Լենյանո
| Կոմունա | |||||
|---|---|---|---|---|---|
| Լենյանո | |||||
| Legnano | |||||
| |||||
| 45°36′0″N 8°55′0″E / 45.60000°N 8.91667°E | |||||
| Երկիր | |||||
| Մարզ | Լոմբարդիա | ||||
| Գավառ | Միլան | ||||
| Համայնք | Միլան մետրոպոլիտեն քաղաք | ||||
| Մակերես | 17 կմ² | ||||
| ԲԾՄ | 199 մ | ||||
| Բնակչություն | 56 157 մարդ (2004) | ||||
| Խտություն | 3303,35 մարդ/կմ² | ||||
| Տեղաբնականուն | legnanesi | ||||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | (+39) 0331 | ||||
| Փոստային ինդեքս | 20025 | ||||
| Փոստային դասիչ | 20025 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | MI | ||||
| ISTAT | 015118 | ||||
| Պաշտոնական կայք | legnano.org | ||||
|
| |||||
Լենյանո (իտալ.՝ Legnano), քաղաք Իտալիայում, գտնվում է Լոմբարդիա մարզի Միլան գավառում[1]։
Բնակչությունը կազմում է 56 157 մարդ (2004 թվականի տվյալներով)։ Խտությունը կազմում է 3303,35 մարդ/կմ²։ Տարածքը 17 կմ² է։ Էլեկտրոնային փոստ՝ 20025։ Հեռախոսային կոդ՝ 0331։
Քաղաքի հովանավորն է սուրբ Մագնուս Միլանացին։ Տոնը նշվում է ամեն տարի նոյեմբերի 5-ին։
1176 թվականին Լենյանոյում տեղի է ունեցել ճակատամարտ Լոմբարդյան քաղաքների միության և Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ I Շիկամորուսի միջև, ով հավակնում էր իշխանությանը Հյուսիսային և Կենտրոնական Իտալիայի քաղաքներում։ Ֆրիդրիխը պարտություն է կրում, նա ստիպված հաշտության պայմանագիր է կնքում Լոմբարդական լիգայի հետ և հրաժարվում իր քաղաքական մտադրություններից։ Ի պատիվ այս ճակատամարտի, քաղաքը հիշատակվում է իտալական օրհներգում։
Քաղաքում հիմնադրվել է Դոլչե Գաբանա իտալական նորաձևության տունը և այստեղ են գտնվում նրա գրասենյակները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պաշտոնական կայք (իտալ.)(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Milano)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենյանո» հոդվածին։ |
| ||||||||||

