Ջանֆրանկո Ֆերրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանֆրանկո Ֆերրե
իտալ.՝ Gianfranco Ferré
Ծնվել էօգոստոսի 15, 1944(1944-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրԼենյանո, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունիսի 17, 2007(2007-06-17)[4][1][2][…] (62 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա[5]
Գերեզմանmonumental cemetery of Legnano
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՄիլանի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունgrand couturier, նորաձևության դիզայներ, նկարիչ և գործարար
 Gianfranco Ferré Վիքիպահեստում

Ջանֆրանկո Ֆերրե, (իտալ.՝ Gianfranco Ferré, օգոստոսի 15, 1944(1944-08-15)[1][2][3][…], Լենյանո, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հունիսի 17, 2007(2007-06-17)[4][1][2][…], Միլան, Իտալիա[5]), իտալացի ոճաբան, որին անվանել են նորաձևության ճարտարապետ[6]։

Աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Միլանի տեխնիկական համալսարանում ստացել է ճարտարապետի դիպլոմ։

Ոճաբանի աշխատանքը սկսել է 1970 թվականին՝ մշակելով տարբեր ոճի աքսեսուարներ։ 1974 թվականին հիմնել է սեփական ընկերությունը՝ Baila[7], իսկ 1978 թվականին թողարկել է սեփական անունով կանացի հագուստների առաջին հավաքածուն։

1989 թվականից 1996 թվականներին հանդիսացել է Փարիզի Christian Dior բարձր նորաձևության տան մոդելավորողը[7][8]։

Մինչև հիմա համարվում է, որ Ֆերրեի՝ Christian Dior ապրանքանիշով թողարկված ստեղծագործությունները լավագույներն էին՝ նրա հիմնադրման օրվանից սկսված։ Յուրաքանչյուր նոր հանդերձանքի, յուրաքանչյուր աքսեսուարի մեջ զգացվում էր Դիորի ոգին ու ոճը, նույն գեղեցկությունն ու նրբաճաշակությունը, նրբությունը։ «Դիորը վերադարձել է», — ասում էին նորաձևության տան նոր տնօրենի «ասեղի տակից դուրս եկած» հավաքածուի ներկայացումից հետո։ Արդեն հաջորդ օրը Ֆերրեն պարգևատրվել է նորաձևության աշխարհի բարձրագույն մրցանակով՝ «Ոսկե մատնոցով»։ Դիոր նորաձևության տանը նա աշխատել է ութ տարի, իսկ 1997 թվականին հանկարծակի լքել է Մոնտեն պողոտայում գտնվող հայտնի շենքը։ Ջանֆրանկո Ֆերրեն հեռացել է Dior–ից, որպեսզի վերադառնա դեպի Ferre։

2007 թվականի մարտին դարձել է Միլանի՝ Բրերա գեղարվեստական ակադեմիայի նախագահը Brera Academy։

Ոճաբանի նստավայրը տեղակայվել է Լագո Մաջորե լճի ափին։ Միլանից Փարիզ նա տեղաշարժվել է սեփական ինքնաթիռով։

Ոճային ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ շապիկները նրա ֆիրմային հաղթաձին են, դրանք առկա են վարպետի բոլոր ոճային ուղղություններում։

  • Gianfranco Ferré․ տղամարդկանց, կանանց և երեխաների համար հագուստի հիմնական ուղղություններ։
  • Ferré (ավելի վաղ՝ White Label)․ կանանց և տղամարդկանց առավել գործնական հագուստ։ Այս ուղղություններից են Ferrè Red (մեծ չափսեր) և Ferrè Fur։ Տղամարդկանց համար նույնպես կա Ferrè Underwear։
  • GF Ferré․ երիտասարդական, կանանց և տղամարդկանց համար ավելի սպորտային հագուստ։
  • Ferré Milano․ տղամարդկանց և կանանց համար ամենօրյա հագուստ։
  • Gianfranco Ferré Fragrancesօծանելիք։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Occhio d’Oro վեց մրցանակ՝ «իտալացի լավագույն մոդելավորող» անվանակարգում
  • Միլանի ոսկե մեդալ
  • De d’Or (1989) թվականին «Դիոր» նորաձևության տան առաջին հավաքածուի համար

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառապելով շաքարախտով՝ մոդելավորողը անտեսել է բժիշկների արգելքները, չի կարողացել հրաժարվել շոկոլադից[9]։ Մահացել է 2007 թվականի հունիսի 17–ին՝ 62 տարեկանում։ Նախօրյակին (ուրբաթ օրը) նա ուղեղի արյունազեղում է ստացել։ Մոդելավորողը հոսպիտալացվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցը, որտեղ էլ մի քանի օր անց մահացել է[10]։ Ամբողջ աշխարհում ընկերները սգում էին նրա կորուստը․

Ռոբերտո Կավալին ասել է, որ Ֆերրեն ներկայացրել է ոճի, ստեղծագործական հնարավորությունների և վարպետության բարձրագույն մակարդակը։ «Նորաձևության աշխարհը կտխրի Ջանֆրանկո Ֆերրեի՝ մաքուր և գեղեցիկ մարդու, ճշմարիտ նկարչի համար», — ավելացրել է նա[11]։

Դոնաթելա Վերսաչեն Ֆերրեին անվանել է այլ ժամանակների մարդ, իսկական ասպետ․ «նա ձևերի նորարար էր և ստեղծել է նորաձևություն, որն ապշեցրել է իր անբասիրությամբ և միաժամանակ դիտարժանությամբ, Ֆերրեն միշտ կմնա նորաձևության պատմության մի մասնիկը»[12]։

Վյաչեսլավ Զայցևը լրագրողներին խոստովանել է, որ իր համար Ջանֆրանկո Ֆերրեն նշանավոր կերպար է, նորաձևության աշխարհի մեծ ճարտարապետ և քանդակագործ, իր և շատերի համար Ֆերրեն վարպետության բարձր մակարդակի կողմնորոշիչ է[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gianfranco Ferré (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/6762249.stm
  5. 5,0 5,1 5,2 http://www.tributes.com/obituary/photos/Gianfranco-Ferre-83729871
  6. set, not. «Джанфранко Ферре: архитектор моды». www.wday.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  7. 7,0 7,1 «Italian fashion idol Ferre dies». BBC. 17 июня 2007 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  8. Джанфранко Ферре / Gian Franco Ferre
  9. «Причиной смерти Джанфранко Ферре стал шоколад — Молодёжное политическое движение Россия Молодая». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  10. Джанфранко Ферре скончался на 62-м году жизни — Архив публикаций МК
  11. Умер Джанфранко Ферре
  12. В Милане умер итальянский дизайнер Джанфранко Ферре
  13. Джанфранко ФЕРРЕ: Человек из другого времени

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանֆրանկո Ֆերրե» հոդվածին։