Jump to content

Կարլ Լագերֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Լագերֆելդ
գերմ.՝ Karl Lagerfeld
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1933(1933-09-10)[1][2][3][…]
ԾննդավայրՀամբուրգ, Նացիստական Գերմանիա[4]
Մահացել էփետրվարի 19, 2019(2019-02-19)[5][6][7][…] (85 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՆանտեր
Քաղաքացիություն Գերմանիա
Ազգությունգերմանացի
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտություննորաձևության դիզայներ, լուսանկարիչ, հրատարակիչ, փոստային բացիկների դիզայներ, հագուստ ձևագծող, fashion photographer, dressmaker, հավաքորդ, կինոռեժիսոր և դիզայներ
ԱշխատատուՇանել, Ֆենդի, Balmain և Chloé
Ծնողներհայր՝ Օտտո Լագերֆելդ, մայր՝ Elisabeth Bahlmann?
Պարգևներ և
մրցանակներ
🌐
Ստորագրություն
Изображение автографа
 Karl Lagerfeld Վիքիպահեստում

Կարլ Օտտո Լագերֆելդ (գերմ.՝ Karl Lagerfeld, սեպտեմբերի 10, 1933(1933-09-10)[1][2][3][…], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[4] - փետրվարի 19, 2019(2019-02-19)[5][6][7][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[4]), առավել հայտնի որպես՝ Կարլ Լագերֆելդ (գերմ.՝ Karl Lagerfeld), գերմանացի նորաձևության մոդելյոր, դերասան և լուսանկարիչ, գործում է Փարիզում։ Նա եղել է «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայները և ստեղծագործական տնօրենը։ Տասնամյակներ շարունակ նա մասնակցություն է ունեցել մի շարք նորաձևության և արվեստի հետ կապված նախագծերի։ Ողջ աշխարհում առավել ճանաչված է իր «ապրանքանիշային» սպիտակ մազերով, սև ակնոցով և օսլայած բարձր օձիքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Օտտո Լագերֆելդը[10] ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 10-ին Համբուրգում Էլիզաբեթ և Օտտո Լագերֆելդների ընտանիքում։ Նրա հայրը սերում էր հարուստ գինեվաճառների ընտանիքից, բարգավաճ գործարար էր եղել է բազմալեզու, տիրապետել է ինը լեզվի[11][12], ղեկավարել է Lagerfeld & Co. ներմուծող ընկերությունը, որը մասնագիտացել էր խտացրած կաթի արտադրության մեջ, ինչը հանգեցրել է ամերիկական կաթնամթերքի Carnation ընկերության հետ աշխատելուն։ Իր ճանապարհորդությունների ընթացքում նրա հայրը ներկա է եղել 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի մեծ երկրաշարժի ժամանակ, սակայն անվնաս փրկվել է[13]։ Ռուսերենին ազատ տիրապետելով՝ նրա հայրը Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում նույնիսկ փորձել է երկրի քաղաքացիություն ստանալ, ինչի արդյունքում նրան մեղադրել են լրտեսության մեջ և երեք տարվա բանտարկության դատապարտել Վլադիվոստոկում, իսկ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից հետո վերադարձել է Գերմանիա։ Նրա մորական կողմի պապը՝ Կարլ Բալմանը, կաթոլիկ կենտրոնամետ կուսակցության տեղական քաղաքական գործիչ էր[12]։ Նրա ընտանիքը պատկանել է Հին Կաթոլիկ Եկեղեցուն։ Երբ Լագերֆելդի մայրը հանդիպել է նրա հորը, եղել է Բեռլինից ներքնազգեստի վաճառողուհի։ Նրանք ամուսնացել են 1930 թվականին[14]։

Կարլի ավագ քույրը՝ Մարթա Քրիստիանը, ծնվել է 1931 թվականին։ Լագերֆելդն ուներ ավագ խորթ քույր՝ Թեոդորա Դորոթեան, հոր առաջին ամուսնությունից։ Նրա ազգանունը գրվել է և՛ Լագերֆելդտ («տ»-ով), և՛ Լագերֆելդ։ Ինչպես իր հայրը, նա նույնպես օգտագործում էր Լագերֆելդ գրությունը՝ համարելով, որ այն «ավելի առևտրային է հնչում»[15]։

Նրա ընտանիքը հիմնականում պաշտպանված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի զրկանքներից՝ հոր՝ նացիստական կուսակցության անդամ լինելու և Գերմանիայում «Glücksklee-Milch GmbH» ընկերության միջոցով ունեցած գործարար շահերի շնորհիվ[16][17]։

Մանկուց նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կերպարվեստի նկատմամբ, և նախկին դասընկերները հիշում էին, որ նա միշտ ուրվագծեր էր անում՝ «անկախ նրանից, թե ինչ էին անում դասարանում»[18]։ Լագերֆելդը հարցազրույցներին ասել է, որ Համբուրգի պատկերասրահ հաճախ այցելելով՝ նա շատ ավելի շատ է սովորել, քան դպրոցում[19][20]։

Լագերֆելդը թաքցրել է իր իրական տարիքը՝ նշելով ծննդյան տարբեր ամսաթվեր։ 2009 թվականին նա հարցազրույցի ժամանակ ասել է, որ ծնվել է 1933-1938 թվականների միջակայքում, սակայն ճշգրիտ ամսաթիվը հաստատող փաստաթղթեր չկան։ 2013 թվականի ապրիլին նա ասել է, որ ծնվել է 1935 թվականին, և որ իր տարիքի շուրջ շփոթմունքը մոր մեղքով է[21]։

1934 թվականին ծնողները մեծ կալվածք են գնել Բադ Բրամշտեդտում։ 1939 թվականին ընտանիքը վերադարձել է Համբուրգ։ 1944 թվականին, երբ քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր դաշնակիցների ռմբակոծության հետևանքով, Լագերֆելդները կրկին բնակություն են հաստատել Բադ Բրամշտեդտում։ 1949 թվականին ընտանիքը կրկին վերադարձել է Համբուրգ, որտեղ Կառլը շարունակել է ուսումը Բիսմարկի դպրոցում։ Նույն թվականին՝ 1949 թվականին, նա մոր հետ մասնակցել է Քրիստիան Դիորի նորաձևության ցուցադրությանը, որը զարմացրել է իրեն։

1952 թվականին տեղափոխվեց Փարիզ։ Սովորել է դպրոցում՝ համատեղելով բարձր նորաձևությունը։ 1955 թվականին Կարլը ստացել է առաջին մրցանակը վերարկուի դիզայնի մրցույթում, որը կազմակերպել էր Միջազգային Բուրդի քարտուղարությունը։ Հետո դարձավ Պիեռ Բալմենի օգնականը, ում հետ աշխատեց մինչև 1958 թվականը։

1959 թվականին Լագերֆելդին հրավիրում են Ժանա Պատուի տուն, որտեղ նա ստանում է գեղարվեստական ղեկավարի պաշտոն։ Այստեղ նա աշխատում է մինչև 1963 թվականը։

1963 թվականից սկսեց աշխատել միանգամից չորս նորաձևության տներում՝ Chloé, Krizia, Charles Jourdan և Fendi՝ ստեղծելով յուրաքանչյուրի համար բոլորովին տարբեր հավաքածուներ։

1974 թվականին Կարլ Լագերֆելդը հիմնադրեց իր սեփական գիծը՝ Karl Lagerfeld Impression-ը։ 1979 թվականին նա ստացել է հրավեր՝ որպես դասախոս Վիեննայի ավագ դպրոցում կիրառական արվեստ դասավանդելու։

1983 թվականին դարձել է Chanel-ի գեղարվեստական ղեկավարը։ Աշխատել է Chanelprêt-à-porter հավաքածուի ստեղծման վրա։ Հիմնադրեց KL and KL by Karl Lagerfeld գիծը։

1987 թվականից զբաղվում է լուսանկարչությամբ, հրատարակել է մի քանի գիրք։ 1993 թվականին արժանացել է Lucky Strike Designer Award մրցանակին։

1987-1995 թվականներին Կարլը համագործակցել է գերմանական հագուստ արտադրողներից մեկի՝ Կլայս Շտայլմանի հետ։

1992-1997 թվականներին նորից դարձել է Chloé-ի գլխավոր դիզայներ։

1996 թվականին ստացել է մրցանակ՝ գերմանական լուսանկարչության միության կողմից։ 1998 թվականին Փարիզում բացել է Karl Lagerfeld պատկերասրահը։

Կարլ Լագերֆելդը հայտնի է որպես օծանելիքի ստեղծող։ Նա ստեղծել է բուրմունքներ. Chloé (1975), KL (1982), KL pour Homme (1986), Lagerfeld Photo (1990), Jako (1997)։ Ստեղծել է գրքի հոտով բուրմունք։

Կարլ Լագերֆելդին է պատկանում Փարիզում գտնվող գեղարվեստական պատկերասրահը, որի անվանումն է Lagerfeld Gallery — Studio 7L։ 2000 թվականին Փարիզում հիմնում է իր սեփական հրատարակչությունը, որը կոչվում է 7L։ Նույն տարում նա իր գրքերի հավաքածուի մի մասը՝ 18-րդ դարի ֆրանսիական արվեստի վերաբերյալ, վաճառում է Christie's աճուրդում։ Ղեկավարում է Փարիզում գտնվող "7L" գրախանութը։ Մեծ գրքասեր է, ունի սեփական գրադարան՝ 300 հազար հատոր գրքով։

2007 թվականին Բեռլինի միջազգային կինոփառատոնում կայացավ Ռոդոլֆ Մարկոնիի «Լագերֆելդի գաղտնիքները» (Lagerfeld. Confidential) ֆիլմի պրեմիերան։

2014 թվականին դուրս է եկել ֆրանսիացի ռեժիսոր Ջալիլյա Լեսպերի «Իվ Սեն-Լորան» ֆիլմը, որտեղ ցույց է տալիս երկու երիտասարդ դիզայներների՝ Կարլ Լագերֆելդի և Իվ Սեն Լորանի բարեկամական հարաբերությունները։ Լագերֆելդի դերը կատարել է Նիկոլայ Կինսկին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագերֆելդը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել[22]։ 1971 թվականին նա հանդիպել է փարիզցի դենդի Ժակ դը Բաշեին։ 1973 թվականին դը Բաշեն հարաբերություններ է սկսել Իվ Սեն Լորանի հետ, ինչը հանգեցրել է դիզայներների միջև երկարատև բարեկամության խզմանը (նրանք հետագայում կրկին սկսել են շփվել)։ Պիեռ Բերժեի ճնշման տակ Սեն Լորանը խզել է կապերը դը Բաշեի հետ, ինչից հետո նա կրկին դարձել է Լագերֆելդի կյանքի ուղեկիցը։ 1989 թվականին դը Բաշեի ՁԻԱՀ-ից մահից հետո Լագերֆելդն ապրել է մենակ[23]։ Նա շուրջօրյա իր տրամադրության տակ ունեցել է տնային տնտեսուհի, խոհարար և վարորդ[24]։

Կյանքի վերջին տարիներին Լագերֆելդը շատ կապված է եղել իր ընտանի կենդանու՝ Շուպետ անունով բիրմայական կատվի հետ, և նույնիսկ գիրք է գրել նրա մասին: Շուպետը ոգեշնչել է նրան ստեղծել աքսեսուարների կապսուլային հավաքածու, ինչպես նաև դարձել է Karl Lagerfeld ապրանքանիշի ստորագրային տպագրություններից մեկի նախատիպը: Նա մասնակցել է մի քանի գովազդային արշավների նկարահանումներին, որոնց ընդհանուր «վաստակը», ըստ դիզայների, ավելի քան 3 միլիոն եվրո էր: Լագերֆելդը նրա համար գնել է անձնական ինքնաթիռ և վարձել երկու աղախին:

Ունենալով Գերմանիայի քաղաքացիություն՝ Կարլ Լագերֆելդը կարողացել է իր կարողությունը կտակել կատվին[25] (Ֆրանսիայում ժառանգության փոխանցումը կենդանիներին արգելված է):

Լագերֆելդի բնորոշ կերպարը, զուգորդված նրա անփայլ, ձյունաճերմակ մազերի հետ, որոնք հավաքված էին պոչիկի մեջ, նրա մուգ արևային ակնոցն էր, որը շտկում էր նրա տեսողական արատը[26][27]։ Մինչև 2000-ական թվականները, հատկապես 1980-ական և 1990-ական թվականներին, դիզայները հանրային միջոցառումներին ներկայանում էր ձեռքին հովհար[28]։ Նրա խոսքով՝ հովհարը ծառայում էր որպես պաշտպանություն ծխախոտի ծխից և պապարացիներից։ Քանի որ Լագերֆելդը սկսել էր քաշ հավաքել Բաշերի մահից հետո, նա հիմնականում իր հագուստը գնում էր ճապոնացի դիզայներներից, ինչպիսիք են Մացուդան, Կոմ դե Գարսոնսը և Յամամոտոն: 2000 թվականի նոյեմբերի 1-ից սկսած՝ 13 ամսվա ընթացքում, Լագերֆելդը կորցրել է մոտ 42 կգ՝ շնորհիվ ֆրանսիացի բժշկի կողմից մշակված 3D Diet (Designer, Doctor, Diet) ծրագրի[29]: Դրա պատճառը Հեդի Սլիմանի նեղ Dior Homme կոստյումներն էին, որոնք Լագերֆելդը ցանկանում էր կրել. «Ես նեղ կոստյումներ եմ կրում, որպեսզի չգիրանամ: Իմ միակ նպատակն է շարունակել կրել Dior-ի 48/46 չափսի հագուստ»[30]: Բացի այդ, 2000-ականների կեսերից Լագերֆելդը նախապատվությունը տվել է առանց մատների ձեռնոցներին, Chrome Hearts-ի արծաթե զարդերին, փակ օձիքներին և նեղ տաբատներին կամ ջինսերին[31][32]:

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագերֆելդը մշտապես քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ նախընտրել է նիհարավուն մոդելներին՝ նրանց հրավիրելով իր հավաքածուների ցուցադրությանը մասնակցելու։ Նա բացասաբար էր արտահայտվում այն արգելքի դեմ, երբ չափազանց նիհար մոդելներին չէր թույլատրվում բարձրանալ պոդիում[33]։ 2004 թվականին լուրերում հայտնվեց H&M նորաձևության խանութների ցանցի հավաքածուի վերաբերյալ բացասական հղումը։ Ընկերությունը գնորդին առաջարկում էր ավելի մեծ չափսերի հագուստ, ինչին Լագերֆելդն այսպես արձագանքեց. «Այն, ինչը ես մշակել եմ, հանդիսանում է նորաձևություն նիհար կազմվածք ունեցող մարդկանց համար։ Ի սկզբանե այդպիսին է եղել գաղափարը»[34]։

2017 թվականի նոյեմբերին Լագերֆելդը հանրության վրդովմունքին արժանացավ՝ ֆրանսիական հեռուստատեսութան եթերում մուսուլման փախստականներին անվանելով «հրեաների վատագույն թշնամիներ»[35][36]։

2018 թվականի մայիսին Կարլ Լագերֆելդը ֆրանսիական Le Point շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ «տանել չի կարողանում» Անգելա Մերկելին՝ փախստականների նկատմամբ վարած քաղաքականության պատճառով։ Իր կասկածելի որոշմամբ՝ Գերմանիայում ընդունելու «մեկ միլիոն ներգաղթյալներին», նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը դեպի Բունդեսթագ ճանապարհ հարթեց։ Այժմ «հարյուրավոր նեոնացիստներ խորհրդարանում» նստած են, քանի որ Անգելա Մերկելը «մոռացել է» գերմանական պատմությունը։ «Եթե սա շարունակվի, ես կհրաժարվեմ գերմանական քաղաքացիությունից»[37]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
  5. 5,0 5,1 5,2 http://www.purepeople.com/article/karl-lagerfeld-est-mort-a-l-age-de-85-ans_a325121/1
  6. 6,0 6,1 6,2 https://www.trendmagazin.ch/stars/karl-lagerfeld/
  7. 7,0 7,1 7,2 https://www.bbc.com/news/entertainment-arts-47293612
  8. Nicolas Sarkozy ehrt deutschen: ModezarFranzösischer Verdienstorden für Karl Lagerfeld (գերմ.) // Rheinische PostRheinisch-Bergische Druckerei- und Verlagsgesellschaft, 2010.
  9. Geoffrey Beene Lifetime Achievement AwardsGeoffrey Beene Foundation.
  10. «Fashion designer Lagerfeld dead at 85». BBC. 2019 թ․ փետրվարի 19.
  11. understitch (2023 թ․ ապրիլի 23). «The Life and Death of Karl Lagerfeld». YouTube. «...was actually a polyglot, speaking nine different languages, including Russian, and so was a genuinely successful businessman there...»
  12. 12,0 12,1 Reiners, Gisela (2013 թ․ հուլիսի 7). «Der große Karl wird doch schon 80». Die Welt. Axel Springers. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
  13. Horyn, Cathy (6 October 2013). "Why Fashion Films Are Usually Cartoons". The New York Times. p. 13
  14. Otto Lagerfeld Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine, in Neue Deutsche Biographie
  15. Lagerfeld, Karl; Houdret, Jean-Claude (2005). The Karl Lagerfeld Diet. PowerHouse Books. ISBN 978-1-57687-251-2.
  16. Sahner, Paul (2009). Karl (գերմաներեն). mvg verlag. էջ 15. ISBN 978-3-86882-015-7.
  17. Encyclopedia of World Biography. Vol. 9. Gale Research. 1998. էջ 161. ISBN 978-0-7876-2221-3. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին. «Fashion designer Karl Lagerfeld was born on 10 September 1935, in Hamburg, Germany.»
  18. DW Documentary (2014), 14:00.
  19. DW Documentary (2014), 16:50.
  20. Biography News, Volume 1. Gale Research Company. 1974.
  21. «Лагерфельд, Карл» (ռուսերեն). Энциклопедия моды. 2016 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. Der Designer und die Model-Muse Արխիվացված 2009-09-12 Wayback Machine(գերմ.)
  23. «Die Welt, 11.04.2007». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  24. «Интервью в «Zeit-Magazin», 18.12.2008». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  25. Анастасия ПЛЕШАКОВА | Сайт «Комсомольской правды» (2019 թ․ փետրվարի 19). «Карл Лагерфельд завещал свое состояние любимой кошке Шупет» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  26. «Модный кайзер: привычки и слабости Карла Лагерфельда» (ռուսերեն). РИА Новости. 2013-09-10:17:50. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  27. «Karl Lagerfeld: Der Zopf - sein Markenzeichen» (գերմաներեն). GALA. 2010 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  28. Süddeutsche de GmbH, Munich Germany. «"Ich bin doch kein Inder"» (գերմաներեն). Süddeutsche.de. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  29. «Die 3D-Diät - Abnehmen wie Karl Lagerfeld. So wird sie durchgeführt» (գերմաներեն). Low Carb Kompendium - Rezepte, Ernährungspläne, Tagebücher. 2017 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  30. Süddeutsche de GmbH, Munich Germany. «"Ich bin doch kein Inder"» (գերմաներեն). Süddeutsche.de. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  31. WELT (2007 թ․ ապրիլի 10). «Foto-Ausstellung: Lagerfeld über den modernen Mann». DIE WELT. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  32. Kaiser, Alfons. «Designer-ABC: Lagerfeld, Karl». FAZ.NET (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  33. VADIAN NET AG. «Karl bleibt stur: Chanel-Mode für spindeldürre Frauen» (գերմաներեն). www.news.ch. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  34. [https://web.archive.org/web/20041118144134/http://www.netzeitung.de/entertainment/style/313488.html «NETZEITUNG STYLE: Lagerfeld ver�rgert �ber H&M»]. web.archive.org. 2004 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 32 (օգնություն)
  35. «„Schlimmste Feinde" der Juden: Karl Lagerfeld empört mit Aussage zu Flüchtlingen». FAZ.NET (գերմաներեն). 0174-4909. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  36. «TV-Eklat: Karl Lagerfeld nennt Flüchtlinge "Feinde" der Juden». Spiegel Online. 2017 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  37. «Flüchtlingspolitik: Karl Lagerfeld "hasst" die Bundeskanzlerin». Spiegel Online. 2018 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Լագերֆելդ» հոդվածին։