Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները
Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները | |
|---|---|
| Ժանր | գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, superhero television program? և television adaptation? |
| Ստեղծող | Ջո Շուստեր և Jerry Siegel? |
| Երկիր | |
| Հիմք | Սուպերմեն |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ֆիլիպ Սգրիցիյա |
| Գլխավոր դերերում | |
| Պրոդյուսեր | Քրիս Լոնգ Ֆիլիպ Սգրիկիա Ջիմ Մայքլս |
| Սցենարիստ | Դեբորա Ջոն ԼեՎայն Ջո Շուստեր Ջերի Սիգել |
| Երաժշտություն | Ջեյ Գրուսկա |
| Պատմվածքի վայր | Մետրոպոլիս |
| Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
| Եթերաշրջանների քանակ | 4 |
| Սերիաների քանակ | 88 |
| Էկրաններին է | 1993, սեպտեմբերի 12-ից 1997, հունիսի 14-ը |
| Հեռուստաալիք | ABC |
| Դիստրիբյուտոր | Warner Bros. Television |
Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները (անգլերեն` Lois & Clark: The New Adventures of Superman), ֆանտաստիկ ժանրի ամերիկյան հեռուստասերիալ, որը պատմում է հայտնի սուպերհերոս՝ Սուպերմենի նոր արկածների մասին։ Սուպերմենի դերում հանդես է գալիս Դին Քեյնը, իսկ Լոիս Լեյնին մարմնավորել է Թերի Հեթչերը։
Հեռուստասերիալի հեռարձակումը սկսվել է 1993 թվականի սեպտեմբերի 12-ին և ավարտվել է 1997 թվականի հունիսի 14-ին։ Ընդհանուր ունեցել է 4 եթերաշրջան և ցուցադրվել է 88 սերիա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլարկ Կենտը գերմարդկային ունակություններ ունեցող մի երիտասարդ է, ով Երկիր մոլորակ է եկել Կրիպտոն մոլորակից։ Նա աշխատում է Մետրոպոլիս քաղաքի «Daily Planet» լրագրողական գործակալությունում՝ որտեղ ոչ ոք չգիտի որ նա Սուպերմեն է։ Նա այնտեղ սիրահարվում է իր գործընկերուհի՝ Լոիս Լեյնին, սակայն համարձակություն չի ունենում պատմելու իր իրական ինքնության մասին։ Որպեսզի պաշտպանի իր հարաբերությունները Լոիսի հետ, նա պետք է պայքարի Լեքս Լյութորի դեմ, որը միշտ նրանց դնում է ծանր իրավիճակների մեջ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
| Դին Քեին | Քլարկ Կենտ/Սուպերմեն |
| Թերի Հեթչեր | Լոիս Լեյն |
| Ջոն Շի | Լեքս Լյութոր |
| Լեյն Սմիթ | Փերրի Ուայթ |
| Մայքլ Լենդիս (1993-94) | Ջիմի Օլսեն |
| Ջասթին Ուոլին (1994-97) | Ջիմի Օլսեն |
| Քեյ Կելլեն | Մարթա Կենտ |
| Էդդի Ջոնս | Ջոնաթան Կենտ |
Եթերաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Եթերաշրջան | Սերիաների թիվ | Պրեմիերա | Ավարտ |
|---|---|---|---|
| 1-ին եթերաշրջան | 21 | 1993, սեպտեմբերի 12 | 1994, մայիսի 8 |
| 2-րդ եթերաշրջան | 22 | 1994, սեպտեմբերի 18 | 1995, մայիսի 21 |
| 3-րդ եթերաշրջան | 22 | 1995, սեպտեմբերի 17 | 1996, մայիսի 12 |
| 4-րդ եթերաշրջան | 22 | 1996, սեպտեմբերի 22 | 1997, հունիսի 14 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հոդվածին։ |
|