Էրագոն
Էրագոն անգլ.՝ Eragon | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Քրիստոֆեր Պաոլինի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դեռահասական գրականություն[1] և ֆանտաստիկ վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Eragon? |
Նկարագրում է | Alagaësia? |
Շարք | Inheritance Cycle tetralogy? |
Նկարազարդող | John Jude Palencar? |
Կազմի հեղինակ | John Jude Palencar? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 26, 2003 |
ԳՄՍՀ | 84-96284-44-1 |
OCLC | 416140366 և 58524839 |
Կայք | alagaesia.com |
Էրագոն (անգլ.՝ Eragon)՝ Քրիստոֆեր Պաոլինիի «Ժառանգություն» քառահատոր վեպի գլխավոր հերոսն է[2]
Էրագոնը «Էրագոն» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնհինգամյա դեռահաս-որբն ապրում է իր քեռի Հերոուի և եղբոր՝ Ռորանի հետ Հալբատորիքս թագավորի կայսրության Կարվախոլ գյուղի մի խուլ վայրում: Իր մայրը՝ Սելենան գյուղում հայտնվել է ծննդաբերությունից առաջ, իսկ ծնելով Էրագոնին, հեռանում է թողնելով նրան հարազատների մոտ՝ ասելով, որ այդպես բոլորի համար լավ կլինի[3]:
Մի անգամ Սպայնայի լեռներում որսի ժամանակ Էրագոնի ձեռքում հայտնվում է կապույտ տարօրինակ ձևով մի քար, որը իրականում վիշապի ձու էր: Տոնավաճառի ժամանակ Էրագոնը և իր քեռին իմանում են, որ քարը բավականին կարծր է և այն դժվար թե ինչ-որ մեկը գներ: Քարի մասին մոռանում են, սակայն մի առավոտ ձվից դուրս է գալիս Սապֆիր վիշապը և Էրագոնը նրան թաքցնում է անտառում[4]
- Երբ գյուղում հայտնվեցին ավազակները և խոսակցություններ սկսեցին քարի մասին և նրա մասին, ով գտել է այդ քարը, Էրագոնը փախչում է տնից, իսկ երբ վերադառնում է տուն այն ամբողջովին ավերված էր, իսկ քեռին մահացած էր:
Քեռու մահից հետո Էրագոնը Բրոմ-Ձիավորի հետ միասին սկսեց հետապնդել մարդասպանների, մարտի ժամանակ կորցնելով իր վիշապին դավաճան Մորզանի հետ: Հետապնդման ժամանակ Էրագոնը սովորել է կախարդություն և շփումը վիշապների հետ հաղորդակցման կապի օգնությամբ: Փնտրումների ժամանակ ավազակները նրանց գերի են վերցնում, սակայն գերիներին ազատում է Մուրտանգը[5]: Ազատվելու ժամանակ ավազակներից մեկը իր դաշույնը նետում է դեպի Էրագոնը, սակայն Բրոմը Էրագոնին ծածկելով իրենով մահացու վնասվածք է ստանում:
Մուրտագը ոչինչ չէր ասում իր անցյալի մասին, ասելով, որ Հալաբատորիքսին ատելու իր պատճառներն ունի[6] : Բրոմի մահից հետո և էլֆ Արիին շեյդ Դուրզից ազատելուց հետո, ով ձուն Վարդեններից տեղափոխել է էլֆերի մոտ և գերի է ընկել, միանալով վարդենների ապստամբներին:
Մարտի ժամանակ Ֆարտհեն Դուրե Էրագոնը հաղթեց շեյդ Դուրզային, խոցելով նրա սիրտը: Շեյդի հետ պայքարի ժամանակ նա ստացավ սարսափելի վերք մեջքի վրա:
Էրագոնը իր անկանոն բուժումից հետո գնում է էլֆերի երկիր, որպեսզի շարունակի իր կախարդության դասավանդումը առեղծավածային ծերունու մոտ: Այդ ծերունին զրույցի ընթացքում իրեն անվանում է «անվնաս հաշմանդամ»: Նա Հեծյալների միաբանության վերջին փրկված՝ էլֆ Օրոմիսն էր, ով վիրավորվել էր կայսերական բանտերի կտտանքներից և համարվում էր մահացած:մ Իր Գլաեդր վիշապը նույնպես անբուժելի վիրավորված էր:
Էրագոնի մոտ զգացմունք է առաջանում արաքյադուստր Արյեի հանդեպ, ում նա փրկել էր առաջին գրքում, բայց նա նրան փոխադարձ չէր պատասխանում տարիքային տարբերության (Արյեն հարյուր տարեկան էր, որը էլֆերի մոտ համարվում էր մանկական տարիք ) և սոցիալական դրության պատճառով:
Գրքի վերջում, երբ Հսկա դաշտավայրում պայքար էր ընթանում, Էրագոնը մենամարտեց Մուրտագի հետ և պարտվեց: Մուրտագը Էրագոնին ասաց, որ նա Մորզանի որդին է, ով դավաճանեց Հեծյալներին և իր փոքր եղբորը չսպանեց, նույնիսկ գերի չվերցրեց: Սակայն նա վերցրեց Զարոկ թուրը, ասելով, որ նա Մորզանի ավագ որդին է և թուրը պետք է պատկանի նրան:
Էրագոնը «Էրագոն. Բրիսինգր» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրագոն և Ռորանը վերջում սիրելի Կատրինային փրկում են ավազակներից, որոնց թաքստոցը գտնվում էր Հելգրիդ լեռան վրա:
Էրագոնը պարզում է, որ նա և Մուրտագը եղբայրներ են միայն մոր կողմից, իսկ Էրագոնի իսկական հայրը՝ հեքիաթասած Կարվահոլլան և Հեծյալ Բրոմն է
Ողջ գրքի ընթացքում Էրագոնը զրկվում է Զարոկայից, փնտրում է իրեն համապատասխան թուր, օգտագործելով բազմատեսակ զենքեր, սակայն ոչ մեկը նրան համապատասխան չէր: Երբ Էրագոնը գալիս է Էլեսմերի մոտ ուսումը շարունակելու նպատակով, նա եկավ դարբնի մոտ, ով թրեր էր պատրաստում Հեծյալների համար: Ռունոնան պատմում է Էրագոնին Փայլող պողպատի մասին, որից պատրաստում էին բոլոր Հեծյալների թրերը: Էրագոնը հիշում է Սոլեմբումի խոսքերը ծառի տակ գտնվող զենքի մասին, որից Էրագոնը կարող է երկաթ ստանալ, որը նրան կհերիքի 7 հատ թուր պատրաստելու համար: Էրագոը Ռունոնից հարցրեց ինչ է նանախընտրում և ինչպես նա կկռվեր, որից հետո նրանք սկսեցին պատրաստել զենքը: Այդ թուրը ստանում է «Բրիսինգր» անվանումը և երբ Էրագոնը արտասանում է այդ անունը թուրը վառվում է կապույտ կրակով: Էրագոնի ուսուցիչ Հեծյալ Օրոմիսը զոհվում է Մուրտագի և իր վիշապի հետ կռվի ժամանակ:
Էրագոնը «Էրագոն. Ժառանգություն» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրագոնը Ռորանին փրկում է փլվող պատից: Շուտով մասնակցում է Բելատոնի և Դրաս-Լեոնի մարտին: Դրաս-Լեոնում նա մենամարտում և վռնդում է Մուրտագին և Տորնին: Ուրուբաենի մարտից առաջ թռչում է Վրյոնգարդ կղզին, բացում է Հոգիների Դամբարանը և տիրանում 136 Էլդունարիներին(վիշապի սրտեր,որոնք տալիս և ունեն հսկայական ուժ. այդպիսի մեծ քանակով սրտերի տիրացել է Հալբատորիքսը): Նաև իմանում է, որ փրկվել է 243 վիշապի ձու, որոնցից 26-ը նախատեսված են Հեծյալների համար: Ուրուբաենում նա Սապֆիրի, Արյայի, Էլվիայի և էլֆերի հետ, Բլեդհգարմայից առաջ, ներխուժում են թագավորի դղյակ, անցնելով թակարդներով թունելի միջով, որոնք նրանք շատ հեշտությամբ հաղթահարում են և հասնում են դահլիճ: Սկզբում Հալբատորիքսի դահլիճում տեղի է ունենում պայքար Մուրտագի հետ, Էրագոնը վիրավորում է նրան փորի հատվածից, իսկ հետո սպանում է թագավորին, որին Էրագոնը սպանեց հատուկ կախարդանքի օգնությամբ: Թագավորական վիշապին սպանում է Արյան Տորնի և Սապֆիրի օգնությամբ: Բռնապետին սպանելուց հետո Էրագոնը ուղևորվում Ալագեյսի սահմաններից դուրս, որտեղ կսովորեցնի նոր Հեծյալներին: Տարբեր կերպարներ տարբեր ձև են անվանում Էրագոնին: Շեյդերի մահաբեր- Դուրզային սպանելու համար Արգեթլամ- Անտեր որդի- նրա համար, որ նրա հոր անունը երկար ժամանակ հայտնի չէր Հրե թուր- Էրագոնի առաջին թրի գույնի պատճառով Կնուրլհայմ - քարե գլուխ- Էրագոն հարբել էր և Օրիկը չկարողացավ նրան արթնացնել Մարդասպան թագուհի- Հալբատորիքսին սպանելու համար Ռազզակների անիծողը- բոլոր ռազակներին սպանելու համար
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սկզբնական շրջանում կերպարի անունը պետք է լիներ՝ Քեվին, սակայն հետո այն փոխվեց:
- «Էրագոն» անվանումը ստացել են «dragon»(վիշապ) բառի «d» տառը փոխելով «e» տառի:
- Էրագոնի ծնողների անունները՝ «Բրոմ» և «Սելենա» Մենդելևի աղյուսակի Բրոմ և Սելեն տարրերից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.usatoday.com/life/books/news/2008-01-16-top-100-books_N.htm
- ↑ Paolini Christopher (2002)։ Eragon։ Paolini International LLC։ ISBN 0-9666213-3-6։ OCLC 49993776
- ↑ Saichek Wiley (September 2003)։ «Christopher Paolini interview»։ Teenreads.com։ Վերցված է 2009-01-31
- ↑ Weich Dave (2003-07-31)։ «Philip Pullman, Tamora Pierce, and Christopher Paolini Talk Fantasy Fiction»։ Powell's Books։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-22-ին։ Վերցված է 2009-01-31
- ↑ https://twitter.com/paolini/statuses/467683317202952192
- ↑ «Reviews: Eragon BETA»։ catalog.dclibrary.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին։ Վերցված է 2010-09-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ժառանգություն» քառահատորի պաշտոնական կայք
- «Էրագոն» «Ռենդոմ հաուս»
- «Էրագոն» «Ռոսմեն » կայքում
- Բորիս Նևսկոյի «Ֆանտաստիկ աշխարհում» գրախոսություն