Քելվին Քլայն (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Քելվին Քլայն (այլ կիրառումներ)
Քելվին Քլայն
Calvin klein logo.svg
Calvin Klein Jeans at Citygate, Hong Kong.JPG
Տեսակ նորաձևություն
Հիմնադրված է 1968
Հիմնադիր Քելվին Քլայն
Վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գլխավոր անձինք Բարրի Շվարց
Քելվին Քլայն
Արտադրանք հագուստ, կոշիկ, պարֆիում, ժամացույցներ
Աշխատողների թիվ 1001-5000 (2015)
Մայր ընկերություն PVH
Դուստր ընկերություններ «PVH Corp»
Կայք Պաշտոնական կայք
Calvin Klein Վիքիպահեստում

Քելվին Քլայն, ամերիկյան նորաձևության տունը հիմնադրվել է նորաձևության դիզայներ Քելվին Քլայնի կողմից։ Ընկերության գրասենյակը գտնվում է Մանհեթենում, Նյու Յորքում և այժմ պատկանում է Ֆիլիփս Վան Հյուսենին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Calvin Klein ընկերության խանութը

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Քլայնը հիմնադրեց Calvin Klein Limited վերարկուների խանութը Նյու Յորքի Յորք հյուրանոցում, 10000 դոլլարով։ Առաջին Քելվին Քլայն հավաքածուն երիտասարդական ոճ ունեցող վերարկուներ և զգեստներ էին ցուցադրված Նյու Յորքի խանութում։

1969 թվականին Քլայնը հայտնվեց Vogue ամսագրի շապիկին[2]:

1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Քլայնը ավելացրեց սպորտային հագուստ, դասական վերարկուների և կանացի ներքնազգեստ իր հավաքածուներում։

1973 թվականին Քլայնը առաջին անգամ ստացավ ամերիկյան նորաձևության քննադատների կողմից մրցանակ։ 1977 թվականին ընկերության տարեկան եկամուտը աճեց մինչև 30 միլիոն դոլարի (այժմ դա հավասար է 117 միլիոնի)։ Քլայնը ստացավ արտոնագրեր վզարկուների, կոշիկների, գոտիների, մորթիների և արևային ակնոցների ոլորտում։ Տարեկան եկամուտը գնալով աճում էր զուգընթաց նոր տեսականուն, որն արդեն ներառում էր կոսմետիկա, ջինս և տղամարդկանց հագուստ։ Այնուհետև Քլայնը սկսեց փակցնել իր անունը ջինսերի ետևի գրպանին։ Դա նպաստել է ջինսերի պահանջարկին և հայտնիությանը[3]։

1980 թվականին ընկերությունը դուրս եկավ շուկայից ֆինանսական մեծ կորուստների պատճառով։ Այդ ընթացքում Քլայնը ներկայացրեց իր կանացի կիսավարտիքների և տղամարդկանց ներքնազգեստի նոր հավաքածուն, որը հետագայում մեծ հաջողության հասավ և մեկ տարվա ընթացքում 70 միլիոնի եկամուտ բերեց ընկերությանը։

1980–1985[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ 1980–ականներին ընկերությունը փոխեց տղամարդկանց ներքնազգեստը ամերիկյան շուկայում՝ այն դարձնելով սպիտակ[4]։

Ապշեցուցիչ աճը շարունակում էր տևել 80-ականներին։ Արտոնագրման ծրագիրը, որը բերեց $ 24.000 միլիոն, երբ այն նախաձեռնվել էր 1974 թվականին (համարժեք է՝ $114.769 միլիոն դոլար 2015 թվականին), ուներ $ 7.3 միլիոնի եկամուտ տասը տարի անց (համարժեք է՝ $16.57 միլիոն դոլար 2015 թվականին)։ Այդ տարի ամբողջ աշխարհով մանրածախ առևտրի արժեքը հասավ ավելի քան $600 միլիոնի (համարժեք է՝ $1362.01 միլիոն դոլար 2015 թվականին)։ Քլայնի հավաքածուները վաճառվեցին Միացյալ Նահանգների 12.000 խանութներում և հասանելի էին վեց այլ երկրներում, մասնավորապես Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում։ Նրա տարեկան եկամուտը գերազանցեց 12 միլիոն դոլարը (համարժեք է՝ $27.24 միլիոն դոլար 2015 թվականին)։

1992 թվականին չնայած նրան, որ ընկերությունը գրեթե սնանկացել էր, Քլայնին հաջողվեց վերականգնել և բարձրացնել շահութաբերությունը հիմնականում հաջողության հասած ներքնազգեստի և օծանելիքի հավաքածուների, ինչպես նաեւ CK սպորտային հավաքածուի շնորհիվ։ 1990-1995 թվականների ընթացքում Calvin Klein տղամարդկանց հագուստի գլխավոր դիզայներ Ջոն Վարվատոսը ներկայացրեց տղամարդու ներքնազգեստ, որը կոչվեց boxer brief: Դրանք կիսավարտիքներ էին։ 1993 թ. Քելվին Քլայնը ճանաչվեց «Ամերիկայի լավագույն դիզայներ» իր մինիմալիստական նմուշներով։ Չկարողանալով համագործակցել ուրիշ կազմակերպությունների հետ գնի բարձր լինելու պատճառով՝ Քելվին Քլայնը, չունենալով պոտենցիալ գնորդ, յոթ ամիս անց հայտարարեց, որ իր կայսրությունը այլևս չի հայտնվի շուկայում։

2002– ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի դեկտեմբերի կեսերին Calvin Klein Inc. (CKI) վաճառվեց Ֆիլիպս վան Հյուսենին, մոտ $ 400 միլիոն կանխիկ և $ 30 մլն-ի ֆոնդային գումարով, որը ներառում է լիցենզավորման իրավունքների եւ ռոյալթիների հետ կապված եկամուտների $ 200-ից $ 300 մլն-ը։ Վաճառքը նաև ներառում էր ընթացիկ անձնական ֆինանսական շարժառիթը Քլայնի համար՝ հիմնված Քելվին Քլայն բրենդի ապագա վաճառքների վրա։

Դիզայներներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալո Ցուչելի[5], նախկին Ջիլ Սանդերի և Ռոմեո Ջիլլիի դիզայները։ Իտալոն համագործակցել են Calvin Klein-ի հետ վեց եղանակների հավաքածուներին, մինչև որ նա 2004 թվականի գարնանը դարձել է Calvin Klein Collection-ի տղամարդկանց հագուստի գլխավոր դիզայները։

1998 թվականին անգլիացի Քելվին Կարիջանը դարձավ Calvin Klein-ի ստեղծագործական տնօրենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goodison Donna (փետրվարի 16, 2012)։ «Tie maker looks to score with Orr designs»։ The Boston Herald 
  2. Valerie Steele (նոյեմբերի 15, 2010)։ The Berg Companion to Fashion։ Berg։ էջեր 463–65։ ISBN 978-1-84788-563-0։ Վերցված է նոյեմբերի 24, 2012 
  3. Manlow Veronica (2009)։ Designing clothes : culture and organization of the fashion industry (1st pbk. ed. ed.)։ New Brunswick, [N.J.]: Transaction Pub։ էջ 99։ ISBN 9781412810555 
  4. Lisa Marsh (մայիսի 4, 2004)։ The House of Klein: Fashion, Controversy, and a Business Obsession։ John Wiley & Sons։ էջեր 47–52։ ISBN 978-0-471-47895-9։ Վերցված է հոկտեմբերի 27, 2012 
  5. Rubin Sylvia (մայիսի 12, 2011)։ «Calvin Klein successor Francisco Costa»։ The San Francisco Chronicle 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]