Ռոբերտո Կավալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Կավալի
իտալ.՝ Roberto Cavalli
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1940(1940-11-15)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ և գործարար
ԱմուսինEva Cavalli?
Կայքrobertocavalli.it
 Roberto Cavalli Վիքիպահեստում

Ռոբերտո Կավալի (նոյեմբերի 15, 1940(1940-11-15)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), նորաձևության իտալացի դիզայներ։ Նա հայտնի է իր էկզոտիկ պատկերներով և ավազի տեսք ունեցող ջինսերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալին ծնվել է Ֆլորենցիայում, Տոսկանա (Իտալիա)։ Նրա պապիկը՝ Ջուզեպե Ռոսին, եղել է Մաքիայոլիի շարժման անդամ, ում աշխատանքը ցուցադրված է Ուֆֆիցի պատկերասրահում։ Սովորելով տեղական արվեստի համալսարանում, նա նաև տպագրում էր որոշ ծաղիկների պատկերներ բրդյա կտորների վրա, որը գրավում էր գուլպաներ արտադրող գործարաններին։

1979 թվականին նա հայտնաբերեց կաշվի վրա տպագրության համակարգը և սկսեց զբաղվել դրանով։ Նա ցուցադրեց իր ստեղծածները Փարիզում և միանգամից արժանացավ Հերմեսի և Պիեր Կարդենի գովասանքներին։ 32 տարեկան հասակում Կավալին անցկացրեց իր համանուն հավաքածուն Փարիզի Prêt-à-Porter դահլիճում։ Այդ հավաքածուն նաև ցուցադրվեց Պիտտիում։ Արժանանալով բազում դրական գնահատականների նա 1972 թվականին ստեղծում է իր առաջին խանութը Ֆրանսիայում։

1980 թվականին Կավալին ամուսնացավ Եվա Դուրինգերի հետ։ 1994 թվականին Միլանում նա ցուցադրեց իր՝ ավազի տեսք ունեցող հայտնի ջինսերը։ Նույն թվականի դեկտեմբերին նա ստեղծեց բուտիկներ Սուրբ Բարդուղիմեոսի կղզում։ Իր հիմնական խանութներից բացի նա ունի նաև այլ գիծ՝ Just Cavalli–ն, որը արտադրում է տղամարդու և կանացի հագուստներ, աքսեսուարներ, կոսմետիկա, ժամացույցներ, ներքանազգեստներ և լողազգեստներ։ 2002 թվականին նա ստեղծեց իր առաջին սրճարան–խանութը Ֆլորենցիայում, պատկերազարդելով այն իր ստեղծած կենդանիների պատկերներով։ Նույն տարում նա ստեղծեց ևս մեկ սրճարան և բուտիկ Միլանում։

Ռոբերտո Կավալին Միսս Տիեզերք 1977–ի ժյուրիի անդամ էր, որտեղ մասնակցում էր նրա ապագա կինը (Եվա Դուրինգեր), ով ներկայացրեց Ավստրիան և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

2011 թվականին նրա հավաքածուն ցուցադրվեց The Brandery նորաձևության շոուի ժամանակ Բարսելոնայում[4]։

Կավալին ունի հինգ երեխա՝ երկուսը առաջին, իսկ երեքը երկրորդ ամուսնությունից[5]։

2013 թվականի հունիսի 18–ին նա ստացավ Պատվավոր Վարպետի դիպլոմ Domus Academy–ի կողմից Միլանում[6]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Կավալիին քննատադել էին հնդիկները՝ իրենց հնդու աստվածուհուներին պատկերելու իր հագուստների վրա։ Նա ներողություն խնդրեց նրանցից և անմիջապես հեռացրեց պատկերները[7]։

Maktab Tarighat Oveyssi Shahmaghsoudi իսլամական սուֆիզմի դպրոցը մեղադրեց Կավալիին իրենց «սուրբ խորհրդանշանը» կրկնօրինակելու և իր Just Cavalli բրենդի համար օգտագործելու համար[8]։ Նրանք դիմեցին Office for Harmonization in the Internal Market–ին, սակայն այն ճանաչեց դատը անվավեր, որովհետև այդ երկու լոգոները իրականում իրար հետ չէին շփոթվում և չէին ներկայացնում որևէ նմանություն."[9]։ Այնուամենայնիվ, դպրոցի սաները չդադարեցին իրենց բողոքի ակցիան[9][10][11][12][13]։

Ռոբերտո Կավալիի դիզայնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]