Գարեթ Հեդլունդ
![]() անգլ.՝ Garrett Hedlund | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1984[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Roseau, Մինեսոտա, ԱՄՆ |
Կրթություն | Հորիզոն ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, երգիչ, մոդել, թատրոնի դերասան և դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Քիրստեն Դանստ և Էմմա Ռոբերթս |
Գարեթ Ջոն Հեդլունդ (անգլ.՝ Garrett John Hedlund , սեպտեմբերի 3, 1984[1], Roseau, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ավելի հայտնի է Պատրոկլուսի դերով, Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա» էպիկական ֆիլմում և Սեմ Ֆիլինի դերով` «Գահ։ Ժառանգություն» ֆիլմում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարեթ Հեդլունդը իր կյանքի առաջին տարիները անց է կացրել ԱՄՆ-ի հարավում գտնվող Մինեսոտա նահանգի Ռոզո փոքրիկ քաղաքի ֆերմայում։ Նրա ընտանիքը բաղկացած է` ծնողներից` Ռոբերտ և Քրիստի, ավագ եղբորից և քրոջից` Նատանիելյա և Ամանդա։ Երբ Գարեթը 14 տարեկան էր, նա մոր հետ տեղափոխվել է Սքոթսդեյլ (Արիզոնա նահանգ, Մարիկոպա շրջան)։ Այնտեղ Գարեթը սկսել է դերասանական վարպետության մասնավոր դասեր վերցնել։
Ավագ դպրոցը ավարտելուց հետո Հեդլունդը անմիջապես մեկնել է Լոս Անջելես, դերասանական կարիերան շարունակելու նպատակով[2]։ Մեկնումից մեկ ամիս անց ռեժիսոր Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա» պատմական դրամայում ստացել է Պատրիկլուսի դերը։ Այնուհետև հետևել են հաջող աշխատանքները «Փառքի լույսի մեջ» սպորտային դրամայում (2004) և «Արյուն, արյան համար» (2005) ֆիլմում, ինչպես նաև մասնակցել է Քրիստոֆեր Պաոլինի «Էրագոն» վեպի էկրանավորմանը (2006)։
Այժմ Հեդլունդը ունի ինը ֆիլմ, թողարկման համար պատրաստվում են ևս 2-ը։ 2010 թվականին թողարկվել է «Գահ։ Ժառանգություն» ֆիլմը, նրա մասնակցությամբ` «Տրոյա» ֆիլմի (1982) ֆիլմի շարունակությունը[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականից հանդիպում է Քիրստեն Դանստի հետ[4]։ 2016 թվականի ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ Գարեթն ու Քրիստենը բաժանվել են։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | Տրոյա | Troy | Պատրուկուլուս |
2004 | ֆ | Փսռքի լույսի մեջ | Friday Night Lights | Դոն Բիլինգսլի |
2005 | ֆ | Արյուն արյան համար | Four Brothers | Ջեք Մերսեր |
2006 | ֆ | Էրագոն | Eragon | Մուրտագ |
2007 | ֆ | Ջորջիայի կենտրոնը | Georgia Rule | Խարլան |
2007 | ֆ | Մահվան դատավճիռ | Death Sentence | Բիլի Դարլի |
2010 | ֆ | Թագ։ Ժառանգություն | Tron: Legacy | Սեմ Ֆլին |
2010 | ֆ | ԵՍ գնում եմ , միլ լացիր | Country Strong | Բո Հաթոն |
2011 | Գահ։ Հաջորդ օրը | Tron: The Next Day | Սեմ Ֆլին | |
2012 | ֆ | Ճանապարհին | On the Road | Դին Մորիարտի |
2012 | ֆ | Լյուին Դևիսի ներսում | Inside Llewyn Davis | Ջոնի Ֆայվ |
2014 | ֆ | Օրորոցային | Lullaby | Ջոնաթան |
2014 | ֆ | Անկոտրում | Unbroken | Ջոն Ֆիցջերալդ |
2015 | ֆ | Մոհավե | Mojave | Թոմաս |
2015 | ֆ | Պեն | Pan | Ջեյմս Կրյուկ |
2016 | ֆ | Բիլի Լինայի երկար զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակ | Billy Lynn's Long Halftime Walk | Սերժանտ Դեյմ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ T Magazine interview by Marcus Chang: Asked & Answered -Garrett Hedlund
- ↑ Kit Borys (7 Jan 2009)։ «Little known actor lands lead in 'Tron' sequel»։ Reuters/Hollywood Reporter։ Reuters։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է հուլիսի 2, 2009
- ↑ «Garrett Hedlund Reveals How He Began Dating Kirsten Dunst» (անգլերեն)։ Us Weekly։ 2013-01-08։ Արխիվացված օրիգինալից 2013-05-15-ին։ Վերցված է 2013-05-14
|