Բարբերի
Բարբերի | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն, նորաձևության տուն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1856 |
Հիմնադիր | Thomas Burberry? |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Marco Gobbetti?[1] |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն, Manufacture of wearing apparel, except fur apparel?[2] և textile and clothing industry?[2] |
Աշխատողների թիվ | 9892 մարդ (2020)[3] |
Կայք | burberry.com և burberryplc.com |
Բորսա | LSE: BRBY |
![]() |
Բարբերի, բրիտանական նորաձևության տուն է[4]։ Ընկերությունը հայտնի է իր երկար և նեղ վերարկուներով, որը ստեղծել է հենց Burberry–ի հիմնադիր Թոմաս Բարբերին[5]։ 2014 թվականից սկսած ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Քրիստոֆեր Բեյլին է։ 2014 թվականին Բարբերին գնահատվեց 73–րդը Interbrand–ի «Լավագույն համաշխարհային ապրանքանիշները» ցանկում[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ․ 19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
1856 թվականին 21 ամյա Թոմաս Բարբերին ստեղծեց ընեկրության առաջին բացօթյա խանութը Բասինգսթոքում (Անգլիա)[7]։ Բարբերին ընկերության օրիգինալ անվանումն է, սակայն կար ժամանակ երբ այն կոչվում էր Burberrys, և նաև որոշ երկրներում կոչում էին Burberrys of London, սակայն անվանումը նորից վերականգվեց, բայց հին անունները մինչ այժմ ասում են որոշ երկրներում։ 1891 թվականին բացվեց խանութ Լոնդոնում[7]։
20–րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին հայտնաբերվեց ընկերության լոգոն, որում պատկերված է ասպետ ձիու վրա և «Prorsum» լատիական բառը, որը նշանակում է հարձակում[7]։ 1911 թվականին Բարբերին ստեղծեց Ռուալ Ամունդսենի[7], ով առաջին անգամ հասավ Հարավային բևեռ և 1914 թվականի Անտարկտիդա մեկնողների արշավական Էռնեստ Շեքլտոնի զգեստերը։ 1924 թվականին Ջորջ Մելորին Էվերեստ բարձրանալու իր ձախորդ փորձի ժամանակ կրել էր Բարբերիի ստեղծած բաճկոնը[8]։
1914 թվականին ընկերությունը ստեղծեց երկար վերարկու War Office–ի սպայի համար[7]։ Պատերազմից հետո այդ վերարկուն դարձավ շատ հայտնի բնակիչների համար։
Բարբերիn նաև ստեղծել է ավիացիոն հագուստներ։ 1937 թվականին ամենաարագ թռիչքի՝ Քեյփթաունից Լոնդոն, հովանավորը եղել է Բարբերին[9]։
Բարբերին եղել է անկախ ընկերություն մինչև 1955 թվականը, իսկ հետո այն միացել է Great Universal Stores կազմակերպությանը)[10]։
21–րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոֆեր Բեյլին 2001 թվականի մայիսին դարձավ ընկերության ստեղծագործական տնօրենը[11][12]։ 2005 թվականի դեկտեմբերին Great Universal Stores կազմակերպությանը հրաժարվեց ընկերությունից[13][14]։ 2006 թվականին Ռոուզ Մարի Բրավոն, ով գլխավոր գործադիր տնօրենն էր և հասցրել էր ընկերությանը շուկայական հաջողությունների, որոշեց, որ պետք է անցնի թոշակի[15]։ 2006 թվականի հունվարին Անջելա Ահրենդթսը եկավ ընկերություն և նույն թվականի հուլիսի 1–ին դարձավ գլխավոր գործադիր տնօրենը[16]։ Կատարելով որոշ փոփոխություններ, նա հասավ մեծ հաջողությունների։ Փոփոխություններից մեկը այն էր, որ նրանք սկսեցին վաճառել իրենց ապրանքները առցանց՝ սկզբում ԱՄՆ–ում, ապա Մեծ Բրիտանիայում, իսկ հետո մնացած Եվրոպական երկրներում[17]։ 2009 թվականի նոյեմբերին Քրիստոֆեր Բեյլին դարձավ գլխավոր ստեղծագործական տնօրենը, չնայած 2012 թվականին Ահրենդթսը դարձավ ամենաշատ վարձատրվող գործադիր տնօրենը Մեծ Բրիտանիայում շուրջ 16.9 միլիոն ֆունտ ստերլինգով, և դարձավ առաջին կինը, ով հասել է այդպիսի հաջողությունների[18][19]։
2013 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ահրեդթսը դառնալու է ավագ փոխնախագահ, իսկ նրա տեղը կզբաղեցնի Բեյլին[20]։ Իր պաշտոնի ժամանակ նա զարգացրեց Բարբերիի բյուջեն 2 միլիարդ ֆունտ ստերլինգով[21]։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
The Burberry Foundation–ը Բարբերի ընկերության բարեգործական կազմակերպությունն է հիմնադրված 2008 թվականին։ Այն օգնում է հասկացնել և իրականացնել երիտասարդ մարդկանց երազանքները իրենց ստեղծակորգական հմտությունների շնորհիվ[22]։
Բրենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբերին հանդես է գալիս երեք բրենդների ներքո․
- Burberry Prorsum՝ ամենամեծ հավաքածուների ցանցը, որը հիմակաում ներկայացվում է նորաձևության շոուներին
- Burberry London՝ հարմարավետ և ամենօրյա
- Burberry Brit՝ երեկոյան և խնջույքային
Խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբերին իր հավաքածուները վաճառում է իրենց առանձին խանութներում և բարձրակարգ հանրախանութներում՝ բուտիկների տեսքով։ Ունի ավելի քան 500 խանութներ շուրջ 50 երկրներում[23], ներառյալ Հայաստանում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբերիի խանութը Թայմս Սքվերում
Բարբերիի խանութը Լոնդոնում
Բարբերիի խանութը Բրազիլիայում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.burberryplc.com/en/company/board-of-directors/board-of-directors.html
- ↑ 2,0 2,1 20th Century Press Archives — 1908.
- ↑ https://www.burberryplc.com/content/dam/burberry/corporate/oar/2020/pdf/Burberry_Annual_Report_2019-20.pdf
- ↑ Fragrance and Beauty to be Directly Operated Archived 2014-01-06 at the Wayback Machine. Retrieved 6 January 2014
- ↑ Chastain Sue (դեկտեմբերի 4, 1985)։ «Trenchant coat cuffs may fray and buttons may pop but a true believer won't abandon his Burberry»։ Chicago Tribune։ էջ 40։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-05-ին։ Վերցված է մարտի 15, 2015
- ↑ «Best Global Brands - Interbrand»։ bestglobalbrands.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-15-ին։ Վերցված է մարտի 15, 2015
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Burberry History»։ Burberryplc.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-11-ին։ Վերցված է հունվարի 4, 2011
- ↑ «Mallory and Irvine: Should we solve Everest's mystery?»։ BBC։ հոկտեմբերի 3, 2011։ Վերցված է մարտի 9, 2014
- ↑ «DH Comet G-ACSS & The Burberry Racer Project»։ Key Publishing Ltd։ նոյեմբերի 20, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-07-ին։ Վերցված է մայիսի 18, 2013
- ↑ «Timeline: Burberry»։ նոյեմբերի 2, 2010։ Վերցված է մարտի 9, 2014
- ↑ McDowell Colin (սեպտեմբերի 6, 2009)։ «Christopher Bailey: Burberry's golden boy»։ The Times։ Վերցված է դեկտեմբերի 7, 2009
- ↑ Jones Dolly (նոյեմբերի 11, 2009)։ «All Hail Bailey»։ Vogue։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-14-ին։ Վերցված է դեկտեմբերի 7, 2009
- ↑ Finch Julia (նոյեմբերի 18, 2005)։ «GUS shareholders to receive Burberry cheque»։ London: Guardian News and Media։ Վերցված է հունվարի 4, 2011
- ↑ Fletcher Richard (հունվարի 18, 2011)։ «How Burberry was kept in check at GUS» (html)։ The Telegraph։ Վերցված է մայիսի 12, 2015
- ↑ «Bravo move to quit puts Burberry shares out of fashion»։ The Telegraph։ հոկտեմբերի 7, 2005։ Վերցված է մարտի 15, 2015
- ↑ «World Business Forum 2011 : Home»։ hsmglobal.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-21-ին։ Վերցված է մարտի 15, 2015
- ↑ «Shop on line»։ Uk.burberry.com։ դեկտեմբերի 5, 2010։ Վերցված է հունվարի 4, 2011
- ↑ Petroff Alanna (հունիսի 11, 2013)։ «Top paid CEO in U.K. is an American woman»։ CNN Money։ Վերցված է հունիսի 11, 2013
- ↑ Barrow Becky (հունիսի 10, 2013)։ «The 17 million FTST Queen - Burberry boss tops chief executive earning list»։ London: www.dailymail.co.uk։ Վերցված է 2013-06-11
- ↑ Marfil, Lorelei (ապրիլի 8, 2014)։ «Angela Ahrendts Named Honorary DBE»։ WWD։ Վերցված է ապրիլի 8, 2014
- ↑ Andrew Roberts (հոկտեմբերի 15, 2013)։ «Burberry Designer Bailey to Become CEO as Ahrendts Goes to Apple»։ Bloomberg։ Վերցված է հոկտեմբերի 15, 2013
- ↑ «Burberry Foundation»։ burberryplc.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է մարտի 15, 2015
- ↑ Burberry Store Fashion։ «Store locator»։ burberry.com։ Վերցված է մարտի 15, 2015
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |