Էսկադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսկադա
HK Tung Chung CityGate Outlets shop ESCADA Oct-2012.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն, նորաձևության տուն, նորաձևության ապրանքանիշ և ձեռնարկություն
Հիմնադրված է1978[1]
ՀիմնադիրMargaretha Ley?
ՎայրՄյունխեն, Գերմանիա
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏնօրենIris Epple-Righi?[2]
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
ՍեփականատերMegha Mittal?
Կայքescada.com

Էսկադան միջազգային շքեղ նորաձևության կազմակերպություն է, որն արտադրում է կանացի հագուստ։ Բրենդը ունի խանութներ շուրջ 60 տարբեր երկրներում։ Հիմնականում վաճառվում են Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, և Ասիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Escada–ի դուստր ընկերության՝ Escada Sport–ի 2013 թվականի գարնան ցուցահանդեսը

Էսկադան հայտնաբերել են Մարգարեթա և Ուուլֆգանգ Լեյներ 1978 թվականին Մյունխենում (Գերմանիա)։ Ընկերությունը ճանաչում ստացավ իր տարբերվող ստեղծագործություններով՝ անսովոր գույների և երանգների համատեղումով, բացառիկ հագուստի դիզայնով նախագծված և գործած հագուստով։ Նկատելով, որ ընկերության աճը արագորեն բարձրանում է, նրանք ընդլայնեցին իրենց հավաքածուն և դրանց ստեղծագործական աշխատանքները։

1986 թվականին Էսկադան դուրս եկավ համաշխարհային ասպարեզ։ Իսկ 1994 թվականին թողարկվեց ընկերության նոր գիծը՝ Escada Sport–ը, որը սկսեց արտադրել իր իսկ հավաքածուն և համագործակցեց Procter & Gamble ընկերության հետ։

Սկսած 2008 թվականի հուլիսից Բրունո Սալզերը ընկերության գործադիր տնօրենն էր, ով պատասխանատու էր դիզայնի, մարկեթինգի և վաճառքի համար։ Սակայն 2009 թվականի օգոստոսի 11–ին ընկերությունը սնանկացավ[3]։ Ընկերությունը ձեռք բերվեց ազգությամբ հնդիկ միլիոնատեր Լակշմի Միթալի կողմից, ով տնօրենի կոչումը տվեց իր խորթ աղջկան՝ Մեջա Միթալին, ով այժմ էլ ընկերության սեփականատերն է[4]։

Escada–ի խանութը Հոնգկոնգում

Ուշագրավ հաճախորդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի թագադրված արքայադուստր Վիկտորիան Էսկադաի մշտական հաճախորդ է։ Նա հագել է բրենդի զգեստերից մեկը Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլասի հարսանեկան արարողության ժամանակ 2010 թվականին։

2011 թվականին Յորքի դքսուհի Սարան կրել է բրենդի զգեստը Էլթոն Ջոնի White Tie and Tiara համերգային շրջագայության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]