Էրագոն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Էրագոն
Eragon
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Hungary.svg Հունգարիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][3], մարտաֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԷրագոն[4]
Թվական2006 և դեկտեմբերի 14, 2006[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍտեֆան Ֆանգմեյեր[6][7][3][2][8]
ՊրոդյուսերՌոջեր Բարթոն և Ջոն Դևիս
Սցենարի հեղինակՓիթեր Բուչման[7]
ԴերակատարներԷդվարդ Սպելիրս[1][6][7][2][8][9], Ռեյչել Ուայզ[7][9], Ջերեմի Այրոնս[1][6][7][2][9], Ռոբերտ Կարլայլ[6][7][9], Սիեննա Գիլլորի[1][6][7][9], Ջոն Մալկովիչ[1][7][9], Ալան Արմսթրոնգ[7][9], Ջիմոն Հոնսու[1][7][2][9], Գարեթ Հեդլունդ[7][9], Քրիստոֆեր Իգեն, Ջոս Սթոուն[9], Սթիվ Սփայրս[9], Գարի Լյուիս[7][9], Թեմսին Էգերտոն[7][9] և Քերոլայն Չիքեզի[7][9]
ՕպերատորՀյու Ջոնսոն
ԵրաժշտությունՊատրիկ Դոյլ
ՄոնտաժՔրիս Լեբենզոն
Նկարահանման վայրՎանկուվեր, Բուդապեշտ, Բրիտանական Կոլումբիա և Pinewood Studios
Կինոընկերություն20th Century Fox[2], RatPac-Dune Entertainment, Ingenious Media և Davis Entertainment
Տևողություն105 րոպե
Շահույթ249 500 000 ԱՄՆ դոլար[10]
ՀաջորդThe Last Legion?
Պաշտոնական կայքէջ

«Էրագոն» (անգլ.՝ Eragon), Սթեֆան Ֆանգմեյերի կողմից նկարահանած ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, Քրիստոֆեր Պաոլինիի համանուն վեպ-ֆանտազիայի էկրանավորում: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի դեկտեմբերի 14-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ վրա հասնի խավարը, լույսի վերջին պաշտպանը կդառնա վիշապը:

Դեպքերը տեղի են ունենում Ալագեյզիայում, որտեղ բնակվում են էլֆեր, թզուկներ և այլ հեքիաթային կերպարներ: Գլխավոր հերոսը 17-ամյա Էրագոնն է, ով վերջինն է երբևէ գոյություն ունեցած վիշապների հեծյալներից:

Մի անգամ Էրագոնը վիշապի ձու է գտնում, ինչից հետո նրան վիճակված էր մեծացնել և դաստիարակել վիշապուհուն: Էրագոնը և վիշապը իրար հետ շփվում են մտքերի միջոցով: Այդպես Էրագոնը իմանում է վիշապի անունը: Նրա անունն է Սապֆիրա: Հետո պարզվում է, ուր վիշապն առանց հեծյալի չի կարող գոյատևել, իսկ հեծյալը կարող է ապրել առանց վիշապի: Նրանք միասին մասնակցում են մեծ պատերազմի, որպեսզի ազատեն իրենց երկիրը Գալբատորիքսից, ով նույնպես հեծյալ է և սպանելով իր ընկեր- հեծյալներին իր ձեռքն է վերցրել իշխանությունը:

Գրքի և ֆիլմի միջև տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում հերոսների ճանապարհորդությունը տևում է ավելի կարճ քան գրքում: Ֆիլմում անցնում է երեք օր, իսկ գրքում համարյա մեկ ամիս:
  • Գրքում Էրագոնը կռվում է ուրգալների հետ, որովհետև նրանք ցավ ու տառապանք էին պատճառում մարդկանց, իսկ ֆիլմում նրանց հետ կռվելով Էրագոնը ուզում է ցույց տալ իր ուժը:
  • Վեպում պատմությունն ավարտվում է նրանով, որ Էրագոնը պատրաստվում է մեկնել Էլլեսմեր, որպեսզի սկսի պարապմունքները, իսկ ֆիլմում այդ մասին նույնիսկ խոսք չկա: Արյան մեկնում է իր տուն, որպեսզի զորքին պատրաստի, իսկ Էրագոնը մնում է Պահակներին հետևելու:
  • Գրքում Արյայի ականջները էլֆերի ականջների նման «սուր» են, իսկ ֆիլմում ինչպես սովորական մարդունը:
  • Գրքում Արյայի մազերը սև էին:
  • Գրքում Սապֆիրան ավելի դանդաղ է մեծանում, և Էրագոնն է ընտրում նրա անունը, որ թե վիշապն է ներկայանում նրան:
  • Գրքում Բրոմը չի հրաժարվում Էրագոնին պատմել վիշապների մասին:
  • Գրքում Էրագոնը և Այրան չեն խոսում երազում, նա ուղղակի տեսնում է Արյային, բայց նրանք չեն խոսում:
  • Վեպում Էրագոնը Արյային փրկում է Բրոմի մահից հետո: Եվ երբ նա գտնում է աղջկան՝ նա ուշագնաց է լինում, մինչդեռ ֆիլմում իրար հետ խոսում էին:

Ֆիլմի ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրպագուներ վրդովված էին ֆիլմով: Նրանք հայտարարեցին, որ ֆիլմում բացակայում են շատ կարևոր դեպքեր, իրադարձություններ և կերպարներ: Ինչպես նաև գլխավոր հերոսների նկարագրությունը չի համապատասխանում գրքի նկարագրությանը:

Շատերը քննադատում են, որ կարևոր կերպարների և դեպքերի բացակայությունը կասկածելի են դարձնում շարունակությունը: Օրինակ Ռորանը հեռանում է տնից, որպեսզի չգնա բանակ, իսկ գրքում նա հեռանում է, որ գումար աշխատի և ապրի Կետրինի (ֆիլմում չի մարմնավորվում) հետ: Ինչպես նաև Բրոմը և Էրագոնը պետք է հետապնդեին և փորձեին սպանել Ռազզանկներին, ինչը և որոշիչ նշանակություն կունենա «Վերադարձ» և «Բրիսիգր» գրքերում:

Ընդ որում ֆիլմում չկան մի քանի կարևոր հերոսներ՝ Ջոադը, Հելենը, Օրիկը, Էլյվան և Սոլեմբումը:

Որպես մեկ այլ օրինակ ՝ շատերը քննադատում էին սյուժեն Ռազզակների մասնակցությամբ: Գրքում նրանք ներկայացված են կախարդական, կենսաբանորեն մարդկանց նման արարածներ, իսկ ֆիլմում նրանք ներկայացված են որպես միջատանման և փտող էակներ: Ոմանք կարծում են, որ Սպֆիրայի թևերը փետուրներով նույնիսկ վատը չեն, իսկ ոմանք մնացել են թաղանթավոր թևերի երկրպագուներ, ինչպես չղջիկներինը:

Ինչպես նաև բացակայում է կարևոր տեսարան, որտեղ Էրագոնը և Սապֆիրան օրհնում են երեխային, որը կարևոր դեր է խաղում հաջորդ գրքերում:

Պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]