Jump to content

Թոմ Ուելինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Ուելինգ
Ծնվել էապրիլի 26, 1977(1977-04-26)[1] (48 տարեկան)
ԾննդավայրPutnam Valley, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԿրթությունOkemos High School? և Salesianum School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստառեժիսոր
ԸնտրանիՍմոլվիլի գաղտնիքը, Լյուցիֆեր, Cheaper by the Dozen?, The Fog?, Parkland?, Professionals? և Վինչեստերներ (հեռուստասերիալ)
Ամուսին(ներ)Jamie White?[3]
Պարգևներ և մրցանակներ
tomwelling.com

Թոմ Ուելինգ (անգլ.՝ Tom Welling), ամբողջական անունը՝ Թոմաս Ջոն Պատրիկ Ուելինգ (անգլ.՝ Thomas John Patrick Welling, ապրիլի 26, 1977(1977-04-26)[1], Putnam Valley, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերկացի դերասան։ Հայտնի է դարձել «Սմոլվիլի գաղտնիքը» (2001-2011) հեռուստասերիալում Քլարկ Քենթի դերով։ Նաև խաղացել է «Մառախուղ» (2005), «Մեծածախ ավելի էժան է» (2003) և դրա երկրորդ մասում՝ «Մեծածախ ավելի էժան է 2» ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելինգը ծնվել է Նյու Յորք նահանգի Պուտնեմ Վելի քաղաքում՝ General Motors-ի նախկին տնօրենի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Ունի երկու ավագ քույր՝ Ռեբեկան և Ջեյմին և կրտսեր եղբայր՝ Մարկը[4]։ Ուելինգը երկու ծնողների կողմից էլ ունի գերմանական արմատներ[5][6]։ Նրա հոր աշխատանքը պահանջում էր հաճախակի վերաբնակեցում, և ընտանիքը ստիպված էր Նյու Յորքից տեղափոխվել Վիսկոնսին նահանգի Ջեյնսվիլ քաղաք, ապա՝ Հոկենսին, մինչև վերջապես բնակություն են հաստատել Միչիգան նահանգի Օկեմոս քաղաքում[6]։ Օկեմոսի ավագ դպրոցում Թոմը հաճախել է մի քանի մարզական խմբակների, այդ թվում՝ բեյսբոլի և բասկետբոլի։ Եղել է նաև ֆուդբոլային դարպասապահ։ Դպրոցն ավարտել է 1995 թվականին[5]։

Դպրոցն ավարտելուց հետո Ուելինգն աշխատել է որպես շինարար, 1998 թվականին պրոֆեսիոնալ լուսանկարիչը, որը լուսանկարել է Թոմին Nantucket-ի երեկույթի ժամանակ, առաջարկել է նրան փորձել իրեն մոդելային բիզնեսում[5]։ 2000 թվականին Թոմը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նկարահանվել է Tommy Hilfiger-ի, Abercrombie & Fitch-ի, Քելվին Քլայն -ի համար[6], ապա սկսել է դերասանական կարիերան[5]։ 2001 թվականին Ուելինգը ստացել է Քլարք Քենթի դերը «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալում, որն էլ նրան հայտնի է դարձրել[7][8]։ Այս դերի համար հինգ տարի անընդմեջ՝ 2002-2006 թվականներին, առաջադրվել է «Սատուրն» մրցանակի՝ որպես լավագույն հեռուստատեսային դերասան[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հուլիսի 5-ին Ուելինգն ամուսնացել է իր վաղեմի սիրելիի՝ Ջեյմի Ուայթի հետ[5][10]։ 2013 թվականի հոկտեմբերին զույգը հայտարարել է, որ 2012-ի դեկտեմբերից միասին չեն ապրում և դիմել են ամուսնալուծության, որն ավարտվել է 2015 թվականի նոյեմբերին[11][12]։ 2014 թվականից Ուելինգը հանդիպում է Saddle Club-ի հիմնադիր Ջեսիկա Ռոուզ Լիի հետ[13]։ 2018 թվականի ապրիլին զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին։ 2019 թվականի նոյեմբերի 30-ին զույգն ամուսնացել է[14]։ 2019 թվականի հունվարի 5-ին զույգն ունեցել է որդի՝ Թոմսոն Ուայլդ Ուելինգը[15]։ 2021 թվականի հունիսի 3-ին ծնվել է զույգի երկրորդ որդին՝ Ռոքլին վոն Ուելինգը[16]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անուն Բնօրինակ անուն Դեր
2001 Արդար Էմին Judging Amy Ռոբ Մելցեր
2001 Հատուկ ստերաբաժանում 2 Special Unit 2 զոհ #1
2001 Չհայտարարված Undeclared Թոմ
2001-2011 Գաղտնիքը Smallville Քլարկ Քենտ
2003 Մեծածախ ավելի էժան է Cheaper by the Dozen Չարլի Բեյքեր
2005 Մառախուղ The Fog Նիկ Կասպ
2005 Մեծածախ ավելի էժան է 2 Cheaper by the Dozen 2 Չարլի Բեյքեր
2013 Պարկլենդ Parkland Ռոյ Կելերման
2014 Դրաֆտի օր Draft Day Բրայան Դրյու
2016 Ընտրություն The Choice Ռայան
2017-2018 Լյուցիֆեր Lucifer Մարկուս Պիրս
2019 Բեթմեն Batwoman Քլարկ Քենտ
2022 Վինչեստրներ The Winchesters Սեմյուել Կոմպբել

Որպես ռեժիսոր և պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անուն Բնօրինակ անվանում Դեր
2006-2011 Սմոլվիլի գաղտնիքը Smallville ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր
2010-2011 Դժոխային կատուներ Hellcats գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1017479992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 https://www.imdb.com/name/nm0919991/bio/
  3. https://www.wonderwall.com/entertainment/where-are-they-now/smallville-cast-actors-actresses-where-are-they-now-453117.gallery?photoId=453183
  4. «Paul Fischer Interviews Tom Welling». Filmmonthly.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Tom Welling Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Interview with Smallville's Tom Welling». Teen Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  7. «The WB Orders More 'Smallville'». tv.zap2it.com. 2001 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. [movies.about.com/cs/cheaperbythedozen/a/cbtdtw121003_2.htm «Tom Welling Interview – Cheaper by the Dozen Movie and Smallville»]. Movies.about.com. 2009 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. «Tom Welling — Awards». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  10. Barron, James; Medina, Jennifer (2002 թ․ հուլիսի 12). «Super Event for Superman». NYTimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  11. «Smallville star Tom Welling and wife Jamie to divorce after ten years of marriage | Mail Online». London: Dailymail.co.uk. 2013 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «Tom Welling Super Rich Divorce Settlement». tmz.com. 2015 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «Home». Saddle Club. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. «Tom Welling Marries Jessica Rose Lee After 5 Years Together». Us Weekly (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  15. «Tom Welling and Fiancée Jessica Rose Lee Welcome First Child». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  16. «Smallville Actor Tom Welling and Wife Jessica Welcome Second Baby: 'Pure Joy'». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.