Իրական սեր (ֆիլմ, 2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իրական սերից)
Իրական սեր
անգլ.՝ Love Actually
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 ԱՄՆ[1]
 Ֆրանսիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և տրագիկոմեդիա
Թեմառոմանտիկ սեր[1]
Թվականնոյեմբերի 6, 2003[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Քյորտիս[1]
ՊրոդյուսերԹիմ Բևան[1], Էրիկ Ֆելներ[1], Դունկան Քենուորսի, Դեբրա Հեյուորդ և Լիզա Չեյսին
Սցենարի հեղինակՌիչարդ Քյորտիս[1]
ԴերակատարներՀյու Գրանտ[3][1], Լիամ Նիսոն[3][1], Քոլին Ֆերթ[3][1], Լորա Լիննի[3], Էմմա Թոմփսոն[3][1], Ալան Ռիքման[3], Քիրա Նայթլի[3][1], Մարտինա ՄակՔաթչեն[3][1], Բիլ Նայի[3][1], Ռոուեն Ատկինսոն[3], Լուսիա Մոնիս[3], Բիլի Բոբ Թորնթոն[3], Կլաուդիա Շիֆեր[3], Թոմաս Սանգստեր[3], Հայկե Մակաչ[3], Մարտին Ֆրիմեն[3], Ջոաննա Փեյջ[3], Էնդրյու Լինքոլն[3], Գրեգոր Ֆիշեր[3], Նինա Սոսանիա[3], Քրիս Մարշալ[3], Ռոդրիգո Սանտորո[3], Չիվիթել Էջիոֆոր[3], Բիլլի Քեմփբել, Դենիզ Ռիչարդս[3], Էլիշա Քաթբերթ[3], Իվանա Միլիչևիչ[3], Ջենուարի Ջոնս[3], Օլիվիա Օլսոն, Ռորի ՄակԳրեգոր, Շենոն Էլիզաբեթ[3], Սիեննա Գիլլորի[3], Ջուլիա Դևիս[3], Աբդուլ Սալիս[3], Էդվարդ Հարդուիք[3], Էլիզաբեթ Մարգոնի[3], Մերեդիթ Օսթրոմ[3], Ջոն Շերիան[3], Ադամ Գոդլի[3], Ռիչարդ Քյորտիս[3], Դեքլան Դոնելի[3], Ռեբեկա Ֆրայն[3], Դեն Ֆրեդենբուրգ[3], Էնթոնի ՄակՓարթլին[3], Ռիչարդ Հոուլի[3], Քերոլայն Ջոն[3] և Ջիլիան Բարժ[3]
ՕպերատորՄայքլ Քոուլթեր[1]
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ[1]
ՄոնտաժՆիկ Մուր[1]
Պատմվածքի վայրԼոնդոն[1] և Մարսել
Նկարահանման վայրՄարսել[4][5], Էքս-ան-Պրովանս[4], Shepperton Studios[4], Էլիոթ դպրոց[4], Հիթրոու օդակայան[4], Selfridges[4], Թրաֆալգարյան հրապարակ[4], Քեների Ուորֆ մետրոյի կայարան[4], Գրոսվենոր մատուռ[4] և Իշեր[4]
ԿինոընկերությունWorking Title Films[6], DNA Films[6], Universal Studios և StudioCanal
Տևողություն135 րոպե
Բյուջե40 000 000 $[7]
Շահույթ246 942 017 $[7]
Պաշտոնական կայքէջ
 Love Actually Վիքիպահեստում

«Իրական սեր» (անգլ.՝ Love Actually), տրագիկոմեդիա, սցենարիստ Ռիչարդ Քրթիսի առաջին ռեժիսորական աշխատանքը։ Նշանաբանը՝ «It’s All About Love… Actually» («Այս ամենը սիրո մասին է… Իրականում»)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն բաղկացած է տասը զուգահեռ զարգացող պատմություններից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2003 թվականի վերջին՝ սկսվերլով Սուրբ ծնունդից 5 շաբաթ առաջ։ Բոլոր սյուժեների գագաթնակետը տեղի է ունենում Սուրբ խնունդի նախօրեին, երբ ֆիլմի գործողությունները հետաքրքիր կերպով կապում են ֆիլմի բոլոր հերոսներին։ Ֆիլմի հիմնական միտքն ու արտահայտությունն է. «Սերը մեր շուրջ է»/«Սերն իրական է ամենուր» (Love Actually Is All Around)։ Ֆիլմի գլխավոր հերոսները բոլոր կերպարներն են, այստեղ չկա որոշակիացում միայն որոշակի աստղերի վրա։

Սերն անմոռաց է ու անհասանելի, առաջացնող զղջում ու անկայուն, անսպասելի ու անցանկալի, անհարմար ու անբացատրելի, անհավասար ու ոչ շքեղ։ Սերն իրականում կառավարում է բոլորին ամենուր։ Սկսած վարչապետից (Հյու Գրանտ), որը ակնթարթորեն սիրահարվում է իր աշխատակազմի աշխատակցուհուն (Մարտինա Մաքքաթչեն), մինչև գրողի (Քոլին Ֆերթ), որը փախչում է Ֆրանսիայի հարավ, որպեսզի իրար վրա հավաքի իր կոտված սրտի կտորները…

Սկսած ամուսնացած կնոջից (Էմմա Թոմփսոն), որը կասկածում է, որ իր ամուսինը (Ալան Ռիքման) հեռանում է իրենից, մինչև մի կին, որը նոր է ամուսնացել և զգացել է իր ամուսնու լավագույն ընկերոջ սառնությունը… Սկսած պատանուց, որը փորձում է գրավել դպրոցի ամենաանհասանելի աղջկա ուշադրությունը, մինչև խորթ հայրը, որը փորձում է լավ հարաբերություններ հաստատել որդու հետ, որին, ինչպես հանկարծ պարզվում է, նա գրեթե չի ճանաչում…

Սկսած անպատասխան սիրուց տառապող երիտասարդ ամերիկուհուց, որը որոշում է բաց չթողնել իր հնարավորությունը ծառայակցի հետ, մինչև ծերացող ռոք երգիչը, որը հանկարծ դառնում է այդ զգացմունքի զոհը… Սերը քաոս է բերում նրանցից յուրաքանչյուրի կյանք, սակայն պատահաբար չէ, որ լոնդոնցիների ուղիները խաչվում են Սուրբ ծնունդի նախօրեին…

Կերպարների կապը[8][խմբագրել | խմբագրել կոդը]

Քարեն՝ Դևիդի քույրը և Դենիելի ընկերուհին։

Սառա և Կառլ՝ Հարիի ընկերության աշխատակիցներ։

Հարիի երեխաները սովորում են Դենիելի խորթ որդու, Ջոնի զարմիկի (կամ եղբոր), Նատալիի զարմիկների և զարմուհիների հետ նույն դպրոցում։

Միա՝ Նատալիի հարևանուհի։

Սառա՝ Ջուլյետի և Փիթերի ընկերուհին (նա ներկա է եղել նրանց հարսանիքին);

Փիթեր, Մարկ և Ջուլյետ՝ Ջեյմիի ընկերները։

Ջոն և Ջուդի՝ Փիթերի, Մարկի և Ջեյմիի ընկերները։

Թոնի՝ այն ֆիլմի ռեժիսորի օգնականը, որտեղ նկարահանվել են Ջոն և Ջուդին։

Մարկ՝ Միայի ընկերը։

Քոլին՝ Փիթերի և Ջուլյետի հարսանիքի մատուցողներից մեկը, Հարիի ընկերության ճաշ մատակարարողներից մեկը։

Նատալիի հայրը՝ Դենիելի ընկերը (Դա երևում է Դենիելի կնոջ թաղմանը՝ նրա ներկա լինելուց և որոշ դրվագներից)։

Հերոսների մեծ մասը հեռուստացույցով դիտում է Բիլի Մեքին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքի հեղինակնու կազմողը Քրեյգ Արմսթրոնգն է։ Սաունդթրեքը ներառում է.

Կտրած դրվագների երաժշտություն (չի ընդգրկվել սաունդթրեքի մեջ).

Մեծ Բրիտանիայի տարբերակի մեջ ներառվել են նաև Քրեյգ Արմսթրենգի «PM’s Love Theme» և «Sometimes» ստեղծագործությունները։ Նաև սաունդթրեքի մեջ չեն ներառվել Փոլ Անկայի «Puppy Love», Ջասթին Թիմբերլեյքի «Like I love you» և The Bay City Rollers-ի «Bye Bye Baby» երգերը, որոնք օգտագործվել են ֆիլմում։

Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի թողարկումը DVD տարբերակով դարձել է ամենապահանջվածը Մեծ Բրիտանիայի տարածքում 2004 թվականին։
  • DVD թողարկումը կայացել է 2009 թվականի նոյեմբերի 26-ին, «CP-Digital», թողարկումը Blu-Ray-ով՝ 17 դեկտեմբերի 2009, «CP-Digital»:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը գործնականում պարտադիր է դարձել «թռչող կինոթատրոնների» նախամանորյա ցուցակներում։ Ամանորի նախօրեին այն սկսել են ներառել ավիթռիչքների ժամանակ ցուցադրվող ֆիլմերի ցանկում։ Չնայած դրան՝ ֆիլմից կտրել են այն դրվագը, որտեղ խոսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ ինքնաթիռներում զոհված ուղևորների մասին։
  • «Գրիֆիններ» մուլտֆիլմում՝ «2000-ամյա կույս» սերիայի վերջում (13 եթերաշրջան, 6 սերիա), խոսվում է ֆիլմի մասին, երբ Սթյուին, ինչպես և Քարենը (Էմմա Թոմփսոն), որպես նվեր ստանում է նվեր Ռուպերտից Ջոնի Միթչելի СD ձայնասկավառակ, չնայած, որ սպասում էր գեղեցիկ վզնոցի։
  • «Интерны» սերիալի դրվագներից մեկում հեոսները դիտում և քննարկում են «Իրական սեր» ֆիլմի հերոսներին։

Ֆիլմի պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամուտն ու ծախսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բյուջե. $40 000 000
  • Ընդամենը. $40 000 000

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ում. $59 696 144 (24.4 %)
  • Այլ երկրներում. $185 235 622 (75.6 %)
  • Ռուսաստանում. $2 070 000
  • Ընդամենը. $244 931 766

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրական սեր (ֆիլմ, 2003)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրական սեր (ֆիլմ, 2003)» հոդվածին։