Էվերեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվերեստ
(տիբ. jo-mo-rlung-ma), Էվերեստ (անգլ.՝ Mount Everest), Սագարմաթա (նեպալ.՝ सगरमाथा
Everest North Face toward Base Camp Tibet Luca Galuzzi 2006.jpg
Էվերեստ-Ջոմոլունգմա
Տեսակ լեռ
Երկիր Նեպալ
Տեղադրություն Նեպալ Նեպալ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն է Հիմալայներ և Seven Summits
Լեռնային համակարգ Հիմալայներ
Բարձրություն (ԲԾՄ) 8848 մ
Երկարություն 2900 կմ
Լայնություն 350 կմ
Առաջին վերելք 1953 թվական
Անվանված է Ջորջ Էվերեստ[1]
##Էվերեստ (Նեպալ)
RedMountain.svg
##Էվերեստ (Չինաստան)
RedMountain.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Էվերեստը (տիբեթերեն՝ ཇོ་མོ་གླང་མ Ջոմոլունգմա, նեպալերեն՝ सगरमाथा Սագարմաթխա) ծովի մակարդակից (բայց ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև։
2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ՝ լեռան վրա։ Պայմանները լեռան վրա այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է այնտեղ, որտեղ մարմինն ընկել է, դրանց մի մասը տեսանելի է բարձրանալու ստանդարտ արահետներից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվերեստի գագաթին լինում են քամու ուժգնացումներ՝ մինչև 55 մ/վ։ Հունվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը -36 °C (որոշ գիշերների կարող է իջնել մինչև -50... -60°C ), հուլիսին հասնում է զրո °C:

Բարձրության չափագրողները[խմբագրել | խմբագրել կոդը]

3D անիմացիա,Էվերեստը և շրջակայքը

Առաջինը հնդիկ մաթեմատիկոս և չափագրող Սիկդար Ռադհանաթ 1852 թվականին որոշեց Էվերեստի (Ջոմոլունգմայի)՝ աշխարհի բարձր գագաթ լինելու փաստը։ Նա չափագրումները կատարեց Հնդկաստանից՝ Էվերեստից 240 կմ հեռավորությունից։ 1856 թվականին Հնդկաստանում գեոդեզիայի բրիտանական ծառայությունը կատարեց գագաթի բարձրության չափումները՝ 29000 ֆունտ (8839 մ), սակայն հայտարարվեց 29002 ֆունտ (8840 մ): Այս կամայական հայտարարությունը հիմնավորվում էր չափագրման ամբողջական արդյունքով։ 1950-ական թվականներին հնդիկ տեղագրողները չափեցին Էվերեստի բարձրությունը ծովի մակերևույթից 29028 ֆունտ (8848մ)։ 1975 թվականին չինական արշավախումբը ճշգրտեց գագաթի բարձրությունը՝ 8848,13 մ։ 1998 թվականին ամերիկյան արշավախումբը ԳԴՀ-ի օգնությամբ որոշեց բարձրությունը՝ 8850 մ, 11 մետրով ավելի բարձր, քան որոշել էին 19-րդ դարի կեսերին Մեծ Բրիտանիայի չափագրողները և քարտեզագիրները։ Գրեթե նույն ժամանակ իտալացի երկրաբան Ադրիտո Դեզիոն ժամանակակից ռադիոապարատուրայով անց կացրեց սեփական չափումները ՝ բարձրությունը ներկայացնելով 8872,5 մ։ 25 մետրով ավելի բարձր, քան ընդունված է այժմ[2]: Սակայն վերջին արդյունքները պաշտոնապես չեն ընդունվել։ 2010 թվականի ապրիլի 8-ից Ջոմոլունգմայի բարձրությունը ծովի մակերևույթից հաստատվում է 8848 մ, իսկ բնական բարձրությունը՝ 8844 մ։[3]. 2015 թվականի Նեպալի երկրաշարժից հետո գեոֆիզիկական կոնսորցումի հետազոտողների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ջոմոլունգմայի բարձրությունը պակասել է մոտավոր 2,54 սմ-ով[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bryson B. The Road to Little Dribbling: More Notes From a Small Island Doubleday, 2015.
  2. Рекорды в мире природы
  3. Китай согласился «приподнять» Эверест на 4 метра — Китай и Непал разрешили затянувшийся спор о пике Эверест, сайт bbc, 8 апреля 2010 г.
  4. Nepal’s Earthquake Made Mount Everest A Little Bit Shorter, Scientists Say