Ռոմանտիկ սեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոմանտիկ սեր, արտահայտիչ, հաճելի և էմոցիոնալ զգացմունք մեկ ուրիշի նկատմամբ, հաճախ կապվում է սեռական հակման հետ։

Ռոմանտիկ սիրո փոխհարաբերությունների համատեքստում, ռոմանտիկ սերը, որպես կանոն, ենթադրում է ռոմանտիկ զգացմունքների արտահայտություն կամ խորը և ուժեղ զգացմունքային ցանկություն՝ ուղղաՀասկիորեն կամ ռոմանտիկորեն այլ մարդու հետ կապելու համար։ Պատմականորեն ռոմանտիկ սեր տերմինը ծագել է միջնադարյան ասպետական գաղափարներից, որը ներկայացվել է ասպետական վեպերում։

Ընդհանուր սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ սիրո հստակ սահմանման վերաբերյալ քննարկումներ կարելի է գտնել գրականության մեջ, ինչպես նաև հոգեբանների, փիլիսոփաների, կենսաքիմիկոսների և այլ մասնագետների աշխատանքներում։ Ռոմանտիկ սերը հարաբերական տերմին է, բայց այն սովորաբար ընկալվում է որպես հասկացություն, որը թույլ է տալիս բացահայտել ձեր մտերիմ հարաբերությունների պահերն ու իրավիճակները, երբ այդ հարաբերությունների մասնակիցներից մեկը բարոյական ներդրում է կատարում այնտեղ։

  1. Սերտ, խորը եւ ուժեղ սիրո հարաբերությունների մեջ դրամայի ավելացում։
  2. Հոգեբան Չարլզ Լինդհոլմը սահմանել է նման սերը, ինչպես «ուժեղ հակում, որն ներառում է ուրիշների իդեալիզացումը, այդ թվում՝ էրոտիկ համատեքստում՝ ապագայում այս կերպարի պահպանման ակնկալիքը[1]։»

Պատմական սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները ենթադրում են, որ փաստացի անգլերեն «ռոման» բառը զարգանում է ֆրանսիական ժողովրդական բարբառից և նշանակում է «պատմություն բանաստեղծության մեջ»՝ ի նկատի ունենալով խոսքի, գրելու և արվեստի ոճը ժամանակակից կրթական հաստատությունների էլիտար դասը։ Սկզբում այս բառը լատիներեն «Romanicus» բառակապակցությունն էր, որը նշանակում է «հռոմեական ոճ»։ Հատկանշական է այն փաստը, որ մինչև տասնութերորդ դարի վերջը եվրոպական միջնադարյան ժողովրդական հեքիաթները, որպես կանոն, խոսում էին ասպետական արկածների մասին, և ոչ սիրո գաղափարների։

Ռոմանտիկա բառը առաջ է եկել այլ լեզուներով այդ բառի այլ իմաստների հիման վրա, օրինակ, տասնիններորդ դարում դրա իսպաներեն և իտալերեն սահմանումներն էին` «արկածային» և «կրքոտ», երբեմն նաև «սիրավեպ» կամ «իդեալական որակ» իմաստները։

Պարզունակ հասարակություններում ամուսնության և սեռական հարբերությունների միջև գոյություն ունի հարաբերությունների ռոմանտիկ բնույթի լարվածություն, բայց դա հիմնականում արտահայտվում էր ցիկլի և ծնունդի հետ կապված տաբուով[2]։

Մարդաբանները, օրինակ՝ Կլոդ Լևի-Շտրաուսը, ցույց են տալիս, որ հին ու նաև ժամանակակից հասարակության մեջ կան ընկերակցությունների բարդ ձևեր։ Սակայն չկա որևէ ապացույց, որ նման հասարակությունների անդամները ստեղծում են սիրային փոխհարաբերություններ, որոնք տարբերվում են սովորականից և մոտ են ժամանակակից ռոմանտիկ սիրուն[3]։

Ռաթգրեսի համալսարանի պրոֆեսոր Բոննի Գ. Սմիթը իր «Ազատ դասի կանայք» աշխատության մեջ նկարագրում է խնամախոսության և ամուսնական ծեսերը, որոնք ժամանակակից մարդկանց համար կարելի է համարել չափազանց ճնշող։ Նա գրում է. «Երբ Հյուսիսի երիտասարդ կանայք ամուսնանում էին, նրանք դա անում էին առանց սիրային պատրանքների ու ռոմանտիկայի։ Նրանք արել են դա բազմացման, արյան մաքրությունը պահելու համար` քաղաքական ու ֆինանսական նկատառումներով»։ Հետագայում սեռական հեղափոխությունը հարթեց այն խնդիրները, որոնք բխում էին լիբերալիզմից, սակայն դրանք չեն վերացել։

Էնթոնի Հիդենսը իր «Հարաբերությունների փոխակերպում` սեռականությունը, սերը և էրոտիզմը ժամանակակից հասարակությունում» գրքում, պնդում է, որ ռոմանտիկ սերը մարդկանց կյանքում իմաստ մտցրեց։ Նա ավելացնում է, որ պատմությունը և դրա վերարտադրումը եղել են ռոմանտիկայի իմաստներից մեկը։ Հիդենսի խոսքերով՝ ռոմանտիկ սիրո աճը քիչ թե շատ համընկնում էր վեպի ի հայտ գալուն։ Դա պայմանավորված էր նրանով, որ ռոմանտիկ սերը, կապված է ազատության հետ և, հետևաբար, նաև սիրո իդեալներին, կապ է ստեղծում ազատության և ինքնիրացման միջև։

Դեյվիդ Շամվեյը իր «Ռոմանտիկա, սեռի ու ամուսնության ճգնաժամ» գրքում պնդում է, որ ինտիմության մասին քննարկումները սկսվեցին 20-րդ դարի վերջում, և որ այս բանավեճը կարողացավ բացատրել, թե ինչպես են գործում ամուսնությունը և այլ հարաբերություններ։ Բանավեճի համար զգացմունքանյին մտերմությունը ավելի կարևոր էր, քան կիրքը։ Սա չի նշանակում, որ մտերմությունը փոխարինում է ռոմանտիկ փոխհարաբերություններին։ Սակայն, ըստ հետազոտողի, մտերմությունը և ռոմանտիկան իրար հետ զուգակցված են[4]։

Շամվեյը նաև պնդում էր, որ կապիտալիզմի աճի հետ մեկտեղ հին սոցիալական հարաբերությունները կփլուզվեն, այդ թվում` ամուսնությունը։ Կանանց համար ամուսնության իմաստը փոխվել էր, քանի որ նրանք սկսեցին ունենալ ավելի շատ սոցիալական այլընտրանքներ և քիչ էին հակված ընդունված դժբախտ հարաբերություններին, ուստի ամուսնալուծությունների թիվը զգալիորեն աճել էր։

Ռոմանտիկ սիրո մասին քննարկումները շարունակում են գոյություն ունենալ և այսօր։ Շամվեյը գրում է, որ մի կողմից ռոմանտիկ սերը ենթադրում է մի շարք արկածներ և վառ զգացմունքներ՝ հնարավորություն տալով գտնել հոգու կողակցին։ Մյուս կողմից՝ ինտիմ հարաբերությունները խորը հաղորդակցման, բարեկամության և երկարաժամկետ փոխհարաբերություններ են ապահովում։

Սիրո մասսայականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ սիրո հասկացությունը տարածված էր արևմտյան մշակույթում՝ կուրտուազային սիրո տեսքով։ Միջնադարում ասպետները սովորաբար ունեցել են ոչ ֆիզիկական և ոչ ամուսնական հարաբերություններ արքունիքի կանանց հետ, որոնց նրանց ծառայում էին։ Այս հարաբերությունները շատ բարդ ու արարողակարգային էին, կատարվում էին ավանդույթների շրջանակներում, որը բխում էր ասպետական վարվելակերպի կանոններից, ինչը հայտնի էր վարվելաձևի Բարոյական վարքականոն անումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, D. J. (2001).
  2. Power and Sexual Fear in Primitive Societies Margrit Eichler Journal of Marriage and the Family, Vol. 37, No. 4, Special Section: Macrosociology of the Family (Nov., 1975), pp. 917—926.
  3. Lévi-Strauss pioneered the scientific study of the betrothal of cross cousins in such societies, as a way of solving such technical problems as the avunculate and the incest taboo (Introducing Lévi-Strauss), pp. 22-35.
  4. Shumway, David R (2003). Romance, Intimacy, and The Marriage Crisis. ISBN 978-0-8147-9831-7. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kierkegaard, Søren. Stages on Life’s Way. Transl. Walter Lowrie, D.D. Princeton: Princeton University Press, 1940.
  • Lévi-Strauss, Claude. Structural Anthropology. London: Allen Lane, 1968; New York: Penguin Books, 1994. Structural Anthropology. (volume 2) London: Allen Lane, 1977; New York: Peregrine Books 1976.
  • Nietzsche, Friedrich. Human, All Too Human. Transl. R.J. Hollingdale. Cambridge: Cambridge University, 2nd Edition, 1996.
  • Wiseman, Boris. Introducing Lévi-Strauss. New York: Totem Books, 1998.
  • Denis de Rougemont, Love in the Western World. Pantheon Books, 1956.
  • Francesco Alberoni, Falling in love, New York, Random House, 1983.
  • Brad Hayden, «falling in love» Canada, Random place, 2007 Made possible by Cora-lee Reid.
  • de Munck, Victor, and Andrey Korotayev. Sexual Equality and Romantic Love: A Reanalysis of Rosenblatt’s Study on the Function of Romantic Love // Cross-Cultural Research 33 (1999): 265—277