Քրիստոֆեր Բեյլի
Քրիստոֆեր Բեյլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ և Վեստմինստերի համալսարան |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ և գործարար |
Ամուսին | Սայմոն Վուդս |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ |
Քրիստոֆեր Պոլ Բեյլի (լատին․՝ Christopher Bailey, մայիսի 11, 1971, Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), Burberry նորաձևության տան նախագահ և նախկին գլխավոր կրեատիվ տնօրեն[1][2][3]։ 2014 թվականի մայիսին Անժելա Արենդսի հեռանալուց հետո նա զբաղեցրել է գլխավոր կրեատիվ տնօրենի և նախագահի պաշտոնը[4]։ 2018 թվականի փետրվարին գլխավոր կրեատիվ տնօրենի պաշտոնում նրան փոխարինել Է Ռիկարդո Տիշին[5]։
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոֆեր Պոլ Բեյլին[6] ծնվել է Անգլիայի Յորքշիր քաղաքում՝ ատաղձագործի և Marks & Spencer ցուցափեղկերի ձևավորողի ընտանիքում[7]։ 1994 թվականին մագիստրոսի աստիճանով ավարտել է Արվեստի թագավորական քոլեջը, որտեղ 2004 թվականին արժանացել է պատվավոր կրթաթոշակի[8], իսկ 2013 թվականին բժշկական պատվավոր կրթաթոշակի[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1994-1996 թվականներին Դոնա Կարանի նորաձևության տանը Քրիստոֆերն աշխատել է որպես կանացի հագուստի դիզայներ, իսկ 1996-2001 թվականներին՝ Միլանի Gucci ապրանքանիշի կանացի հագուստի ավագ դիզայներ։ 2001 թվականի մայիսին որպես դիզայնի տնօրեն նա միացել է Burberry-ին, 2004 թվականին դարձել է կրեատիվ տնօրեն, իսկ 2009 թվականի նոյեմբերին՝ գլխավոր կրեատիվ տնօրեն[7][10]։
2008 թվականին Բեյլին Անժելա Արենդսի հետ հիմնել է Burberry Foundation-ը, որն օգում է երիտասարդներին ստեղծագործության միջոցով իրականացնել իրենց երազանքներն ու ներուժը։ Burberry Foundation-ը ներդրումներ է կատարել ընտրված բարեգործական կազմակերպություններում՝ աջակցելով մայրաքաղաքային խոշոր շրջանների երիտասարդներին, որտեղ ապրել և աշխատել են Burberry-ի աշխատողների մեծ մասը, և որտեղ նրանք կարողացել են կամավոր աշխատել[11]։
2013 թվականի հոկտեմբերի 15-ին Բեյլին նշանակվել է Burberry-ի հաջորդ գլխավոր տնօրեն՝ 2014 թվականի կեսերին Անժելա Արենդսի հեռանալուց հետո[12]։ 2014 թվականի մայիսի 1-ին Բեյլին ստանձնել է ստեղծագործական գլխավոր տնօրենի և գործադիր տնօրենի պաշտոնը։
2016 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Burberry-ի հաջորդ գլխավոր տնօրենը պետք է լինի Céline-ի գործադիր տնօրեն Մարկո Գոբետին։ 2017 թվականի նոյեմբերին Գոբետին փոխարինել է Բեյլիին, իսկ Քրիստոֆերը ստանձնել է նախագահի պաշտոնը՝ պահպանելով գլխավոր կրեատիվ տնօրենի տիտղոսը[1][13][14][15]։ 2017 թվականի հուլիսին Գոբետին փոխարինել է Բեյլիին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն[16]։ Կազմակերպության 2017 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարության համաձայնության՝ 2018 թվականի մարտին Բեյլին կհեռանա տնօրենների խորհրդից, ինչպես նաև հաջորդ դեկտեմբերին ամբողջովին կհեռանա Burberry-ից[17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլանում աշխատելիս Բեյլին հարաբերությունների մեջ է եղել Miu Miu-ի դիզայներ Գիրտ Քլոեթի հետ։ 2004 թվականին Քլոեթի մոտ ախտորոշվել է ուղեղի ուռուցք, որից հետո զույգը տեղափոխվել է Յորքշիր և հաջորդ տարի հետ չի վերադարձել[18]։
2009 թվականին Բեյլին հարաբերությունների մեջ է եղել բրիտանացի դերասան Սայմոն Վուդսի հետ[19]։ 2012 թվականին զույգն ամուսնացել է[20]։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Այրիսը և Նելին[21]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Marco Gobbetti Named CEO at Burberry; Christopher Bailey to Become President». businessoffashion.com. 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ Friedman, Vanessa; Paton, Elizabeth (2017 թ․ հոկտեմբերի 31). «Christopher Bailey, Burberry Chief Creative Officer, Is Leaving». Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին – via NYTimes.com.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Topping, Alexandra (2018 թ․ մարտի 1). «Burberry names Riccardo Tisci to replace star designer Christopher Bailey». the Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ «The Class of 2009: Stylemaker of the year: Christopher Bailey». Out Magazine. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 7,0 7,1 McDowell, Colin (2009 թ․ սեպտեմբերի 6). «Christopher Bailey: Burberry's golden boy». The Times. Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Alexander, Hilary (2009 թ․ դեկտեմբերի 7). «Christopher Bailey collects his MBE». Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Sowray, Bibby (2013 թ․ հունիսի 28). «Burberry's Christopher Bailey to receive honorary-doctorate degree». The Telegraph. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Jones, Dolly (2009 թ․ նոյեմբերի 11). «All Hail Bailey». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ WWD Staff (2014 թ․ փետրվարի 25). «Anna Wintour, Christopher Bailey Spotted in London». WWD. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Davies, Rob (2016 թ․ հուլիսի 11). «Burberry's Christopher Bailey makes way for new CEO». the Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ Kirton, Hayley (2016 թ․ հուլիսի 11). «Christopher Bailey named president of Burberry, replaced as chief exec». cityam.com. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ Chaudhuri, Saabira (2016 թ․ հուլիսի 11). «Burberry's Christopher Bailey Replaced as CEO by Marco Gobbetti». Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին – via www.wsj.com.
- ↑ Vandevelde, Mark (2017 թ․ մայիսի 18). «Burberry sales rise as Bailey bows out as chief executive». Financial Times. United Kingdom. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Christopher Bailey, Burberry Chief Creative Officer, Is Leaving». The New York Times. 2017 թ․ հոկտեմբերի 31.
- ↑ Horyn, Cathy (2006 թ․ մարտի 12). «Tea and Sympathy». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ The Tatler List, Christopher Bailey Արխիվացված 2017-06-20 Wayback Machine
- ↑ «Wedding bells for Burberry's Christopher Bailey and Actor Simon Woods». ohnotheydidnt.livejournal.com.
- ↑ Mower, Sarah. «Goodbye Christopher Bailey». Vogue (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.