Գուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուչի
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, նորաձևության ապրանքանիշ և նորաձևության տուն
Անվանված է ի պատիվԳուչիո Գուչի
Հիմնադրված է1921
ՀիմնադիրԳուչիո Գուչի
ՎայրՖլորենցիա, Իտալիա և Ֆլորենցիա, Իտալիա
Երկիր Իտալիա
Արդյունաբերություննորաձևություն
Աշխատողների թիվ0 մարդ (2018)
Մայր ընկերությունKering
Կայքgucci.com(անգլ.)
 Gucci Վիքիպահեստում

Գուչի (իտալ.՝ Gucci) (ինչպես նաև Տուն Գուչի (անգլ.՝ House of Gucci), իտալական նորաձևության տուն, հագուստ, օծանելիք, աքսեսուարներ և տեքստիլ արտադրող։ Պատկանում է ֆրանսիական կոնգլոմերատ Kering-ին և հանդիսանում է վաճառքի ծավալով երկրորդ խոշոր նորաձև ապրանք արտադրող ընկերությունը՝ LVMH-ից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Gucci» նորաձևության տունը հիմնադրվել է 1904 թվականին Ֆլորենցիայում Գուչո Գուչիի կողմից (իտալ.՝ Guccio Gucci, 1881-1953): Երիտասարդ տարիներին Գուչոն ապրել է Լոնդոնում, որտեղ աշխատում էր մատուցող «Սավոյ» հյուրանոցում։ Հաճախորդների կաշվե պայուսակները և ճամպրուկներն այնպիսի տպավորություն թողեցին, որ վերադառնալով Ֆլորենցիա նա սկսեց զբաղվել փոկագործական վարպետությամբ և բացեց արհեստանոց, որը զբաղվում էր թամբերի, ձիավարության համար երկարաճիտ կոշիկների և ճամպրուկների պատրաստմամբ։ 1938 թվականին Գուչոն Հռոմում բացեց իր ֆիրմային խանութը։ 1947 թվականին ստեղծվել են բամբուկե բռնակներով պայուսակները, 1950-ական թվականներին հայտնվեցին ժապավենները միահյուսված նախշերով կտորներ և մետաղյա ճարմանդներով զամշե մոկասինները, որոնք դարձան ընկերության «ֆիրմային» արտադրանքը։

1953 թվականին Գուչոյի մահից հետո նրա հիմնադրած գործն անցավ իր որդիներին՝ Ալդո և Ռոդոլֆոյին, որոնցին յուրաքանչյուրը ստացավ ընկերության եկամուտի 50 %-ը։ Ալդոն Իտալիայից տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ կարողացավ լայնացնել գործը, Նյու-Յորքում, Լոնդոնում, Փարիզում, իսկ հետո 1960-ականների վերջում՝ Հոնկոնգում, Տոկիոյում և Սեուլում խանութներ բացելով։

Այդ ժամանակ հայտնվեց ընկերության ժամանակակից պատկերանիշը՝ միահյուսված GG տառերը (Գուչո Գուչի անվան սկզբնատառերը)։

Ալդո Գուչին լայնացրեց ընկերության հետաքրքրությունները, պայմանագիր կապելով American Motors ընկերության հետ։ 1972 թվականի Hornet մեքենան, համալրված Sportabout ֆուրգոնով, դարձավ ամենաառաջին ամերիակական մեքենաներից մեկը, որը թողարկվել է հատուկ կոմպլեկտավորումով՝ ստեղծված նորաձևության աշխարհից դիզայներով։ Վաճառասրահը շրջակարված էր բեժագույն կտորով՝ կանաչ, կարմիր շերտագծերով և «Gucci» պատկերանիշերով։

1977 թվականին Ալդոն իր որդուն՝ Պաոլոյին նշանակեց փոխնախագահ և Gucci Shops Inc-ի և ամերիկական ստորաբաժանման Gucci Parfums օծանելիքի արտադրության գլխավոր տեսուչ։ Իտալիայում ապրող եղբոր քիչ ուշադրության դարձնելու պատճառով՝ օծանելիքի ստորաբաժանման հիմնական կառավարումը անցավ նրա ընտանիքին, իսկ Ռոդոլֆոյին մնաց միայն 20% արժեթղթերի փաթեթը։

1978 թվականին Պաոլոն ցանկանալով արդիականացնել և լայնացնել արտադրությունը՝ հեռացված էր իտալական ստորաբաժանման աշխատաքնից, քանի որ Ռոդոլֆոն ցանկանում էր պահպանել «ձեռքի աշխատանքի» բացառիկ արտադրանքի որակը, դա բերեց հորեղբոր և եղբորորդու միջև կոնֆլիկտի։

1970-ականների վերջում մի շարք սխալ գործնական որոշումներ և ընտանեկան կռիվերը բերեցին ընկերության սնանկացմանը։ 1979 թվականին Ալդոն ցանկանալով պահպանել Gucci Parfums օծանելիքի շարքը, թողարկեց Gucci Accessories Collection շարքը, որը իր մեջ ներգրավվում էր այնպսի փոքր աքսեսուարներ ինչպես կոսմետիկ պարագաների տուփեր, գրիչներ, լուցիչներ, որոնք ավելի էժան են, քան հիմնական աքսեսուարները։ Gucci-ի Gucci Accessories Collection շարքի ապրանքները ավելի լավ էին վաճառվում, քան ֆիրմայի թանկ արտադրանքը։ Այդ փաստը դարձավ անկման հիմնական պատճառներից մեկը։ Ընկավ բացառիկ արտադրանքի վաճառքի տոկոսը, այն ժամանակ մինչ ուրիշ խանութներ ողողում էին «Գուչիի» էժան մանրուքները։ Ընկերության համբավը ընկած էր։

1960-ական և 1970-ական թվականներին Gucci-ն փառքի գագաթին էր այնպիսի անունների շնորհիվ, ինչպիսիք են Օդրի Հեփբերնը և Ժաքլին Քենեդին։ Բայց 1980-ականներին Gucci-ն կորցրեց իր դիրքերը։
- Գրեյդոն Կարտներ

1980-ականների սկզբում Պաոլո Գուչին ցանկացավ արտադրանք թողարկել իր անվան տակ։ Որպեսզի ստանա այդ իրավունքը, նա ստիպված էր դատարան դիմել։ Ի պատասխան դրան Ալդոն հեռացրեց որդուն բոլոր դիրքերից, որից հետո Պաոլոն տեղեկացրեց ԱՄՆ-ի հարկային ծառայությանը իր հոր ֆինանսական խարդախությունների մասին։ Արդյունքում 1986 թվականին Ալդո Գուչին մեղադրվեց օֆշորային ընկերությունների օգտագործման մեջ՝ եկամուտներ թաքցնելու և հարկերը 7 միլիոն $-ի չափով չճարելու համար։ Նա բանտարկված էր 1 տարով և 1 օրով (իր հերթին, 1994 թվականին Պաոլոն ճաղերի հետևում անց էր կացրել 5 շաբաթ՝ իր երկրորդ կնոջը՝ Ջեննի Հարվուդին իր աղջկան Ջեմմային պահելու համար ալիմենտը կես միլիոն գումար չվճարելու համար)

1987 թվականին որոշ տվյալների համաձայն Պաոլոն իր բաժինը վաճառեց Investcorp ընկերությանը 41 միլիոն $ գումարով։ Այդ ժամանակ էլ նա հայտարարեց իր պարտքերի մասին (90 միլիոն $): Փորձելով խուսափել սնանկացումից և ցանկանալով մարել պարտքերը՝ մահից մի շաբաթ առաջ նա ստորագրեց սեփական պարտքերի վերանայման պլանը։ Նրա հանկարծամահ լինելը դարձավ ժառանգության համար կռվի պատճառ (առանձնատուն, ախոռ՝ զտարյուն արաբական ձիերով, Արևմտյան Սուսսեկս (Մեծ Բրիտանիա), գնահատված մոտավորապես 3 միլիոն ֆունտ)։

1983 թվականին Ռոդոլֆոյի մահից հետո նրան պատկանող ընկերության բաժինն անցավ որդուն՝ Մաուրիցիոյին (իտալ.՝ Maurizio Gucci), որը վեճ առաջացրեց երկու ընտանիքների միջև։

Մաուրիցիոն Պաոլոյի և Ալդոյի հետ որոշեց մեծացնել իր ազդեցությունը ընկերության տնօրենների խորհուրդում և Նիդեռլանդներում կազմավորեց Gucci Licensing-ի համար առանձին արտոնագրեր։ Նրանից հետո, որ մնացած ընտանիքը թողեց ընկերությունը, վերջին տերիների ընթացքում առաջին անգամ միայն մի հոգի էր կանգնած Gucci-ի ընկերության ղեկին։ Մաուրիցիոն վերջացրեց ընտանեկան կռիվները, որոնք վնասում էին ընկերությանը և որոշեց փնտրել ուրիշ տաղանդներ ապագա Gucci-ի համար։

Կորպորացիա Gucci[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներին վերջում տեղի ունեցած փոփոխությունները Gucci-ն դարձրին աշխարհում ամենաազդեցիկ և եկամտային նորաձևության տներից մեկը։ 1995 թվականին հոկտեմբերին ընկերությունը դարձավ հրապարակային և թողարկեց արժեթղթեր AEX և NYSE-ում, յուրաքանչյուրը $22: 1997 թվականը նույնպես հաջողվակ էր ընկերության համար, քանի որ նրա կողմից ձեռք բերվեց Severin-Montres ընկերությունը, վերանվանված Gucci Timepieces-ի։

Նոր կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Մաուրիցիո Գուչին համոզում է Դոուն Մելոյին (անգլ.՝ Dawn Mello) միանալ վերակազմավորված Gucci Group, որպես գործադիր փոխ-նախագահ և կրեատիվ տնօրեն։ Gucci America-ն գլխավորեց Դոմինիկո դե Սոլ իրավաբանը (իտալ.՝ Domenico De Sole), որը 1987-1989 թվականներին օգնել է Մաուրիցիոյին ընկերության վերակազմավորմանը։

Gucci տան համար աշխատում էին Ջոֆրի Բին և Քելվին Քլայն մոդլեագործները։ 1990 թվականին Մելոյի պահանջով, կանացի հագուստի ստեղծման համար հրավիրվեցին երիտասարդ և համարյա անհայտ Թոմ Ֆորդը, որը մինչև այդ աշխատել է Էլիս Փերրիի ընկերությունում։

Gucci խանութ

1990-ականների սկիզբը ամբողջ պատմության մեջ դարձան ընկերության ամենավատ տարիները։ Մաուրիցիոյի գործողությունների շնորհիվ իջավ աքսեսուարների վաճառքի թափը, մինչև այդ միայն ԱՄՆ-ում բերում էին 110 միլիոն դոլար։ Ընկերությունը կրում էր վնասներ և սնանկացման եզրին էր։ Այդ ամենը դժգոհություն էր առաջացնում Gucci America-ի և Investcorp-ի բաժնետերերի մոտ։ Մի քանի տարի անց կառավարիչները ձայների մեծամասնությունից ելնելով հեռացրին Մաուրիցիոյին ղեկավարությունից։ 1993 թվականի օգոստոսից նա ստիպված էր վաճառել Investcorp ընկերության իր բաժինը։ Ավելի քիչ քան 1 տարվա ընթացքում Մաուրիցիոյի հեռանալուց հետո, Դոուն Մելոն վերադարձավ Bergdorf Goodman: Թոմ Ֆորդը դառնալով կրեատիվ տնօրեն, ցանկացավ ստեղծել ընկերության համար բոլորովին նոր ոճ և Դոմենիկո դե Սոլը, որը Gucci Group NV-ում զբաղեցրել է նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի տեղը, օգնել է նրան։

1997 թվականի մարտի 27-ին Մաուրիցիոն գնդակահարված էր վարձու մարդասպանով, որը վարձել է իր նախկին կինը՝ Պատրիցիան[1]։ Այդ ժամանակ Դոմենիկո Դե Սոլը տնօրենների խորհուրդում մերժում է Arnault ընկերության հրավերը, որտեղ նա ցանկանում էր մուտք ստանալ ընկերության գաղտնի ինֆորմացիային աշխատավարձի, ստրատեգիական ժողովների և դիզայներական կոնցեպտների մասին։ Դե Սոլը հակազդում է նոր արժեթղթերի թողարկմանը, որպեսզի թուլանա Arnault-ի արժեթղթերի փաթեթի նշանակությունը։ Նաև նա մոտենում է ֆրանսիական Pinault-Printemps-Redoute (PPR) ընկերությանը՝ հնարավոր ստրատեգիական կապի կազմավորման համար։ Ընկերության հիմնադիր՝ Ֆրանսուա Պինոն համաձայնվում է այդ մտքի հետ և ձեռք է բերում 37 միլիոն արժեթղթեր կամ բաժնի 40%-ը։ Arnault-ի բաժինը ջրիկացված էր մինչև 20%-ը։ Իրավաբանական կռիվը շարունակվում էր պահանջելով դնել հարցականի տակ Gucci-PPR-ի նոր գործնկերների օրինակությունը։ Այնուամենայնիվ Նիդեռլանդների դատը վերջնական աջակցեցին PPR-ի գործարքին, քանի որ նա չի խախտում երկրի գործնական օրենքները։ Այս պահին PPR-ին է պատկանում խմբի 68 %-ը։ Երկրորդ խոշոր բաժնետեր է հանդիսանում Crédit Lyonnais-ը 11 %-ով։ 2001 թվականին սեպտեմբերին համաձայնությունը բաժանված էր Gucci Group-ի, LVMH-ի և PPR-ի միջև։ 2001 թվականը Gucci Group-ի համար նույնպես դարձավ անհավանական տարի Bottega Venetta-ի, Di Modolo-ի, Balenciaga-ի տոկոսների ձեռք բերմամբ և Stella McCartney-ի հետ համագործակցություն հաստատելով։

2003 թվականին PPR-ը Թոմ Ֆորդի և Դե Սոլի հետ պայմանագիրը վերականգնելու անհաջող փորձից հետո որոշում են հեռանալ Gucci Group-ից։ Ֆորդի վերջին շոուն Gucci-ի համար եղել է վերադարձ իր առաջին հաջողված հավաքածուի արմատներին՝ հայտնիի պաշտամունքին։ Գովազդային պատճենների վրա արտացոլվում էին հասարակ, ողորկ զգեստերով մոդելներ, ոգևորված 1920-ական թվականների համր ֆիլմի աստղերի գլամուրով։ Ֆորդի հեռանալու մասին հայտարարությունը ուղեկցվում էր Նյու-Յորքի խանութների ապրանքների լրիվ վաճառքով, իսկ նրա վերջին աքսեսուարները սպասողների ցուցակները կազմված էին Միլանի հավաքածուի ցուցադրումից հետո միայն մի քանի օրվա ընթացքում։ 2005 թվականին Թոմ Ֆորդին սկսեց մշակել Estee Lauder-ի համար կոսմետիկայի շարքի դիզայնը և պլանավորել իր սեփական պրետ-ա-պորտե և աքսեսուարների շարքը Tom Ford լեյբլի տակ։

Գուչին այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն BusinessWeek ամսագրի տվյալներին՝ 2008 թվականին Գուչի բրենդը աշխատել է €2.2 միլիարդ։

Բրենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Gucci օծանելիք

Համաշխարհային օֆիսները և գլխադասային գրասենյակները տեղաբաշխված են Ֆլորենցիայում, Փարիզում, Լոնդոնում և Նյու-Յորքում։ PPR գլխադասային գրասենյակները՝ Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жани Саме. Высокая мода = Chere Haute Couture / пер. с фр.. — СПб.: «Азбука-классика», 2010. — 320 с. — 15 000 экз. — ISBN 978-5-9985-0867-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]