Ջոս Սթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոս Սթոուն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1987(1987-04-11)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԴուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունUffculme School?
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, դերասանուհի, երաժիշտ, արվեստների գործիչ և Երաժիշտ
Կայքjossstone.com
jossstone.com
Joss Stone Վիքիպահեստում

Ջոս Սթոուն (անգլ.՝ Joss Stone, իրական անունը` Ջոսելին Իվ Սթոքեր (Joscelyn Eve Stoker), ապրիլի 11, 1987(1987-04-11)[1], Դուվր, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), բրիտանական սոուլ և R&B ժանրերի երգչուհի, բանաստեղծուհի և դերասանուհի: Հայտնի է դարձել 2003 թվականին, իր դեբյուտային «The Soul Sessions» պլատինե երաժշտական ալբոմի շնորհիվ, որն առաջադրվել է «Mercury Prize» մրցանակի անվանակարգին: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում վաճառել է ավելի քան 10 միլիոն երաժշտական ալբոմ` ողջ աշխարհում, արժանացել է երկու «Brit Awards» և մեկ Grammy Award մրցանակների: 2006 թվականին նկարահանվել է «Էրագոն» ֆանտաստիկ ֆիլմում, կատարելով կախարդուհի Անժելայի դերը, իսկ 2009 թվականին «Թյուդորներ» հեռուստասերիալում կատարել է Աննա Կլևացու դերը[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոս Սթոունը ծնվել է Անգլիայի Քենտ կոմսության Դուվր նավահանգստային քաղաքում և ընտանիքի չորս երեխաներից երրորդն էր[5][6]: Նրա հայրը զբաղվում էր մրգերի և ընկուզեղենի արտահանումով և ներկրումով[7][8]: Առաջին անգամ Ջոսը ելույթ է ունեցել դպրոցի բեմում, որտեղ սովորում էր[9]: 2001 թվականին, 14 տարեկանում, նա ներկայացել է BBC ընկերության երաժշտական հեռուստաշոուի քասթինգին և կատարել Արետա Ֆրանկլինի «(You Make Me Feel Like) A Natural Woman», ինչպես նաև Ուիթնի Հյուսթոնի «It’s Not Right but It’s Okay» երգերը: Հաջողված լսումներից հետո կատարել է Դոննա Սամմերի «On the Radio» երգը և հաղթել մրցույթում: Հանդես է եկել բարեգործական համերգում, որտեղ գրավել է Բրիտանական կոմպոզիտորների և պրոդյուսերների ստեղծագործական դուետի` Էնդի Դինի և Բեն Վուլֆի ուշադրությունը, ովքեր կապվելով «S-Curve Records» ձայնագրման ընկերության հիմնադիր Սթիվի Գրինբերգի հետ, հայտնել են, որ իրենք հենց նոր լսեցին մի հիասքանչ երգչուհու, որին հավասարը երկրում դեռ չկա[10]:

2002 թվականին Գրինբերգը Ջոսի հետ մեկնել է Նյու Յորք` լսումների, որտեղ Ջոսը կատարել է դասական սոուլ երգեր` Օտիս Ռեդդինգի և Արետա Ֆրանկլինի երգացանկից[10]: Արդյունքում Գրինբերգը անմիջապես պայմանագիր է կնքել սկսնակ երգչուհու հետ: Այդ պահից Ջոսը բեմում հայտնվում էր այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք էին Ջեյմս Բրաունը[11], Սմոքի Ռոբինսոնը, Դոննա Սամմերը[12], Գլեդիս Նայթը, Թոմ Ջոնսը[13], Ռոբբի Վիլիամսը[14], Մելիսա Էթերիջը, Ռոբ Թոմասը[15], Ռոդ Ստյուարտը[12] և «Blondie» խումբը: 2011 թվականին մասնակցել է Միք Ջագերի կազմակերպած «SuperHeavy» ռոք-սուպերխմբի աշխատանքներին:

S-Curve Records ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, Ջոս Սթոունը մեկնել է Մայամի և Ֆիլադելֆիա` սկսելով աշխատանքները «The Soul Sessions» երաժշտական ալբոմի ստեղծման գործում, որը թողարկվել է 2003 թվականին: Նրա երկրորդ «Mind, Body & Soul» ալբոմի «You Had Me» երգը ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի լավագույն երաժշտական տասնյակում: Նրա երկու ալբոմներից յուրաքանչյուրը, 2005 թվականին ստացել է Գրեմմիի անվանակարգ, այն դեպքում, երբ երգչուհին ընդգրկվել է «Լավագույն նոր արտիստ» մրցանակակիրների ցուցակի մեջ: Ջոս Սթոունի երրորդ ալբոմը թողարկվել է 2007 թվականին և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է ոսկե սերտիֆիկատ` ԱՄՆ-ում 500 000 նմուշից ավելի վաճառվելու համար:

Ջոս Սթոունն ունի նաև իր յուրահատուկ ոճը` հիմնականում ելույթ ունենալով ոտաբոբիկ[16]: Նրան անվանում են «Սպիտակ Արետա Ֆրանկլին»[17], օժտված է մեցցո-սոպրանո և կոնտրալտո ձայնային դիապազոնով[18]:

2020 թվականի սեպտեմբերի 14-ին Սթոունը Ինստագրամ - ի միջոցով հայտարարեց, որ հղի է ընկերոջ ՝ Քոդիից իր առաջին երեխայից:[19] Նա 2021 թվականի հունվարի 29-ին դուստր ունեցավ ՝ Վիոլետ Մելիսա ԴաԼուզին:[20]

Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Soul Sessions (2003)
  • Mind Body & Soul (2004)
  • Introducing Joss Stone (2007)
  • Colour Me Free! (2009)
  • LP1 (2011)
  • SuperHeavy - supergroup album (2011)
  • The Soul Sessions Vol. 2 (2012)
  • Water for Your Soul (2015)
  • Project Mama Earth (2017)
  • Your Remixes of Water for Your Soul (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135351723 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. «Births – England & Wales 1984–2006»։ FindMyPast.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2008-05-03 
  4. Andreeva Nellie (օգոստոսի 5, 2008)։ «Joss Stone playing homely wife in "Tudors"»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2008-08-05 
  5. Jackson Alan (սեպտեմբերի 4, 2004)։ «Joss Stone»։ The Times (London)։ Վերցված է հունվարի 27, 2007 
  6. «Radar: JOSS IN 999 DASH; Atlantic trip to be with sick grandad. – Free Online Library»։ Thefreelibrary.com։ հունիսի 12, 2005։ Վերցված է հունիսի 4, 2014 
  7. Frick Lisa։ «Joss Stone Biography»։ Notable Biographies։ Վերցված է հունվարի 30, 2009 
  8. Simpson Neil (ապրիլի 3, 2005)։ «Will Joss's love affair cost her the Gap millions?»։ Daily Mail (London)։ Վերցված է փետրվարի 5, 2008 
  9. Sullivan Caroline (հուլիսի 23, 2004)։ «The Guardian profile: Joss Stone»։ The Guardian (London)։ Վերցված է մայիսի 11, 2007 
  10. 10,0 10,1 Foley Jack։ «The lowdown on Dover's soul sensation, Joss Stone»։ IndieLondon.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2007-11-15 
  11. «James Brown and Joss Stone rip it up with Jonathan Ross»։ BBC։ հունիսի 29, 2005։ Արխիվացված օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2008-05-03 
  12. 12,0 12,1 «Mariah Carey, Alicia Keys, Rod Stewart And Others Sing At VH1's Most Unforgettable Night»։ Sawf News։ ապրիլի 14, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2008-05-17 
  13. «Joss Stone and Tom Jones»։ In Style։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2008-05-17 
  14. «Williams' Mixed Feelings Over Stone»։ ContactMusic.com։ փետրվարի 10, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2008-05-17 
  15. Lamb Bill։ «Fashion Rocks 2005 with David Bowie, Gwen Stefani, and Rob Thomas»։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2008-05-17 
  16. Polly Vernon։ «Joss Stone: the barefoot diva | The Observer»։ The Guardian։ Վերցված է հունիսի 4, 2014 
  17. The Telegraph, http://www.telegraph.co.uk/culture/music/music-news/8576782/Joss-Stone-the-white-Aretha-Franklin-of-soul.html
  18. Thrills Adrian (հուլիսի 28, 2011)։ «Stone me! Joss is back on song after her last album sunk without trace»։ Daily Mail (London)։ Վերցված է հունվարի 20, 2012 
  19. Joss Stone Pregnant / www.streamteam.eu
  20. «New Mom! Joss Stone Welcomes 1st Child With Boyfriend Cody DaLuz»։ Usmagazine.com (en-US)։ 1 February 2021։ Վերցված է 14 February 2021