Շանել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանել
Chanel logo.svg
Channel headquarters bordercropped.jpg
Տեսակ մասնավոր ընկերություն
Ընկերության տեսակ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված է 1913
Հիմնադիր 1908
Վայր Նյոյի սյուր Սեն
Հասույթ մոտ 1,089 միլիարդդոլար
Աշխատողների թիվ 1270
Սեփականատեր Alain Wertheimer և Gérard Wertheimer
Կայք www.chanel.com
Մասնակից է Chambre syndicale de la haute couture
Chanel Վիքիպահեստում

Շանել, ֆրանսիական հագուստ և շքեղության իրեր արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է մոդելագործ Կոկո Շանելի կողմից, 20-րդ դարասկզբին, Փարիզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանել նորաձևության տան առաջին բուտիկը բացվել է 1910 թվականին։ 1924 թվականին Կոկո Շանելը, ձեռներեց Պիեր Վերտեյմերի հետ մեկտեղ, բացեց՝ «Parfums Chanel» օծանելիքի արտադրության ստորաբաժանումը։

Սեփականատերեր և տնօրինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանելy համարվում է սեփական ընկերություն, որը գտնվում է ղեկավարության նախագահ Ալեն Վերտեյմերի (Alain Wertheimer) ընտանիքի վերահսկողության տակ։ Ընկերության գլխավոր տնօրենը՝ Մորին Շիկեն է։
«Շանելի» տան գեղարվեստական ղեկավարը՝ մոդելագործ Կարլ Լագերֆելդն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը մասնագիտանում է հագուստի, կոսմետիկայի, օծանելիքի, ժամացույցների, արևապաշտպան ակնոցների և լյուքս դասի ոսկերչական իրերի արտադրության և վաճառքի վրա։ Այն ողջ աշխարհում 147 բուտիկ ունի։
Ընկերության ֆինանսական ցուցանիշները չեն հրապարակվում։ Hoovers.com ինտերնետային ռեսուրսի տվյալներով՝ Շանելի ամենամյա շրջանառությունը կազմում է մոտ 1,089 միլիարդ դոլար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]