Jump to content

Ջորջո Արմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջորջո Արմանի (այլ կիրառումներ)
Ջորջո Արմանի
իտալ.՝ Giorgio Armani
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1934(1934-07-11)[1][2][3][…]
ԾննդավայրՊյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 4, 2025(2025-09-04)[5][6][7] (91 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՄիլանի համալսարան[8]
Մասնագիտությունձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և ինքնակենսագիր
ԱշխատատուArmani
Պարգևներ և
մրցանակներ
 Giorgio Armani Վիքիպահեստում

Ջորջո Արմանի (իտալ.՝ Giorgio Armani, հուլիսի 11, 1934(1934-07-11)[1][2][3][…], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 4, 2025(2025-09-04)[5][6][7], Միլան, Իտալիա), նորաձևության իտալացի աշխարհահռչակ դիզայներ և ձեռնարկատեր, «Giorgio Armani» ընկերության հիմնադիր, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի հուլիսի 11-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Պյաչենցա քաղաքում, որտեղ դաստիարակություն է ստացել մեծ եղբոր՝ Սերժոյի և փոքր քրոջ՝ Ռոզաննայի հետ։ Նրա մայրն էր՝ Մարիա Ռայմոնդին, հայրը՝ Ուգո Արմանին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Միլանի համալսարանի բժշկական ֆակուլտետ, սակայն երեք տարի ուսանելուց հետո թողնում է ուսումը։ 1957 թվականին անցնում է ծառայության Իտալիայի զինված ուժերում։ Վերադառնալով ծառայությունից` Ջորջոն սկսում է աշխատել սկզբում որպես լուսանկարչի օգնական, այնուհետև հագուստի խանութում՝ որպես ցուցափեղկերի ձևավորող։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին աշխատանքի է ընդունվում իտալացի հանրահայտ դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական։ Չերուտիի մոտ աշխատում է 6 տարի ՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար։

1974 թվականին՝ 40 տարեկան հասակում, վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով, Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։

1975 թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։

1981 թվականին Ջորջո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani։

1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը։ Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը։

1997 թվականին Emporio Armani-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components ապրանքանիշի ներքո։

2002 թվականին Emporio Armani Gioielli ապրանքանիշի ներքո Արմանին սկսում է զարդեր արտադրել։ Նույն թվականին նշանակվում է ՄԱԿբարի կամքի դեսպան փախստականների հարցերով[14]։

2005 թվականին ստեղծվում է Emporio Armani Red-ը։ Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին։

Մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 4-ին` Միլանում (91 տարեկան հասակում)[15]:

Պատվո լեգեոնի շքանշան ( 2008, Ֆրանսիա)[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 RKDartists (նիդերլ.)
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Obituaries T. Giorgio Armani, fashion designer whose cool tones and ‘slouch’ tailoring defined the 1980s (բրիտ․ անգլ.) — 2025. — ISSN 0307-1235
  5. 1 2 Giorgio Armani, addio al Re della Moda: lo stilista italiano si è spento a 91 anni (իտալ.)
  6. 1 2 Leitch L. Giorgio Armani, the Italian Designer Who Changed the Shape of Fashion, Has Died | Vogue / C. MalleCondé Nast, 2025. — ISSN 0042-8000
  7. 1 2 A Milan, l’adieu à Giorgio Armani (ֆր.) — 2025.
  8. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  9. Segretariato generale della Presidenza della Repubblica - Servizio sistemi informatici Le onorificenze della Repubblica Italiana (իտալ.)
  10. Geoffrey Beene Lifetime Achievement AwardsGeoffrey Beene Foundation.
  11. ADI - Associazione per il Disegno Industriale
  12. NeimanMarcus.com
  13. Awards and Recognitions
  14. Giorgio Armani to be named UNHCR Goodwill Ambassador(անգլ.)
  15. «Умер Джорджо Армани». Интерфакс. 2025 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. Պատվավոր Լեգեոնի շքանշան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Արմանի» հոդվածին։