Ալան Ռիքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալան Ռիկմանից)
Ալան Ռիքման
անգլ.՝ Alan Sidney Patrick Rickman
Ծնվել էփետրվարի 21, 1946(1946-02-21)[1][2][3][…]
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 14, 2016(2016-01-14)[4][5][1][…] (69 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունՉելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1974)[7], Լաթիմեր դպրոց[8] և Արվեստի արքայական քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրաֆիկական դիզայներ, թատրոնի դերասան, գրող, դերասան, սցենարիստ, թատերական ռեժիսոր և ռեժիսոր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Ռիմա Հորթոն[9]
Պարգևներ և մրցանակներ
alanrickman.com

Ալան Սիդնի Պատրիկ Ռիքման (անգլ.՝ Alan Sidney Patrick Rickman, փետրվարի 21, 1946(1946-02-21)[1][2][3][…], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 14, 2016(2016-01-14)[4][5][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի կինոյի և թատրոնի դերասան, կրկնօրինակող դերասան, ռեժիսոր։ «Ոսկե գլոբուս», «Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Ռիքմանը ծնվել է 1946 թվականի փետրվարի 21-ին Համմերսմիթում (Լոնդոն)։ Նրա ավագ եղբայրն է Դևիդը, ով գրաֆիկական դիզայներ է, իսկ կրտսեր եղբայր Մայքլը՝ թենիսի մարզիչ է, և կրտսեր քույր Շեյլան։ Երբ Ալանն ութ տարեկան էր, մահացավ նրա հայրը, և մայրը մնաց միայնակ՝ չորս երեխաների հետ։ Շուտով նա կրկին ամուսնանում է, սակայն երեք տարի անց ամուսնալուծվում։ Ալանը դեռ մանկուց գիտակցում էր, որ հույսդ պետք է ինքդ քո վրա դնես, և ջանասիրաբար էր սովորում։ Դպրոցի հաջողությունների շնորհիվ Ռիքմանը կրթաթոշակ ստացավ Latymer լոնդոնյան հեղինակավոր դպրոցում։ Նույն դպրոցում նա առաջին անգամ խաղաց սիրողական ներկայացման մեջ։ Latymer դպրոցն ավարտելուց հետո, Ալանը սկսում է սովորել Չելսիի արվեստի և դիզայնի դպրոցում, հետո Արվեստի արքայական քոլեջում։ Համալսարանների շնորհիվ Ռիքմանը սկսեց աշխատել որպես դիզայներ «Nothing Hill Herald» թերթում։

Ուսումն ավարտելուց հետո Ալանն իր հինգ ընկերների հետ բացում է դիզայներական ստուդիա Սոհոյում։ Ընկերությունը չբերեց մեծ եկամուտ։ Որոշելով դառնալ դերասան, 26 տարեկանում Ռիքմանը թողնում է դիզայներական աշխատանքը։ Նա գրում է նամակ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում ունկնդրման համար, և որոշ ժամանակ անց ընդունվում է այնտեղ։ Նա ստացել է մի քանի մրցանակ ներկայացումների համար, ինչպես նաև արքայական կրթաթոշակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանի առաջին գլխավոր դերը թատրոնում՝ Վիկոնտ դե Վալմոնն էր (Վտանգավոր կապեր)։ 1985-1987 թվականներին ներկայացումն մեծ հաջողությամբ բեմադրվում էր Անգլիայում, և հետո՝ Բրոդվեյում։

Այդ դերը կանխորոշեց նրա կարիերան թատրոնում։ Նյու Յորքում պրեմիերայից հետո նրա մոտ եկան պրոդյուսերներ՝ Ջոել Սիլվեր և Չարլզ Գորդոն։ Հիացած ստեծղված նրա կողմից կերպարով, նրանք Ալանին առաջարկում են երկրորդ դերը «Պինդ պոպոկ» ֆիլմում Բրյուս Ուիլիսի հետ։ Ֆիլմը դուրս եկավ էկրաններին 1988 թվականին։ Նրա հաջորդ դերը «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» հաստատեց պատկերացումն այն մասին, որ նա լավ էր խաղում բացասական դերերը։ Առաջին դրական դերը նա ստացավ «Անկեղծ, խելագար, ուժեղ» մելոդրամայում (1991)։ Ռիքմանի ամենառոմանտիկ դերը՝ գնդապետ Բրենդոնն էր Ջեյն Օսթինի «Գիտակցություն և զգացմունքներ» վեպի էկրանավորման մեջ։ 1966 թվականին Ռիքմանը խաղաց գլխավոր դերը «Ռասպուտին» ֆիլմում, որի համար ստացավ «Ոսկե գլոբուս» ու «Էմմի» մրցանակները։

1977 թվականին Ռիքման փորձեց իրեն ռեժիսորի դերում։ Նա ներկայացում բեմադրեց, իսկ հետո նկարեց «Ձմեռվա հյուր» ֆիլմն ըստ Շառման ՄակԴոնալդի պիեսի։ Դեբյուտը հաջողվեց, և Վենետիկի կինոփառատոնի ժամանակը ստացավ երկու մրցանակ։

2004 թվականին Ռիքմանը սկսեց աշխատել «Իմ անունն է Ռեյչել Կորի» պիեսի վրա, որը ամերիկացի ակտիվիստ է, և հանդես է եկել Իսրայելի՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվելու և Իրաքյան պատերազմի դեմ։ Նա մահացել էր, երբ նրան հարվածեց բուլդոզերը։ Ներկայացումը դուրս եկավ 2005 թվականի աշնանը։

Ալան Ռիքմանի շատ երկրպագուներ կարծում են, որ նրա հաջողության մեջ կարևոր դեր խաղաց նրա ձայնը։ Անսովոր տեմբրից բացի, դերասանն ուներ կատարյալ անգլերեն արտասանություն և յուրահատուկ խոսելաձև։ «Կատարյալ ձայնի» հետ կապված հետազոտությունները ցույց տվեցին, որ Ռիքմանը ձայնը լավագույն ձայներից մեկն էր։ Դիտողները և քննադատների մեջ բազմիցս առաջացավ կարծիք, որ հատկապես Ռիքմանի ձայնով հրապուրվեցին նրա հերոս Սեվերուս Սնեյփի դերում Ջ. Կ. Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին վեպերի էկրանվորման մեջ։ Փոթերամոլությունը շատ երկրպագուներ բերեց Ալանին՝ Սնեյփի դերով։ Շատերը կարծում էին, որ այդ դերը պետք է տալ ավելի երիտասարդ դերսանի։ Սակայն քասթինգի ժամանակ, հենց Ռոուլինգը հավանություն տվեց դերասանի հրավիրմանը։ 2011 թվականին, ինտերնետ-հարցմանը՝ որը կազմակերպեց MTV-ին, Ալան Ռիքմանին Սնեյփի դերում քվեարկեցին 7,5 միլիոն մարդ։ Որպես մրցանակ դերասանին տրվեց գավաթ՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» վերջին մասի պրեմիերայից հետո։

2006 թվականին Ռիքմանը խաղաց «Ձյունե կարկանդակ» ֆիլմի ամենակարևոր դերերից մեկը, և նաև գնորդի դերը Պատրիկ Զյուսկինդի «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմություն» 2007 թվականին Թիմ Բարթոնի «Սուինի Թոդ, դև-վարսավիր Ֆլիթ փողոցից» ֆիլմում, նա կատարեց դատավոր Տերպինի դերը, ով գլխավոր հերոսի թշնամին էր։

2010 թվականին հնչունավորեց կապույտ թրթուր Աբսոլեմին «Ալիսան հրաշալիքների աշխարհում»։ Նույն տարին դուրս եկավ ըստ Քրիստոֆեր Ռիդի (անգլ.՝ Christopher Reid) նույնանուն վեպի «Լանչի երգը» (անգլ.՝ The Song of Lunch) ֆիլմը։

2011 թվականի նոյեմբերի 20-ին Բրոդվեյում տեղի ունեցավ «Սեմինար» կոմեդիաի պրեմիերան, որտեղ Ռիքմանը խաղացել է Լեոնարդին՝ տաղանդավոր գրողին, ով տալիս էր դասեր։

2012 թվականին կատարեց Լորդ Լայոնել Շաբանդարի դերը Գամբիթ կոմեդիայում։

2013 թվականի հոկտեմբերին դուրս եկավ իր մասնակցությամբ Ակումբ «CBGB» ֆիլմի Հիլլի Քրիստալի դերում։ Նրա հետ նկարվեցին Էշլի Գրինը, Ստանա Կատիչը, ու նաև Ռուպերտ Գրինթը, ով նրա կոլլեգան էր Հարրի Փոթերի մասին ֆիլմերում։

2014 թվականին նկարահանվեց Ռիքմանըերկրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Մի փոքր քաոս» (անգլ.՝ A Little Chaos), որտեղ նաև ինքը նկարահանվեց ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի դերում։

2015 թվականի սեպտեմբերում Տորոնտոյի միջազգայի կինոփառատոնում ցույց տվեցին «Ամենատես աչք» ֆիլմը, սակայն կինոթատրոններում այն ցույց տվվեց 2016 թվականի գարնանը, երբ նա արդեն մահացած էր։

Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը, դա «Ալիսան հայելիների աշխարհում»-ն էր, որը «Ալիսան հրաշալիքների աշխարհում>»-ի շարունակությունն էր։ Այդտեղ Ալան Ռիոմանը կրկին հնչունավորեց թրթուրին, նաև՝ Աբսոլեմի թիթեռին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից Ալան Ռիքմանը ապրում էր Ռիմա Հորտոնի հետ, ում հետ ծանոթացել է 1965 թվականին (Ալանը 19 տարեկան էր, Ռիման՝ 18):

Ռիմա Հորթոն լեյբորիստական կուսակցության անդամ է, և նաև նա եղել է լոնդոնայան շրջանի Կենսինգտոն և Չելսիի խորհրդի անդամ։

Ծանոթությունից 47 տարի հետո զույգը կանոնավորեց հարաբերությունները։ 2012 թվականին, Նյու Յորքում նրանք գաղտնի ամուսնացան։ Դրա մասին հայտնի դարձավ 2015 թվականի գարնանը, երբ Ալան Ռիքմանը պատմեց նրանց հարսանիքի մասին գերմանական թերթ Bild-ի հետ հարցազրույց ունենալիս. «Այո, մենք ամուսնացած ենք, մեր հարսանիքը տեղի ունեցել 3 տարի առաջ։ Դա հիասքանչ էր, քանի որ հյուրեր չկային։ Նյու Յորքում հարսանիք հետօ, մենք զբոսնեցինք Բռուքլինյան կամուրջով, հետո ընթրեցինք»։ Հարցազրույցում դերասանը նաև նշեց, որ Ռիմա Հորթոնին նա նվիրեց 200 դոլլարանոց մատանի, բայց նա դա չի հագնում։

Զույգը երեխաներ չունեցավ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Ռիքմանը մահացավ 2016 թվականի հունվարի 14-ին արագ զարգացող ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[10][11]։ Ախտանշանը տրվեց 2015 թվականի օգոստոսին՝ դերասանի միկրոինսուլտից հետո։

Հոգեհանգստի արարողությունն անց կացվեց 2016 թվականի փետրվարի 3-ին Սուրբ Պողոսի եկեղացում (Կովենտ-Գարդեն), որը հայտնի է նաև ինչպես դերասանների եկեղեցի։ Մասնակցում էին միայն հարազատ մարդիկ և ընտանիքը։

Մահից 5 շաբաթ հետո նա կդառնար 70 տարեկան։

Ալան Ռիքմանի 70-ամյա հոբելյարի առթիվ, երկրպագուները աշխարհի տարբեր անկյուններից որոշել էին խմբագրել նամակներ և մշակութային ստեղծագործությունները գրքի տեսքով և նվիրել դերասանին, և նույնիսկ դերասանի մահից հետո, նրանք իրականեցրին նպատակը, և գիրքը նվիրեցին Ալանի կնոջը՝ Ռիքմանին։ Գրքում նաև գրված էին ցավակցություններ Ալան Ռիքմանի ընտանիքին։ Լույս ընծայվեց հաստ կազմով ու միակ օրինակով։ Այն ուղարկվեց Ալան Ռիքմանի կնոջ լիազորված անձին 2016 թվականի ապրիլին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայկական անվանում Բնօրինակ անվանում Հերոս
1978 Ռոմեո և Ջուլլիետա Romeo & Juliet Թիբալթ
1980 Թերեզա Ռաքեն Thérèse Raquin Վիդալ
1980 Շելլի Shelley Քլայվ
1982 Բարչեստերյան ժամանակագրություն The Barchester Chronicles Օբադիյ Սլոուփ
1982 Busted Busted Սիմոն
1982 Սմայլիի մարդիկ Smiley’s People Պարոն Բրաունլոու
1985 Վերադարձ բնօրրան Return of the Native Պատմիչ
1985 Ամառային ամիս Summer Season Կռուպ
1985 Աղջիկները վերևում Girls On Top Դմիտրի/ ՌԱԴԱ ձայն
1988 Պինդ ընկույզ Die Hard Հանս Գրուբեր
1989 Հունվարի մարդ The January Man Էդ
1989 Հեղափոխական վկա Revolutionary Witness Ժակ Ռու
1989 Սցենար Screenplay Իսրաել Յետս
1989 Մարդու հոգին Spirit of Man, «From Sleep and Shadow» Վանդակի տեքստ
1989 Թատրոնի գիշեր Theatre Night Benefactors Կոլին
1990 Քուիգլին Ավստրալիայում Quigley Down Under Էլլիոտ Մարտսոն
1990 Անկեղծ, ուժեղ, խելագար Truly Madly Deeply Ջեմի
1991 Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը Robin Hood: Prince of Thieves Նոթինգեմի շերիֆ
1991 Փակիր իմ աչքերը Close my eyes Սինկլեր
1991 Թաքնված աշխարհ Closet Land Քննիչ
1992 Բոբ Ռոբերտս Bob Roberts Լուկաս Հարթ Երրորդ
1993 Ընկած հրեշտակներ Fallen Angels Դուայտ Բիլլինգ
1994 Մեսմեր Mesmer Ֆրիդրիխ Անտոն Մեսմեր
1995 Ահավոր մեծ արկած An Awfully Big Adventure Օ՝ Հարա
1995 Զգացողություն և զգայունություն Sense and Sensibility Գնդապետ Բրենդոն
1995 Լյումիերը և կոմպանիան Lumière et compagnie
1996 Ռասպուտին Rasputin: Dark Servant of Destiny Գրիգորի Ռասպուտին
1996 Միքաել Կոլլինս Michael Collins Իմոն Դե Վալերա
1996 Ամրոցներ հոգիներով. Իռլանդիա Castle Ghosts of Ireland Living Tyde
1997 Ձմեռվա հյուր The Winter Guest Ռեժիսոր, սցենարիստ,

էպիզոդիկ դեր

1998 Մռայլ նավահանգիստ Dark harbor Դեվիդ Վայնբերգ
1998 Հուդդաի համբույրը Judas Kiss Դեվիդ Ֆրիդման
1999 Դոգմա Dogma Մետատրոն
1999 Տիեզերքի որոնումները Galaxy Quest դոկտոր Լազարուս, Ալեկսանդր Դեյն
2000 Վիկտորիա Վուդը բոլոր զարդարանքներով Victoria Wood with All the Trimmings կապիտան Ջոն Ֆալլոն
2000 Օգնեցե՜ք։ Ես ձուկ եմ Help! I’m a Fish Ջո (հնչունավորում)
2001 Անգլիական սափրիչ Blow Dry Ֆիլ Ալլեն
2001 Խաղ Play մարդ
2001 Մենք գիտենք որտեղ ես դու ապրում We Know Where You Live Յորշիրացի
2001 Ջոն Գիսսինգի որոնումները The Search for John Gissing Ջոն Գիսսինգ
2001 Ուռենիներ Willows պրոդյուսոր
2001 Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Philosopher’s Stone պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2002 Հարրի Փոթթերը և Գաղտնիքների սենյակը Harry Potter and the Chamber of Secrets պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2002 Լեռան արքան King of the Hill Ֆիլլիպ արքա (հնչունավորում)
2003 Իրական սեր Love Actually Հարի
2004 Հարրի Փոթթերը և Ազկաբանի կալանավորը Harry Potter and the Prisoner of Azkaban պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2004 Ինչ-որ բան որ Տերը ստեղծեց Something the Lord made դոկտոր Ալֆրեդ Բլելոկ
2004 Աններելի սևություն։ Ջեք Ջոնսոնի թռիչքը և անկումը Unforgivable Blackness: The Rise and Fall of Jack Johnson (հնչունավորում)
2005 Հարրի Փոթթերը և Հրե գավաթը Harry Potter and the Goblet of Fire պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2005 Տիեզերական զբոսանքի ուղեցույց The Hitchhiker’s Guide to the Galaxy Մարվին (հնչունավորում)
2006 Պարֆյումեր. Մի հանցագործի պատմություն Perfume: The Story of a Murderer Անտուան Րիշի
2006 Ձյունե թխվածք Snow Cake Ալեկս Հյուզ
2007 Հարրի Փոթթերը և Փյունիկի միաբանությունը Harry Potter and the Order of the Phoenix պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2007 Սուինի Թոդդ. Դև-վարսավիր Ֆլիթ փողոցից Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street դատավոր Թերպին
2007 Նոբելյան մրցանակակրի տղա Nobel Son էլի Մայքլսոն
2008 Հարված շշով Bottle shock Սթիվեն Սփուրյե
2009 Հարրի Փոթթերը և Խառնածին արքայազնը Harry Potter and the Half-Blood Prince պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2009 Սոնատա համար 12 Sonnet Number 12 (հնչունավորում)
2010 Ալիսան հրաշքների աշխարհում Alice in Wonderland Թրթուր Աբսոլեմ (հնչունավորում)
2010 Լանչի երգը The Song of Lunch Նա
2010 Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part I պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2010 Ամենագիժ երազանքը The Wildest Dream Նոել Օդելլ (հնչունավորում)
2010 Ազատության Սեր։ Պատմություն Ամերիկայի սևամորթ հայրենասերների մասին For Love of Liberty: The Story of America’s Black Patriots (հնչունավորում)
2011 Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 Harry Potter and the Deathly Hallows: Part II պրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2011 Վանդակի տեքստ The Boy in the Bubble պատմիչ (հնչունավորում)
2012 Գամբիթ Gambit լորդ Լայոնել Շաբանդար
2013 CBGB CBGB Հիլլի Քրիստալ
2013 Վանդակի տեքստ The Butler նախագահ Ռոնալդ Ռեյգան
2013 Խոստում A Promise Քարլ Հոֆֆմայսթեր
2013 Dust Dust Թոդդ
2014 Մի փոքր քաոս A Little Chaos Ռեժիսեր, արքա Լյուդովիկոս XIV
2015 Աչք երկնքում Eye in the Sky գեներալ Ֆրենկ Բենսոն
2016 Ալիսան հայելիների աշխարհում Alice Through the Looking Glass Աբսոլեմ (հնչունավորում)

Ալան Ռիքմանի անվան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Anglophile» ալիքը հայտարարեց Ալան Ռիքմանի անվան պրեմիայի սահմանադրման մասին. Հենց Ռիքմանը ստացավ այն հետմահու, առաջին մրցանակակրի անունը առանձին հայտարարվեց։

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - BAFTA մրցանակ - լավագույն արական դերը «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» ֆիլմում
  • 1994 - Հաղթանակ «Լավագույն դերասան» առաջադրումում Մեսմեր ֆիլմի համար
  • 1996 - Էմմի մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
  • 1997 - Ոսկե գլոբուս մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
  • 1997 - ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
  • 2011 - MTV գավաթ պրոֆեսոր Սնեյփի դերակատարման համար Փոթթերանայում

Առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - BAFTA մրցանակ - լավագույն արական դերը «Անկեղծ, ուժեղ, խելագար» ֆիլմում
  • 1996 - BAFTA մրցանակ - լավագույն արական երկրորդական դերը «Զգացողություն և զգայունություն» ֆիլմում
  • 1997 - BAFTA մրցանակ - լավագույն արական երկրորդական դերը «Միքաել Կոլլինս» ֆիլմում
  • 2004 — «Էմմի» մրցանակ - լավագույն արական դերը «Աստծո ստեղծած» տելեֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69
  5. 5,0 5,1 5,2 Alan Rickman dies at 69 due to cancer (ֆր.) — 2016.
  6. 6,0 6,1 6,2 Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69
  7. Alan RickmanRoyal Academy of Dramatic Art.
  8. Alan Rickman // The Times / T. GallagherLondon: Times Newspapers, 2016. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  9. https://www.theguardian.com/film/2016/jan/14/alan-rickman-giant-of-british-film-and-theatre-dies-at-69 — 2016.
  10. Shoard, Catherine (2016 թ․ հունվարի 14). «Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  11. «Alan Rickman, Harry Potter and Die Hard actor, dies aged 69». BBC News. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]