Քլարկ Կենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլարկ Կենտ
Clark Kent cosplayer.jpg
Տեսակգեղարվեստական անձ, կոմիքսների կերպար, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար և կինոհերոս
ՀեղինակJerry Siegel? և Ջո Շուստեր
Ներկայացված էԼոիս և Քլարկ: Սուպերմենի նոր արկածները և Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Բնակության վայրՍմոլվիլ և Մետրոպոլիս
Հրարած տիեզերքիցDC Universe
Մասնագիտությունլրագրող
Դերը կատարել ենԲրենդոն Ռաութ, Kirk Alyn?, George Reeves?, Քրիստոֆեր Ռիվ, Հենրի Կևիլ, David Wilson?, Դին Քեյն, Թոմ Ուելլինգ, Թայլեր Հեքլին, Johnny Rockwell?, John Haymes Newton? և Gerard Christopher?

Քլարկ Կենտ (Clark Kent), ամերիկյան կոմիքսների հորինված հերոս, ով առավել հայտնի է որպես Սուպերմեն։ Այն ստեղծվել է ամերիկացի գրող Ջերի Սիգելի ու կանադացի նկարիչ Ջո Շուստերի կողմից 1932 թ.-ին ու այնուհետև այն նրանք վաճառել են DC Comics ընկերությանը։ 1938 թ.-ի հունիսին այն առաջին անգամ հայտնվել է Action Comics գրքի առաջին համարում և հետագայում հիմք է ծառայում ստեղծելու մի շարք ֆիլմեր, կոմիքսներ և համակարգչային խաղեր։ Քլարկ Կենտը հայտնի է որպես ազնիվ, հեզ և ենթարկվող մի մարդ, ով թաքցնում է իր իրական ինքնությունը մարդկանցից և անում է ամեն ինչ որպեսզի չհայտնվի ուշադրության կենտրոնում։ Նա աշխատում է որպես լրագրող Մետրոպոլիս քաղաքի Daily Planet թերթի համար։ Աշխատանքի վայրում նա սովորաբար կրում է սև կոստյում, փողկապ և շրջանակաձև ակնոց։ Քլարկը փոխելով իր ինքնությունը որպես Սուպերմեն, հայտնվում է հասարական հեռախոսից օգտվելու սենյակում և հանելով իր աշխատանքային հագուստը, հագնում է իր կապույտ, կարմիր և դեղին գույներից կազմված սուպերհերոսի կոստյումը։