Էնդրյու Լինքոլն
![]() անգլ.՝ Andrew Lincoln | |
---|---|
![]() Լինքոլնը 2012-ի հոկտեմբերին | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1994)[1] և Բիչեն Քլիֆ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1994–այժմ |
Ընտրանի | Քայլող մեռյալները |
Ամուսին(ներ) | Գել Անդերսոն (2006–այժմ) |
Երեխա(ներ) | 2 զավակ |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0511088 |
Էնդրյու Լինքոլն (անգլ.՝ Andrew Lincoln, ծնված որպես՝ Էնդրյու Ջեյմս Քլաթերբակ (Andrew James Clutterbuck), սեպտեմբերի 14, 1973, Լոնդոն, Մեծ Լոնդոն), անգլիացի հեռուստատեսության և կինոյի դերասան, ռեժիսոր։ Առավել հայտնի է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի գլխավոր հերոս Ռիք Գրայմսի դերով։ Լինքոլնի մասնակցությամբ այլ հայնտի բազմասերիանոց ֆիլմերից են «Այս կյանքը» (BBC հեռուստալիքով) և «Ուսուցիչները» (Channel 4 հեռուստաալիքով)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնդրյու Ջեյմս Քլաթերբակը (Լինքոլն կեղծանվամբ) ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 14-ին Լոնդոն քաղաքում հարավաֆրիկացի բուժքրոջ և բրիտանացի ինժեներ-շինարարի ընտանիքում։ Մեծացել է Հալլ կոչվող վայրում, սակայն 10 տարեկան հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Բաթում գտնվող նոր բնակավայր[2]։
Իր ամառն անցկացրել Է Լոնդոնի Երիտասարդական ազգային թատրոնում և այնտեղ հետաքրքրվել է դերասանական կարիերայով[3]։ «Beechen Cliff School» դպրոցն ավարտելուց հետո, որտեղ ստացել է իր առաջին դերասանական՝ Լովկով Պլուտի դերը «Օլիվեր» բեմադրությունում[4], Էնդրյուն ուսումը շարունակել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում (RADA), որտեղ փոխել է իր ազգանունը Քլաթերբակից Լինքոլն։ Նրա ավագ եղբայրը՝ Ռիչարդ Քլաթերբակը, Բրեդֆորդ նա Էյվոնում գտնվող Սանկտ Լորենս դպրոցի տնօրենն է, որը հիմնադրվել է 2011 թվականին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնդրյու Լինքոլնը էկրանում առաջնաելույթ է ունեցել «Drop the Dead Donkey» ֆիլմում։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի էկրան բարձրանալուց հետո, որտեղ խաղացել է շերիֆի նախկին օգնական Ռիք Գրայմսի և փրկվածների ոչ մեծ խմբի առաջնորդի գլխավոր դերը։ Հայտնի է դարձել նաև BBC-ի «Այս կյանքը» հեռուստատեսային դրամայի էկրան բարձրանալուց հետո։ Էնդրյու Լինքոլնը Մեծ Բրիտանիայում ոչ միայն ֆիլմ է հնչյունավորել, այլ նաև դարձել է ռադիոյի գովազդային հոլովակների ձայն։
2006 թվականի հունիսի 10-ին ամուսնացել է «Ջեթրո Թալ» ռոք-խմբի մենակատար Յեն Անդերսոնի դստեր՝ Գաելի Անդերսոնի հետ։ 2007 թվականին ծնվել է Գաելի Անդերսոնի և Էնդրյու Լինքոլնի դուստրը՝ Մաթիլդան, իսկ 2009 թվականին՝ որդին՝ Արթուրը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1995 | հֆ | N7 |
N7 |
Էնդի |
1995 | ֆ | Բանդան Բոստոնից | Boston Kickout | Թեդ |
1996-1997 | ս | Այս կյանքը | This Life | Էդգար Կուկ |
1996 | հֆ | Այստեղ | Over Here | Կապի |
1996 | ս | Բժիշկ Էլինոր Բրոմվել | Bramwell | Մարտին Ֆրեդերիքս |
1999 | կֆ | Մարդու լավագույն ընկերը | A Man's Best Friend | Ման |
1999 | ս | Մերսի Բլյուզ | Mersey Blues | պատմիչ |
2000 | հֆ | Ռմբակոծիչ | Bomber | Կապիտան Բիլի Բիրն |
2000 | ֆ | Գանգստեր № 1 | Gangster No. 1 | Մաքսի Քինգ |
2000 | ֆ | Հանցավոր հրեշտակներ | Offending Angels | Սեմ |
2003 | հֆ | Բանականության նահանգ | State of Mind | Ջուլիան Լաթիմեր |
2003 | ֆ | Իրական սեր | Love Actually | Մարկ |
2003 | ս | Թրևորի սպորտի աշխարհ | Trevor's World of Sport | Մարկ Բոդեն |
2004 | վֆ | Լինել դրական | Being Positive | պատմիչ |
2005-2006 | ս | Մահից հետո | Afterlife | պրոֆեսոր Ռոբերտ բրիջ |
2007 | հֆ | Այս կյանքը + 10 | This Life + 10 | Էդգար Կուկ |
2008 | հֆ | Այն, ինչի մասին ես քեզ չեմ ասել | The Things I Haven't Told You | Ռեյ |
2010 | ս | Պատասխան հարված | Strike Back | Հյու Քոլինսոն |
2010-2018 | ս | Քայլող մեռյալները | The Walking Dead | Ռիք Գրայմս |
2018 | ս | Վախեցեք քայլող մեռյալներից | Fear the Walking Dead | Ռիք Գրայմս (կամեո) |
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003՝ Ուսուցիչներ / Teachers (2 էպիզոդ։ 3.12 և 3.13)
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Կատեգորիա | Տարի | Արդյունք | Սերիալ / Ֆիլմ |
---|---|---|---|---|
2004 | Առաջադրված | «Ուսուցիչներ» | ||
2011 | Առաջադրված | «Քայլող մեռյալները» | ||
2013 | Առաջադրված | |||
2015 | Հաղթանակ | |||
2016 | Առաջադրված | |||
2017 | Հաղթանակ | |||
2018 | Առաջադրված | |||
Լավագույն առաջնաելույթ | 2004 | Առաջադրված | «Իրական սեր» | |
Սիրված հեռուստատեսային դերասան գիտական ֆանտաստիկայում/ֆանտազիայում | 2014 | Առաջադրված | ||
Սիրված հեռուստատեսային հակահերոս | Հաղթանակ[6] | «Քայլող մեռյալները» | ||
Սիրված հեռուստատեսային դերասան գիտական ֆանտաստիկայում/ֆենթեզի | 2017 | Առաջադրված | ||
Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն | 2007 | Հաղթանակ | «Մահից հետո» | |
Հեռուստատեսային քննադատների ընտրություն | Դրամատիկական սերիալում լավագույն դերասան | 2013 | Առաջադրված | «Քայլող մեռյալները» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Andrew Lincoln — Royal Academy of Dramatic Art.
- ↑ «Andrew Lincoln: My family values» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20
- ↑ «Official London Theatre»։ Official London Theatre (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30
- ↑ «This actor's life: Andrew Lincoln is an altogether different animal in»։ The Independent (անգլերեն)։ 2009-03-26։ Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30
- ↑ By Tarun Mazumdar (2015-06-27)։ «ibtimes.com.au «Saturn Awards: ‘The Walking Dead’ Wins, Andrew Lincoln And Melissa McBride Win Best Actor And Best Supporting Actress Awards»» (անգլերեն)։ Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10
- ↑ 6,0 6,1 People’s Choice Awards 2014: FULL LIST of Winners
- ↑ People’s Choice Awards 2017: Full List Of Winners
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|