժամանակ Ֆրիմենը պատմել է, որ իր կերպարը աշխատում է ամերիկյան իշխանությունների համար։ Մինչև ֆիլմի վերջըպարզ չի դառնում՝ նա դրական կերպար է, թե ոչ։ Մասամբ այդ պատճառով Մարտինին դուր է գալիս այդ դերը[18]։ 2018 թվականի Ֆրիմենը վերադարձել է «Marvel»«Սև հովազ» բլոկբաստերում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. High Profile AlumniCentral School of Speech and Drama.
  5. https://www.romics.it/it/ospiti/martin-freeman-romics-doro-xxiii-edizione
  6. "Martin Freeman (April 2012)" Արխիվացված 2016-07-11 Wayback Machine. Slow Boat Records. Retrieved May 29, 2013.
  7. Larman, Alexander. "Freeman, Martin (b. 1971)". BFI Screenonline. Retrieved 1 January 2012.
  8. Braun, J.W. (2010). The Lord of the Films. ECW Press.
  9. Maureen Paton (2010 թ․ հուլիսի 17). «In a taxi with...Martin Freeman» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  10. «Martin Freeman online – About Martin - Biography» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին.
  11. Rebecca Hardy (2009 թ․ նոյեմբերի 20). «People care more about X-Factor than homelessness:The Office star Martin Freeman on the things that tick him off» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  12. Vicki Power (2011 թ․ հունիսի 17). «How Tim from The Office found real love: Amanda Abbington on life with Martin Freeman» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  13. «Amanda Abbington: Sherlock's Martin and Benedict have a fantastic chemistry | Radio Times». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  14. «Martin Freeman on Sherlock, politics and why he's not on Twitter». Financial Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  15. «'Hobbit' casting: Martin Freeman could still play Bilbo Baggins». Entertainment Weekly. 2010 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. Deadline: Peter Jackson Sets First Names For ‘The Hobbit’
  17. «Мартин Фримен снимется в "Первом мстителе"». Российская газета. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  18. giffoni-2015-martin-freeman-ci-parla-del-suo-ruolo-in-captain-america-civil-war/136333/ Giffoni 2015: Martin Freeman ci parla del suo ruolo in Captain America — Civil War! — BadTaste.it
  19. «Martin Freeman, Chadwick Boseman And More Spotted On Black Panther Set». We Got This Covered (անգլերեն). 2017 թ․ հունվարի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Ֆրիմեն» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]