Էվերեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոմոլունգմաից)
Jump to navigation Jump to search
Էվերեստ
(տիբ. jo-mo-rlung-ma), Էվերեստ (անգլ.՝ Mount Everest), Սագարմաթա (նեպալ.՝ सगरमाथा
Everest North Face toward Base Camp Tibet Luca Galuzzi 2006.jpg
Էվերեստ-Ջոմոլունգմա
Տեսակ լեռ
Երկիր Նեպալ
Վարչատարածքային միավոր Solukhumbu District
Աշխարհագրական
տեղադրություն
Նեպալ Նեպալ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Լեռնաշղթա Mahalangur Himal
Լեռնային համակարգ Հիմալայներ
Մասն է Յոթ գագաթներ[1] և Հիմալայներ[2]
Բարձրություն (ԲԾՄ) 8848
Հարաբերական
բարձրություն
8849 մետր[3] և 29 029 Ֆուտ
Երկարություն 2900
Լայնություն 350
Պահպանման տարածք Sagarmatha National Park[4]
Առաջին վերելք 1953 թվական
Անվանված է Ջորջ Էվերեստ[5]
##Էվերեստ (Նեպալ)
RedMountain.svg
##Էվերեստ (Չինաստան)
RedMountain.svg
Կոորդինատներ: 27°59′17.000000101595″ հս․ լ. 86°55′31.000000100824″ ավ. ե. / 27.98805555558377733° հս․. լ. 86.92527777780578901° ավ. ե. / 27.98805555558377733; 86.92527777780578901
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Էվերեստը (տիբեթերեն՝ ཇོ་མོ་གླང་མ Ջոմոլունգմա, նեպալերեն՝ सगरमाथा Սագարմաթխա) ծովի մակարդակից (բայց ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև։
2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ՝ լեռան վրա։ Պայմանները լեռան վրա այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է այնտեղ, որտեղ մարմինն ընկել է, դրանց մի մասը տեսանելի է բարձրանալու ստանդարտ արահետներից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվերեստի գագաթին լինում են քամու ուժգնացումներ՝ մինչև 55 մ/վ։ Հունվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը -36 °C (որոշ գիշերների կարող է իջնել մինչև -50... -60°C ), հուլիսին հասնում է զրո °C:

Բարձրության չափագրողները[խմբագրել | խմբագրել կոդը]

3D անիմացիա,Էվերեստը և շրջակայքը

Առաջինը հնդիկ մաթեմատիկոս և չափագրող Սիկդար Ռադհանաթ 1852 թվականին որոշեց Էվերեստի (Ջոմոլունգմայի)՝ աշխարհի բարձր գագաթ լինելու փաստը։ Նա չափագրումները կատարեց Հնդկաստանից՝ Էվերեստից 240 կմ հեռավորությունից։ 1856 թվականին Հնդկաստանում գեոդեզիայի բրիտանական ծառայությունը կատարեց գագաթի բարձրության չափումները՝ 29000 ֆունտ (8839 մ), սակայն հայտարարվեց 29002 ֆունտ (8840 մ): Այս կամայական հայտարարությունը հիմնավորվում էր չափագրման ամբողջական արդյունքով։ 1950-ական թվականներին հնդիկ տեղագրողները չափեցին Էվերեստի բարձրությունը ծովի մակերևույթից 29028 ֆունտ (8848մ)։ 1975 թվականին չինական արշավախումբը ճշգրտեց գագաթի բարձրությունը՝ 8848,13 մ։ 1998 թվականին ամերիկյան արշավախումբը ԳԴՀ-ի օգնությամբ որոշեց բարձրությունը՝ 8850 մ, 11 մետրով ավելի բարձր, քան որոշել էին 19-րդ դարի կեսերին Մեծ Բրիտանիայի չափագրողները և քարտեզագիրները։ Գրեթե նույն ժամանակ իտալացի երկրաբան Ադրիտո Դեզիոն ժամանակակից ռադիոապարատուրայով անց կացրեց սեփական չափումները ՝ բարձրությունը ներկայացնելով 8872,5 մ։ 25 մետրով ավելի բարձր, քան ընդունված է այժմ[6]: Սակայն վերջին արդյունքները պաշտոնապես չեն ընդունվել։ 2010 թվականի ապրիլի 8-ից Ջոմոլունգմայի բարձրությունը ծովի մակերևույթից հաստատվում է 8848 մ, իսկ բնական բարձրությունը՝ 8844 մ։[7]. 2015 թվականի Նեպալի երկրաշարժից հետո գեոֆիզիկական կոնսորցումի հետազոտողների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ջոմոլունգմայի բարձրությունը պակասել է մոտավոր 2,54 սմ-ով[8]:

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվերեստի բարձունքներին կա մոտ 200 դիակ, որոնք լեռնագնացներին ծառայում են որպես ուղեցույցներ:[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mountainmadness.com/adventures/seven-summits
  2. https://www.peakware.com/peaks.php?pk=80
  3. http://www.peakbagger.com/peak.aspx?pid=10640
  4. http://whc.unesco.org/en/list/120
  5. Bryson B. The Road to Little Dribbling: More Notes From a Small IslandDoubleday, 2015.
  6. Рекорды в мире природы
  7. Китай согласился «приподнять» Эверест на 4 метра — Китай и Непал разрешили затянувшийся спор о пике Эверест, сайт bbc, 8 апреля 2010 г.
  8. Nepal’s Earthquake Made Mount Everest A Little Bit Shorter, Scientists Say
  9. «Հետաքրքիր»։ Դավիթ Շահինյանի բլոգ (ru-RU)։ 2014-01-24։ Վերցված է 2018-06-22