Քելվին Քլայն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քելվին Քլայն (այլ կիրառումներ)
Քելվին Քլայն անգլ.՝ Calvin Klein | |
---|---|
Քելվին Քլայնը 2011 թվականին | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1942 |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ամերիկացի |
Ազգություն | ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Տեխնոլոգիայի նորաձևության ինստիտուտ[1][2], Արվեստի և դիզայնի ավագ դպրոց և IESE բիզնես-դպրոց |
Մասնագիտություն | դիզայներ |
Ամուսին | Ջեյն Սենթր (1965–1974) Քելլի Ռեկտոր (1986–2006) |
Ծնողներ | Ֆլոր Սթերն Քլայն Լեո Քլայն |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարսի Քլայն |
Կայք | ck.com |
![]() |
Քալվին Ռիչարդ Քլայն (նոյեմբերի 19, 1942[4][5][6][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դիզայներ, ով Calvin Klein բրենդի հիմնադիրն է։ Բացի հագուստից, Քլայնը իր անունն է տվել նաև օծանելիքներին, ժամացույցներին և ակնեղենին։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլայնը ծնվել է Բրոնքս շրջանում (Նյու Յորք)՝ հրեաների ընտանիքում[7]։ Նրա հայրը հունգարացի էմիգրանտ է, իսկ մայրը ավստրիացի և ամերիկացի գաղթականների դուստր է[7]։ Քլայնը հաճախել է Արվեստի և դիզայնի ավագ դպրոցը և ստացել բարձրագույն ուսուցում, սակայն չի ավարտել այն։ Չնայած դրան, նա Fashion Institute of Technology համալսարանի կողմից 2003 թվականին ստացավ պատվավոր դոկտորի կոչում։ 1962 թվականին աշխատել է Դան Միլսթեյնի համար, ով վերարկուներ և կոստյումներ արտադրող էր և աշխատել նաև Նյու Յորքի այլ խանութներում։ Իսկ արդեն 1968 թվականին նա և իր մանկության ընկեր[8] Բերի Շվարթզը ստեղծեցին իրենց առաջին կաղմակերպությունը[8][9]։ Նա միանգամից հայտնի դարձավ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ժամանակ՝ իր ստեղծած հագուստի «մաքուր» արտադրության համար։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1964 թվականին նա ամուսնացավ տեքստիլ դիզայներ Ջեյն Սենթրի հետ[10]։ Համատեղ նրանք ունեցան աղջիկ՝ Մարսի Քլայնը[11], ով դարձավ հեռուստատեսային պրոդյուսեր և այժմ աշխատում է NBC–ի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում։ Սակայն նրանք 1974 թվականի բաժանվեցին[10]։ 1986–ի սեպտեմբերին Իտալիայում[10] գնումների նպատակով ճամփորդության մեկնման ժամանակ նա ամուսնացավ իր օգնականի՝ Քելլի Ռեկտորի հետ, ով հետագայում դարձավ լուսանկարիչ։ Զույգը ամուսնալուծվեց 2006 թվականի ապրիլին[9][12]։ 2003 թվականին Քլայնը Սաութհեմփթոնում օվկիանոսի դիմաց գնեց մասնավոր տարածք և այնտեղ պատրաստեց 75 միլիոն դոլար արժողությամբ ապակե և բետոնե առանձնատուն[9][13]։
Քլայնը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նվիրատու է սկսած 1980 թվականից, և նվիրաբերել է կուսակցության թեկնածուներին շուրջ 250,000 դոլար[14]։
Հայտնվել է նաև որոշ հեռուստաշոուներում, օրինակ՝ 30 Rock[15] և Seinfeld։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://timeline.fitnyc.edu/
- ↑ https://www.fitnyc.edu/academics/academic-divisions/art-and-design/fashion-design/beyond-graduation.php
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 7,0 7,1 Marsh, Lisa The House of Klein: Fashion, Controversy, and a Business Obsession ISBN 9780471478959 | Publisher: Wiley \ Publication date: 5/4/2004
- ↑ 8,0 8,1 Chevalier, Michel (2012)։ Luxury Brand Management։ Singapore: John Wiley & Sons։ ISBN 978-1-118-17176-9
- ↑ 9,0 9,1 9,2 «Calvin j»։ Citylife.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-01-ին։ Վերցված է հունվարի 28, 2010
- ↑ 10,0 10,1 10,2 Gross Michael։ «The Latest Calvin»։ Originally New York magazine։ Վերցված է հուլիսի 14, 2014
- ↑ «Calvin Klein»։ Vogue։ 2008-04-22։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-18-ին։ Վերցված է հունվարի 28, 2010
- ↑ «AT LAST, A BABY FOR KELLY AT 50»։ PageSix.com (The New York Post)։ օգոստոսի 28, 2007։ Վերցված է հուլիսի 14, 2014
- ↑ Daily Mail: "Billionaire Lane: From fashion designers to real estate tycoons and Wall Street financiers. Meet those who live on the East Coast's most exclusive 5-mile stretch with a private beach and helipad" By CHARLENE ADAMS May 23, 2015
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-13-ին։ Վերցված է 2015-08-04
- ↑ Odell Amy (2009-01-23)։ «Victoria Beckham Now in Russian Vogue; Calvin Klein Spotted at 30 Rock»։ New York։ Վերցված է 2010-03-11
|