Jump to content

Դենիզ Ռիչարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիզ Ռիչարդս
անգլ.՝ Denise Richards
Դենիզ Ռիչարդսը 2009 թվականի սեպտեմբերի 24-ին
Ծնվել էփետրվարի 17, 1971(1971-02-17)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՋոլիեթ, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունDowners Grove North High School? և El Camino High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Դենիզ Լի Ռիչարդս
Denise Lee Richards
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1993 - այժմ
Ընտրանի«Աստղային դեսանտ»
Ամուսին(ներ)Չառլի Շին (2002-2006)
Ադամ Կիմել (2010 թվականից)
Համատեղ ապրող(ներ)Ռիչի Սամբորա (2006-2007)
Երեխա(ներ)Սեմ (2004 թվական մարտի 9)
Լոլա Ռոուզ (2005 թվականի հունիսի 1)
Էլոիզա Ջոնի Ռիչարդս (որդեգրված)
deniserichards.com
Դենիզ Ռիչարդս՝ Վիքիպահեստ

Դենիզ Լի Ռիչարդս (անգլ.՝ Denise Lee Richards, փետրվարի 17, 1971(1971-02-17)[1][2], Դաուներս Գրոուվ, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է վալիացու և խորվաթուհու ընտանիքում, Ջոլիեթ քաղաքում, Իլինոյս նահանգ, ԱՄՆ, այնուհետև տեղափոխվել է Կալիֆոռնիա և այնպեղ ավարտել «El Camino High School» դպրոցը Օուշենսայդում։ Դեռևս մանկությունից Դենիզը և նրա քույր Միշելը «հիվանդացել էին» կինոյով։

1989 թվականին Դենիզը ուղևորվում է Նյու Յորք և սկսում է աշխատել որպես մոդել։ Երկու տարի անց վերադառնում է Կալիֆորնիա, որտեղ հաճախում է դերասանական դասընթացներ և սկսում է նկարահանվել հեռուստաշոուներում և սերիալներում։ Մեծ կինոյում Դենիզի նորամուտը դառնում է ոչ մեծ դերը «Լիցքավորված զենք» կատակերգությունում։

Առավել հայտնի է շնորհիվ Պոլ Վերհովենի «Աստղային դեսանտ» ֆիլմում գլխավոր դերերից մեկով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002—2006 թվականներին ամուսնացած է եղել դերասան Չարլի Շինի հետ։ Նրանք ունեն երկու դուստր. Սեմ (ծնվել է 2004 թվականի մարտի 9-ին) և Լոլա Ռոուզ (ծնվել է 2005 թվականի հունիսի 1-ին)։ 2011 թվականին Դենիզը որդեգրում է նորածին երեխայի, ում տալիս են Էլոիզա Ջոնի Ռիչարդս անունը[3]։

2006—2007 թվականներին Դենիզին սերտ հարաբերություններ էին կապում «Bon Jovi» խմբի կիթառահար Ռիչի Սամբորոյի հետ։

Դենիզ Ռիչարդսը աջակցում է միասեռ ամուսնությունները։ Ռադիոհաղորդավար Հովարդ Ստերնի հետ հարցազրույցում Ռիչարդսը խոստովանում է, որ երկար տարիների ընթացքում գտնվում էր լեսբիական կապի մեջ։ Դենիզը ավելացնում է. «Դուք բոլորդ գիտեք, թե ով է նա», սակայն հրաժարվում է հայտնել այդ կնոջ անունը[4]։ Իր «Իսկական հարևան աղջիկը» (անգլ.՝ The Real Girl Next Door) գրքում, թողարկված 2011 թվականին, Դենիզը մանրամասն պատմում է իր լեսբիական փորձի մասին[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1990Կյանքը շարունակվում էLife Goes OnԿամիլա
1991Զանգով փրկվածներըSaved by the BellՍինտիա
1991Ամուսնացած են... երեխաներովMarried with Childrenաղջիկ #2
1991Բժիշկ Դուգի ՀաուզերDoogie Howser, M.DԱլիսա
1992Ինդիանայի Էյրի միստիկ քաղաքըEerie, Indianaաղջիկ #2
1992Բեռլի Հիլլզ, 90210Beverly Hills, 90210Ռոբին ՄակԳիլլ
1993Բեն Սթիլերի շոունThe Ben Stiller Showարևկող անող աղջիկ
1993ՍայնֆելդSeinfeldՄոլի Դելրիմփլ
1993Լիցքավորված զենքLoaded Weapon 1Սինդի
1993Ապացույցի մարմիններBodies of EvidenceՋենիֆեր Այվի
1993Ընդդեմ ցանկությանAgainst the GrainՋոդի Կոլինզ
1994Իտալական մաֆիաLookin' ItalianԷլիզաբեթ
1994Բյորկի արդարադատությունՎանդակի տեքստՋենիֆեր
1994Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածներըLois & Clark: The New Adventures of SupermanԱնժելա
1994Թեմմի և Թի ՌեքսTammy and the T-RexԹեմմի
1995Դուրս մնալով խաղP.C.HՋես
1995Հինգերորդ ավենյու, 919919 Fifth AvenueԿետի Դամոր
1995Արևմտյան ՎայկիկիOne West WaikikiԴեյդրա Մենսֆիլդ
1995Բարձր մակընթացությունHigh TideԱլեկս
1996Գիտության հրաշքներըWeird ScienceՎալերի
1996Մեկ ակնթարթումIn the Blink of an EyeԹինա Յակոբս
1996Մելրոուզ ՓլեյսMelrose PlaceԲրենդի Կարսոն
1996Կառանատեղ 66Pier 66Կառլին Միլս
1997Ոչ մի տեղNowhereՋանա
1997Աստղային դեսանտStarship TroopersԿարմեն Իբանեզ
1998ՎայրենիությունWild ThingsԿելի Վան Ռայան
1999Մահացու գեղեցկուհիներDrop Dead GorgeousԲեկի Լիման
1999Ամբողջ աշխարհը քիչ էThe World Is Not EnoughԲժիշկ Քրիսթմաս Ջոնս
1999Թաքցնելով հետքերըTail Lights FadeՈւենդի
2001Սուրբ Վալենտինի օրըValentineՓեյջ Պրեսկոտ
2001ԸնկերներFriendsԿեյսի Գելեր
2001Հարցրեք ՍինդիինGood AdviceՍինդի
2001Սպին ՍիթիSpin CityՋանիֆեր Դունկան
2002ԿայսրությունEmpireՏրիշ
2002Գաղտնի եղբայրUndercover BrotherՍպիտակ Հրեշուհի/Պենելոպա Սնոու
2002Երրորդն ավելորդ էThe Third WheelԴիանա Էվանս
2002Դու հիմար եսYou Stupid ManՀլոյա
2003Իրական սերLove ActuallyԿառլա
2003Շատ վախենալու կինո 3Scary movie 3Էննի
2004ԱնառակուհինYo putaՌեբեկա Սմիթ
2004Էլվիսը լքել է շենքըElvis Has Left the BuildingԲելինդա
2004Ուրիշի հարսանիքI Do (But I Don’t)Լորեն Կրենդել
2003-2004Երկուս ու կես մարդTwo and a Half MenԼիզա
2005ԷդմոնդEdmondԲ-աղջիկ
2005Սեքս, սեր և գաղտնիքներSex, Love & SecretsՋոլեն
2006Փոքրիկ քաղաքի գաղտնիքներըSecrets of a Small TownԲրենդա Ռոուս
2007Շիկահերը և շիկահերըBlonde and BlonderԴոն
2008ՋոլենJoleneՄարին
2009Երանություն որոնելիսFinding BlissԼաուրա / Բլիս
2009Անհավանական սերKambakkht Ishqինքն իր դերում
2009Երազանքներն իրականանում ենDeep in the ValleyԱշնանային քամի
2010Ամերիկյան ժիգոլոCougars, Inc.Ջուդի
2010-2011Իրական տղաներBlue Mountain StateԴեբրա
2012Երկնագույն լագունաBlue Lagoon: The AwakeningԲարբարա Ռոբինսոն
2012Վկաների պաշտպանության ծրագիր ՄեդեիMadea's Witness ProtectionՔեյթ Նիդելման
2013ԽելագարTwistedԿարեն Դեսաի

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դերասանուհին օգնում է անտուն կենդանիներին, համագոծակցելով «Best Friends Animal Society» միության հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 GeneaStar
  3. «Дениз Ричардс удочерила девочку» (ռուսերեն). 30.06.11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  4. Jessica Geen. (2011 թ․ հուլիսի 29). «Denise Richards says she had lesbian relationship» (անգլերեն). pinknews.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  5. Diane Anderson-Minshall. (July 28 2011). «Denise Richards Comes Out as Bi-Curious» (անգլերեն). advocate.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզ Ռիչարդս» հոդվածին։