Սիեննա Գիլորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիեննա Գիլորի
Ծննդյան թիվ՝մարտի 16, 1975(1975-03-16)[1] (48 տարեկան)
Ծննդավայր՝Kettering, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոպրոդյուսեր, մոդել, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 0347149

Սիեննա Տիգի Գիլորի (անգլ.՝ Sienna Tiggy Guillory [ˈɡɪləri], մարտի 16, 1975(1975-03-16)[1], Kettering, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի և նախկին մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլորին ծնվել է Անգլիայի Նորթհեմփթոնշիր քաղաքում։ Նա ծնվել է ամերիկացի կիթառիստ Այզեկ Գիլորիի և նրա առաջին կին՝ նախկին մոդել՝ Թինա Թոմփսոնի ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնացել էին 1973 թվականին[2]։

Նրա ծնողները տեղափոխվեցին Լոնդոնի Ֆուլեմ քաղաք, երբ Գիլորին 2 տարեկան էր, որից հետո Նորֆոլկ, երբ լրացել էր աղջկա 11 տարեկանը[3][4]։

Նա ունի խորթ եղբայր՝ Ջեյս։ Սիեննայի ծնողները բաժանվել են 1990 թվականին երբ նա 14 տարեկան էր[2]։ 1993 թվականին նրա հայրը ամուսնացել է Վիկի Մակմիլանի հետ և ունեցել են երկու երեխա՝ Էլիա և Ջակոբ։

Գլորին Նորֆոլկում հաճախել է Գրեշմենս դպրոցը, որտեղ նա մասնակցություն է ունեցել դպրոցական բազմաթիվ բեմադրություններում[5]։ Նա մանուկ տարիքից զբաղվել է ձիավարությամբ[6]։ 2000 թվականին 53 տարեկանում՝ քաղցկեղից մահացել է նրա հայրը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիեննա Գիլորին ամերիկյան հասարակության մեջ առավել հայտի է դարձել «Ելենա Տրյոնսկայա» մինի-սերիալի միջոցով, որտեղ կատարում էր Ելենայի՝ գլխավոր դերը։ Նա նաև նկարահանվել է այնպիսի ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Չարի բնակավայր 2․ Ապոկալիպսիս», «Ժամանակի մեքենա» և «Իրական սեր»։ Բրիտանական հեռուստատեսությունում «Պիրատներ» մինի-սերիալում նկարահանվելուց հետո, Սիեննային ժպտաց հաջողությունը, և նա BBC հեռուստաալիքում Էմիս Կինգսլիի էկրանավորմամբ գլխավոր դեր է ստացել «Գտիր քեզ նման աղջիկ» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվակնաին սկսել է հանդիպել անգլիացի դերասան Էնզո Չիլենտիի հետ, իսկ 2002 թվականին նրանք ամուսնացել են։ 2011 թվականին Սիեննան ունեցել է երկու զույգ երեխա՝ Վալենտինա և Լյուսիյա[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ Ձիավորները Riders Ֆենելա Մակսվել
1995 ֆ Էդիտ Ուորտոնի գեղեցկուհիները The Buccaneers Ֆելիսյա Մալաբել
1996 ս In Suspicious Circumstances Բեսի Սմիթ
1996 ս Out of Sight Ինգրիդ
1996 ֆ The Future Lasts a Long Time Բլյու
1999 ֆ Star! Star! Լու
1999 ֆ Dzvirpaso M
2000 ֆ The Rules of Engagement Դենիս
2000 ֆ Փնտրելով եղբորը Sorted Սանի
2000 ս Գտիր քեզ նման աղջիկ Take a Girl Like You Ջենի Բան
2000 ֆ The 3 Kings Ռոկսանա
2001 ֆ Oblivious Ջեսիկա
2001 ֆ Գիշերային գնումներ Late Night Shopping Սյուզի
2001 ֆ Երկու օր, ինը ժամ Two Days, Nine Lives Քեիթ
2001 ֆ Վերջին ակնթարթ The Last Minute Kayak Girl
2001 ֆ Համբույր Kiss Kiss (Bang Bang) Կետ
2001 ֆ Սնահավատություն Superstition Джули Маккаллог
2002 ֆ Ժամանակի մեքենա The Time Machine Էմմա
2003 ֆ Սկզբունքներ The Principles of Lust Джульетта
2003 ֆ Ելենա Տրոյսկայա Helen of Troy Ելենա
2003 ֆ Իրական սեր Love Actually Ջեյմի ընկերուհի
2004 ֆ Չարի բնակավայրը 2․ Ապոկալիպսիս Resident Evil: Apocalypse Ջիլ Վալենտայն
2004 ֆ Beauty Քեթի
2005 ս Տիկին Մարպլ, Ագաթա Քրիստի Agatha Christie's Marple Ջուլյա Սիմոնս
2005 ֆ In the Bathroom Կին
2005 ֆ Դու դառնում եսլռություն Silence Becomes You Գրեիս
2006 ֆ Կույս Թագուհին The Virgin Queen Լետիցիա Նոլիս
2006 ֆ Rabbit Fever

Կաղապար:ВИгре

2006 ֆ Էրագոն Eragon Արյա
2007 ֆ Երկրի սիրտը El corazón de la tierra Կետրին
2008 ս Մտածել ինչպես հանցագործը Criminal Minds Կեիտ Ջոյներ
2008 ս Կաղնիներ The Oaks
2008 ֆ Թանաքե սիրտը Inkheart Թերեզա
2009 ֆ Վիրտուալ Virtuality Ռիկա Գոդարդ
2010 ֆ Ես այստեղ եմ I'm Here Ֆրանչեսկա
2010 ֆ Իդեալական կյանք Perfect Life Էնն
2010 ֆ Կիդ Մոնտանա Gunless Ջեն Թեյլոր
2010 ս Գաղտնի գործողություններ Covert Affairs Սոֆի Ջեկլին
2010 ֆ Resident Evil: Afterlife Ջիլ Վալենտայն
2010 ս C.S.I. հանցանքի վայրը CSI: Crime Scene Investigation Կեյսի Մոնախան
2011 ֆ Մեծ զանգ The Big Bang Լեկսի Պրիսմոն
2011 ֆ The Last Belle Ռոզի
2012 ֆ Resident Evil: Retribution Ջիլ Վալենտայն
2013 ս Ջո Jo Կլեր
2013 ս Լյուտեր Luther Մերի Դեյ
2013 ֆ Ցանկ The List Էլիսոն Կորվին
2013 ֆ Ներսի չարություն A Wicked Within Բետանի
2014 ս Հավատա Believe Մուռ
2014 ֆ Գուբը The Goob Ժանետ
2014 ֆ Լինել ամերիկացի Being American Սյուզան
2014 ֆ Երազելը վնասակար չէ Dream On Լեսլի Ռիչարդսոն
2015 ֆ Բարձրահասակ High-Rise Ջեին Շերիդան
2015 ս Ֆորտիթյուդ Fortitude Նատալի
2015 ֆ Abduct Անժելիկա Դարք
2015 ֆ Don't Hang Up Տիկին Կոլբեին
2015 ֆ The Performance Սառա
2016 ս Հաջողակ մարդ Stan Lee's Lucky Man Իվի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և մրցանակաբաշխություններ
Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Phoenix Film Critics Society Awards (անգլ.) 2004 Լավագույն դերասանկան կազմ Իրական սեր Մրցանակ[8]
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ 2014 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Գուբը Մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Flynn Nicholas (հունվարի 11, 2001)։ «Obituaries: Isaac Guillory»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-22-ին։ Վերցված է ապրիլի 25, 2009 
  3. Jenni Baden Howard (2009-04-24)։ «Kappakoi Copy: Sienna Guillory Interview (The Sunday Times)»։ Архив Интернета։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-24-ին։ Վերցված է 2016-08-07 
  4. «Sienna Guillory»։ Архив Интернета։ 2007-10-23։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-23-ին։ Վերցված է 2016-08-07 
  5. «Sienna Guillory Bio»։ tv.com։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 6, 2008-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2007 
  6. «Special: Sienna-Guillory-Interview – ungekürzt!» (German)։ tvmovie.de։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 11, 2007-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2007 
  7. «Sienna Guillory»։ IMDb։ Վերցված է 2016-08-07 
  8. Совместно с Хью Грантом, Колином Фёртом, Лиамом Нисоном и др.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]