Jump to content

Քլարկ Քենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլարկ Քենտ
Տեսակfictional humanoid?, կոմիքսների կերպար, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար, կինոհերոս և Kryptonian?
ՀեղինակJerry Siegel? և Ջո Շուստեր
Ներկայացված էԼոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները, Մարդը պողպատից[1], Superman & Lois?[1], Սմոլվիլի գաղտնիքը[2][1], Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին[1] և My Adventures with Superman?[1]
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Բնակության վայրՍմոլվիլ[1] և Մետրոպոլիս[1]
Հրարած տիեզերքիցDC Universe
Մասնագիտությունլրագրող
Դերը կատարել ենԲրենդոն Ռաութ, Kirk Alyn?, Ջորջ Ռիվզ, Քրիստոֆեր Ռիվ, Հենրի Քավիլ[1], David Wilson?, Դին Քեյն, Թոմ Ուելլինգ[2][1], Թայլեր Հեքլին[1], Johnny Rockwell?, Ջոն Հեյմս Նյուտոն և Gerard Christopher?
 Clark Kent Վիքիպահեստում

Քլարկ Քենտ (անգլ.՝ Clark Kent), ամերիկյան կոմիքսների հորինված հերոս, ով առավել հայտնի է որպես Սուպերմեն։ Այն ստեղծվել է ամերիկացի գրող Ջերի Սիգելի ու կանադացի նկարիչ Ջո Շուստերի կողմից 1932 թ.-ին ու այնուհետև այն նրանք վաճառել են DC Comics ընկերությանը։ 1938 թ.-ի հունիսին այն առաջին անգամ հայտնվել է Action Comics գրքի առաջին համարում և հետագայում հիմք է ծառայում ստեղծելու մի շարք ֆիլմեր, կոմիքսներ և համակարգչային խաղեր։ Քլարկ Կենտը հայտնի է որպես ազնիվ, հեզ և ենթարկվող մի մարդ, ով թաքցնում է իր իրական ինքնությունը մարդկանցից և անում է ամեն ինչ որպեսզի չհայտնվի ուշադրության կենտրոնում։ Նա աշխատում է որպես լրագրող Մետրոպոլիս քաղաքի Daily Planet թերթի համար։ Աշխատանքի վայրում նա սովորաբար կրում է սև կոստյում, փողկապ և շրջանակաձև ակնոց։ Քլարկը փոխելով իր ինքնությունը որպես Սուպերմեն, հայտնվում է հասարական հեռախոսից օգտվելու սենյակում և հանելով իր աշխատանքային հագուստը, հագնում է իր կապույտ, կարմիր և դեղին գույներից կազմված սուպերհերոսի կոստյումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Aleph (երբ.)
  2. 2,0 2,1 Smallville Wiki (երբ.) — 2020.